Արոն Խուլիո Մանուել Պիպեր Բարբերո (իսպ.՝ Arón Julio Manuel Piper Barbero, մարտի 29, 1997(1997-03-29), Բեռլին, Գերմանիա[3] ), առավել հայտնի է որպես Արոն Պիպեր, Գերմանիայում ծնված իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել Նեթֆլիքս ընկերության «Էլիտա» երիտասարդական հեռուստասերիալում մարմնավորած Անդերի դերով[4]։

Արոն Պիպեր
Ծնվել էմարտի 29, 1997(1997-03-29) (27 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Գերմանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և երգիչ
Համատեղ ապրող(ներ)Jessica Goicoechea?[1][2]

Կյանք խմբագրել

Պիպերը ծնվել է Գերմանիայի Բեռլին քաղաքում[3]։ Հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ իսպանուհի[3]։ Ընտանիքն Իսպանիա է տեղափոխվել է, երբ տղան 5 տարեկան էր։ Կատալոնիայում մի քանի տարի ապրելուց հետո նրանք որոշում են տեղափոխվել Աստուրիա (Ավիլես և Լաուրկա քաղաքներ)։

Պիպերն ուսումնասիրել է դերասանական վարպետություն և ռեժիսուրա[3]։ Կարողանում է խոսել 4 լեզուներով՝ իսպաներեն, կատալոներեն, գերմաներեն և անգլերեն։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • Զինված մարդը (2004)
  • Մաքթուբ (2011)
  • Անբավարար առաջադիմություն (2012)
  • Երբ միայն ուտելու բան չունեմ (2012)
  • 15 տարի և մեկ օր (2013)
  • Կոտրված թագը (2016)
  • Մի րոպե (2018)
  • Ռոդրիգեսները և անդին (2019)

Հեռուստասերիալներ խմբագրել

  • Բժշկական կենտրոն (2016-2017)
  • Էլիտա (2018-ներկա )
  • Երազելու իրավունք (2019)
  • Այն խառնաշփոթը, որ թողնում ես (2020)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.antena3.com/novamas/gente/aron-piper-jessica-goicoechea-primera-imagen-dandose-beso_2021112961a4b9cb9ef0da0001f05171.html
  2. https://www.hola.com/actualidad/20220610211537/reaccion-jessica-goicoechea-posible-romance-aron-piper-dua-lipa/
  3. 3,0 3,1 3,2 3,3 Urzaiz, Begoña Gómez (2020 թ․ մարտի 18). «Arón Piper: "Es una locura lo que te pagan. Sigo alucinando y mi entorno también"». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  4. «Chi è Aròn Piper, Ander in Elite: tutte le news». ciakgeneration.it. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.