Արոն Լի Ռալստոն (անգլերեն՝ Aron Lee Ralston, հոկտեմբերի 27, 1975(1975-10-27), Մերիոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ալպինիստ, որը հայտնի է դարձել, երբ 2003 թվականին մայիսին ԱՄՆ Յուտա նահանգի լեռներում մագլցելիս ձեռքը մնացել է ժայռաբեկորի տակ, և նա ստիպված անդամահատել է այն բութ դանակով։

Արոն Ռալստոն
անգլ.՝ Aron Lee Ralston
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1975(1975-10-27) (48 տարեկան)
ԾննդավայրՄերիոն, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան և Cherry Creek ավագ դպրոց
Մասնագիտությունճարտարագետ, մոտիվացիոն խոսնակ, լեռնագնաց և ինքնակենսագիր
 Aron Ralston Վիքիպահեստում

Վերոնշյալ դեպքը նկարագրված է Ռալստոնի՝ «Ժայռի և դժվար տեղի միջև» (Between a Rock and a Hard Place) ինքնակենսագրական գրքում, ինչպես նաև 2010 թվականին նկարահանված «127 ժամ» (127 Hours) ֆիլմում։

Դեպքը խմբագրել

Բլյու Ջոն Կանյոնով (անգլ.՝ Blue John Canyon, ԱՄՆ Յուտա նահանգի Մոաբ քաղաքի մոտ ճանապարհորդելու ժամանակ ներառում է գետի կիրճի լանջով բարձրանալով, իջնելով, նաև՝ լողալով անցնելը) կիրճի պատից ժայռաբեկոր է պոկվում, և Ռալստոնի աջ ձեռքն արմունկից ներքև ջարդելով՝, մեխում այն կանյոնի պատին։

Ռալստոնը որևէ մեկին չէր պատմել իր ճանապարհորդական պլանները, ուստի գիտեր, որ իրեն չեն փնտրի։ Հինգ օր նա ապարդյուն փորձում է ձեռքn ազատել։ Ի վերջո, ենթադրելով, որ կմահանա՝ ժայռապատին փորագրում է իր անունը, ծննդյան ու ենթադրյալ մահվան ամսաթվերը, հաղորդագրություն ձայնագրում ընտանիքի համար։

Այնուհետև իբրև վերջին միջոց՝ Ռալստոնն սկսում է անդամահատել ժայռաբեկորի տակ մնացած ձեռքը. ուժով թեքում է ձեռքը այնքան, մինչև ոսկորները կոտրվում են, հետո՝ բութ դանակի և աքցանի միջոցով կտրում կոտրվածքի մասում պահող հյուսվածքներն ու ջիլերը։

Ժայռաբեկորի գերությունից ազատվելուց հետո Ռալստոնը պարանով իջնում է մոտ 20 մետրանոց պատի վրայով, այնուհետև ջրազրկված վիճակում կեսօրյա արևի տակ քայլում դեպի իր ավտոմեքենան (նա չուներ բջջային հեռախոս), որ գտնվում էր մոտ 13 կմ հեռավորության վրա։

Բարեբախտաբար կանյոնից դուրս գալիս Ռալստոնը հանդիպում է մի հանգստացող ընտանիքի, ովքեր ահազանգում են իշխանություններին, և նա էվակուացվում է ուղղաթիռի միջոցով։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Դեռևս 2002 թ. Ռալստոնը թողել է աշխատանքը (ինժեներ «Ինտել» ընկերությունում), որպեսզի մագլցի Կոլորադոյի բոլոր 14,000 ֆուտից (4.27 կմ) բարձր լեռները ձմեռային պայմաններում։
  • 2005 թ. Ռալստոնը դարձավ առաջին մարդը, ով մագլցել է Կոլորադոյի բոլոր վերոնշյալ լեռները՝ միայնակ և ձմեռային պայմաններում (այս նախագիծը նա սկսել էր դեռ 1997 թ. և Բլյու Ջոն Կանյոնի դժբախտ պատահարը ընդամենը մի փոքր հետաձգել է իրականացումը)։
  • Բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Դեննի Բոյլը 2010 թ. նկարահանել է «127 ժամ» (127 Hours) ֆիլմը Ռալստոնի հետ տեղի ունեցած պատահարի մասին։ Ֆիլմում Ռալստոնի դերը կատարում է Ջեյմս Ֆրանկոն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոն Ռալստոն» հոդվածին։