Արյունահոսող պողպատ (ֆիլմ)

«Արյունահոսող պողպատ» (չինարեն՝ 机器之血), ռեժիսոր և սցենարիստ Լեո Չժանի չինական գիտաֆանտաստիկ թրիլերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեքի Չանը, Թես Հոբրիչը և Կալեն Մուլվեյը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին։ Սա Չանի կարիերայում առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմն է[1]։

Արյունահոսող պողպատ
անգլ.՝ Bleeding Steel
Երկիր Չինաստան
Ժանրգիտաֆանտաստիկ էքշն
Թվականդեկտեմբերի 22, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼեո Չժան
ԴերակատարներՋեքի Չան, Շոու Լո, Օույան Նանա, Թես Հոբրիչ, Քալեն Մուլվեյ և Դեմիեն Գարվի
Պատմվածքի վայրՕվկիանիա
Նկարահանման վայրՍիդնեյ, Թայբեյ և Պեկին
ԿինոընկերությունHeyi Pictures
Տևողություն110 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հատուկ նշանակության փորձառու գործակալը պայքարում է երիտասարդ կնոջը կազմակերպության չարագույժներից պաշտպանելու համար։ Միաժամանակ նա զգում է հատուկ կապ այդ կնոջ հետ, կարծես թե նրանք արդեն հանդիպել են այլ կյանքում։

Դերերում խմբագրել

  • Ջեքի Չան[2] - Լին Դուն
  • Շոու Լո[3] - Լի Սեն
  • Նանա Օույան[3] - Նենսի
  • Թես Հոբրիչ[3] - սևազգեստ կին
  • Կալեն Մուլվեյ[3] - Էնդրյու
  • Էրիկա Սյահոու[3] - Սյաո Սու (Սյուզան)
  • Դեմիեն Հարվի - Ռիք Ռոջերս
  • Քեյթլին Բոյե - թմրամոլ
  • Դեյվիդ Թորոք - սևազգեստ տղամարդ

Արտադրություն խմբագրել

2016 թվականի հունիսին «Village Roadshow Pictures Asia» և «Heyi Pictures» ընկերությունները հայտարարեցին Ջեքի Չանի գլխավոր դերակատարմամբ գիտաֆանտաստիկ թրիլերի համատեղ արտադրության և ֆինանսավորման մասին, որի ռեժիսորն ու սցենարիստը պետք է լինի Լեո Չժանը[2]։ Հուլիսի 27-ին հայտարարվեց ֆիլմի դերասանական կազմը, որում ընդգրկված էին Թես Հոբրիչը, Կալեն Մուլվեյը, Նանա Օույան, Էրիկա Սյահոուն և Շոու Լոն[3]։

Հիմնական նկարահանումները սկսվեցին 2016 թվականի հուլիսի 20-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[4]։ Սիդնեյում նկարահանումների ժամանակ Չանն իր հարցազրույցներից մեկում պատմել է ֆիլմում իր մասնակցության պատճառների մասին․

  Ես դեռ երիտասարդ եմ, բայց արդեն ոչ այնպես, ինչպես նախկինում, բայց դեռ ուզում եմ ինչ-որ նոր բան անել։ Ռեժիսորների հետ, նոր տեխնոլոգիաներով, իմ իրական հնարքներով և էքշնով ես ցանկացել եմ աշխատել գիտաֆանտաստիկ ֆիլմում[1]  

:

Նկարահանումների հաջորդ երկու փուլերն անցել են Թայբեյում և Պեկինում։ Նկարահանումներն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ինչի մասին հայտնել է դրանց մասնակից կասկադյորներից մեկը[5]։

Քննադատություն խմբագրել

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 29% է, որը հիմնված է 10-ից 4 միջին միավորով 7 գրախոսական հոդվածի վրա[6]։ «Variety» շաբաթաթերթը ֆիլմը համարել է «կիբերպանկի ծամծմված փոփուրի» (անգլ.՝ corny cyberpunk pastiche), որը գրավում է միայն երեխաներին[7]։ «South China Morning Post» թերթը ընդգծել է ֆիլմում «էքշնի, հումորի կամ տրամաբանության» բացակայությունը, ինչպես նաև այն, որ ֆիլմը «հագեցած է անգլերենով ծիծաղաշարժ երկխոսություններով և ավելի վատ խաղով»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Pip Bulbeck (2016 թ․ հուլիսի 28). «Jackie Chan Talks Sci-Fi, Love Interests and Jumping Off the Sydney Opera House» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 Patrick Frater (2016 թ․ հունիսի 15). «Village Roadshow Pacts With China's Heyi on Jackie Chan Sci-fi 'Bleeding Steel'» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Patrick Frater (2016 թ․ հուլիսի 27). «Jackie Chan's 'Bleeding Steel' Adds Australian Cast» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. «Jackie Chan has been spotted in Sydney filming his latest action movie Bleeding Steel» (անգլերեն). Daily Telegraph. 2016 թ․ հուլիսի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Публикация Thomas Hacikoglu в Instagram» (անգլերեն). Instagram. 2016 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «BLEEDING STEEL (2017)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  7. Maggie Lee (2017 թ․ դեկտեմբերի 31). «Film Review: 'Bleeding Steel'» (անգլերեն). Variety. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  8. James Marsh (2017 թ․ դեկտեմբերի 27). «Film review: Bleeding Steel – globe-trotting Jackie Chan sci-fi action caper is utter nonsense» (անգլերեն). South China Morning Post. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել