Արոսի Կուզնեցովի

բույսերի տեսակ
Արոսի կուզնեցովի
Արոսի կուզնեցովի
Արոսի կուզնեցովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
Տեսակ Արոսի կուզնեցովի (S. aucuparia)
Միջազգային անվանում
Sorbus aucuparia
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արոսի Կուզնեցովի կամ արոսենի սովորական (լատին․՝ Sorbus aucuparia), վարդազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Տերևները բարդ, կլորավուն են, հերթադիր, կենտ փետրաձև, բաղկացած 9-10 մմ մուգ կանաչ տերևներից։ Ծաղիկները սպիտակ են, մանր, հավաքված 10-15 սմ տրամագծով վահանանման ծաղկաբույլերում։ Սովորաբար ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, մոտավորապես 1 ամիս տևողությամբ։ Պտուղները կլոր են, 0,8-1 սմ տրամագծով, հավաքված պտղաբույլերում, ունեն նարնջակարմրավուն գույն։ Սովորական արոսենին բավականին ցրտադիմացկուն է, ստվերատար, վատ չի տանում երաշտը, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, սակայն լավ է աճում խոնավ, փուխր, պարարտ հողերում։ Տուժում է օդի չորությունից, ծխից և վնասակար գազերից։

Տարածում խմբագրել

Տարածված է Կովկասում, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Ապարանի, Արագածի շրջաններում։ Աճում է ծովի մակերևույթից 1600-2300 մ բարձրության վրա։

Բույսի դիմացկունությունը խմբագրել

Արտակարգ դիմացկուն բույս է։ Շոգադիմացկուն, ցրտադիմացկուն, չորադիմացկուն, երաշտադիմացկուն բույս է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աճում է բոլոր տեսակի հողերում։

Բազմացում խմբագրել

Հաջողությամբ բազմանում է սերմերով։ Արոսենու այս տեսակը ունի բրգանման, լացող և խայտաբղետ տերևներով պարտիզային ձևեր։ Մեր հանրապետությունում խորհուրդ է տրվում օգտագործել նախալեռնային և լեռնային գոտիների բնակավայրերի, խմբերի և ծառուղիների տեսքով։

Կիրառում խմբագրել

Կիրառվում է որպես դեկորատիվ բույս։

Տարածվածություն խմբագրել

Բնության մեջ աճում է Եվրոպայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Կովկասում և Ղրիմում։

Հոմանիշներ խմբագրել

 
 
  • Sorbus altaica Koehne
  • Sorbus amurensis Koehne
  • Sorbus anadyrensis Kom.
  • Sorbus aucuparia var. typica C.K.Schneid.
  • Sorbus boissieri C.K.Schneid.
  • Sorbus boissieri var. adsharica Sosn.
  • Sorbus camschatcensis Kom.
  • Sorbus glabrata (Wimm. & Grab.) Hedl.
  • Sorbus kamtschatcensis Kom.
  • Sorbus pohuashanensis (Hance) Hedl.
  • Sorbus pohuashanensis var. amurensis (Koehne) Y.L.Chou & S.L.Tung
  • Sorbus polaris Koehne
  • Aucuparia sylvestris Medik.
  • Mespilus aucuparia (L.) Scop.
  • Pyrenia aucuparia (L.) Clairv.
  • Pyrus aucuparia (L.) Gaertn.
  • Pyrus aucuparia var. typica (C.K.Schneid.) Asch. & Graebn.
  • Pyrus rossica A.D.Danilov

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Արծ. Ա. Գրիգորյան Գեղազարդ Պարտիզագործություն
  • Լ.Հ.Հարությունյան- Քո շրջապատի թփերը, Երևան 1984 թվական