Արշակ Աթայան

հայ գրող, թարգմանիչ, մանկավարժ

Արշակ Գևորգի Աթայան (հունիսի 20, 1877(1877-06-20)[1][2], Մեծ Թաղեր, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 19, 1938(1938-08-19)), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։

Արշակ Աթայան
Ծնվել էհունիսի 20, 1877(1877-06-20)[1][2]
ԾննդավայրՄեծ Թաղեր, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էօգոստոսի 19, 1938(1938-08-19) (61 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, դերասան, թարգմանիչ, թատերագետ, հասարակական գործիչ, արձակագիր, գրող և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Ներսիսյան դպրոց[1] և Շուշիի թեմական հոգևոր դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄուրճ
ԶավակներՌաֆայել Աթայան, Ռոբերտ Աթայան և Արմեն Աթայան
Արշակ Աթայան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում։ 1898-1902 թվականներին ծառայել է ցարական բանակում։ 1903-1904 թվականներին որպես սրբագրիչ աշխատել է «Մուրճ» ամսագրի (Թիֆլիս) խմբագրությունում։ 1904-1907 թվականներին ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում։ Այստեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը։ 1907-1911 թվականներին ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա պաշտոնավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը։ Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան՝ հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում։ Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը Արմեն Արմենյանը բեմադրել է նախ Թեհրանում (1922), ապա՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1923 թվականին ընտանիքով վերադարձել է Հայաստան։ Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում։ Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, լուսժողկոմատի բաժնի վարիչ, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահ[3]։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել 1938 թվականին, հետմահու արդարացվել է 1955 թվականին[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Թույն (վեպ), Բաքու, տպարան Հ. Գ. Գյուլբասարյանի, 1897, 148 էջ
  • Իրանա, Բաքու, 1898
  • Զգացմունք (երգիծական վիպակ), Բաքու, տպարան Ա. Մ. Ղազարյանի, 1898, 232 էջ
  • Սիրո հովիտը, Թիֆլիս, տպարան Մ. Վարդանյանի, 1904, 16 էջ
  • Հառաջաբան, Թեհրան, 1905, 39 էջ
  • Սալմաստ (տեղագրություն), Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1906, 232 էջ
  • Բանահյուսության տեսությունից, Նոր Ջուղա, 1907, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 34 էջ
  • Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և նրա կառավարությունը, Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1922, 24 էջ
  • Սասունցի Դավիթ (դրամա հինգ գործողությամբ), Նոր Ջուղա, տպարան ս. Ամենափրկչյան վանքի, 1925, 165 էջ

Թարգմանություններ (ռուսերենից և պարսկերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Միխայիլ Լերմոնտով, Բելա, Բաքու, տպարան «Արոր», 1898, 103 էջ
  • Միխայել Լերմոնտով, Մաքսիմ Մաքսիմիչ, Բաքու, տպարան Ա. Մ. Ղազարյանի, 1898, 30 էջ
  • Լև Տոլստոյ, Երեք մահ (պատմվածք), Ալեքսանդրապոլ, տպարան Ստեփանյանի, 1903, 28 էջ
  • Վլադիմիր Կորոլենկո, Մակարի երազը, Թիֆլիս, 1904
  • Մաքսիմ Գորկի, Դանկոյի սիրտը, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1904, 16 էջ
  • Մաքսիմ Գորկի, Չարաճճի, Ս. Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 45 էջ
  • Մաքսիմ Գորկի, Իմ ուղեկիցը, 1904, Թիֆլիս, արտատպված «Մուրճից», տպարան Ա.Քութաթելաձեի, 63 էջ
  • Լեոնիդ Անդրեև, Պատը, Թիֆլիս, 1904
  • Ե. Յարոսլավսկի, Աստվածաշունչը հավատացյալների և ոչ հավատացյալների համար, Երևան, 1923
  • Արկ-Ան., Բանվորական շարժման պատմությունն Անգլիայում, Ֆրանսիայում, և Գերմանիայում, Երևան, 1924
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, 2 հատորով, հ. 1 (գրքում տեղ գտած «Իմ ուղեկիցը» գործը թարգմանել է Ա. Աթայանը), Երևան, Պետհրատ, 1928, 130 էջ
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, 2 հատորով, հ. 2 (գրքում տեղ գտած «Չարաճճի» գործը թարգմանել է Ա. Աթայանը), Երևան, Պետհրատ, 1928, 109 էջ
  • Եվգենի Խազին, Հեղափոխության թմբկահարը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1934, 191 էջ
  • Ֆուկիգավա, Ճապոն-ամերիկյան ապագա պատերազմը, Երևան, 1934
  • Նիկոլայ Գոգոլ, Քիթը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1934, 50 էջ[5]
  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կյանքը (քառասուն տարի), վեպ, մաս 1, Երևան - Մոսկվա, Պետհրատ, 1935, 576 էջ։
  • Լև Ռուբինշտեյն, Սամուրայների շավիղը (վիպակ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 170 էջ
  • Օմար Խայյամ, Քառյակներ, Երևան, Պետհրատ, 1936, 143 էջ
  • Մաքսիմ Գորկի, Մայրը (վեպ), Երևան, Պետհրատ, 1938, 380 էջ
  • Մաքսիմ Գորկի, Կլիմ Սամգինի կյանքը (քառասուն տարի), մասն 2, Երևան, Հայպետհրատ, 1945, 747 էջ
  • Մաքսիմ Գորկի, Մայրը, Երևան, Հայպետհրատ, 1956, 420 էջ
  • Օմար Խայյամ, Քառյակներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 242 էջ
  • Ռուս դասականների գրադարան։ Մաքսիմ Գորկի, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Մայրը» վեպը թարգմանել է Ա.Աթայանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 624 էջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 15-17.
  4. Արշակ Աթայանը Хайазг կայքում
  5. Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Աթայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 127