«Արյունոտ կիրակի» (1905 թվականի հունվարի 9-ը), ցարական կառավարության կողմից՝ Պետերբուրգի բանվորների (140 հազարից ավելի) խաղաղ երթի մասսայական գնդակահարության օրը։ Երթը նախապատրաստել էր «Սանկտ-Պետերբուրգի ռուսական ֆաբրիկա-գործարանային բանվորների ժողով» միապետական կազմակերպությունը՝ քահանա Գեորգի Գապոնի գլխավորությամբ։ Բանվորները շարժվեցին դեպի Ձմեռային պալատ՝ ցարին խնդրագիր հանձնելու։ Խնդրագիրը բանվորական ժողովներում քննարկելիս՝ բոլշևիկները բացատրեցին, որ միայն հեղափոխական պայքարով պրոլետարիատը կարող է ձեռք բերել իր իրավունքները։ Ցարի հրամանով զորքերը գնդակոծեցին անզեն բանվորներին, սպանվեց ավելի քան հազար, վիրավորվեց երկու հազար մարդ։

Արյունոտ կիրակի
Սպանության ձևԳործադուլ և զանգվածային կրակոցներ
Երկիր Ռուսական կայսրություն
Մասն էՌուսական հեղափոխություն (1905)
Ամսաթիվհունվարի 9 (22), 1905
Հունվարի 9-ի առավոտյան (անհայտ նկարիչ)

Արյունալի դատաստանը ոտքի հանեց երկրի աշխատավորությանը։ Պետերբուրգում, Մոսկվայում, Ռիգայում, Բաքվում, Թիֆլիսում և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցան գործադուլներ՝ «Կորչի՛ ինքնակալությունը» լոզունգով։ Հունվարյան գործադուլներին մասնակցեց 440 հազար մարդ։ «Արյունոտ կիրակի»-ի լուրը գործադուլային ալիք բարձրացրեց նաև Հայաստանում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդում։ Հունվարի 9-ի իրադարձությունները դարձան Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության սկիզբը (Ռուսական հեղափոխություն (1905-1907))։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 104