Արյան ալյուր, չոր, իներտ փոշի է, պատրաստված արյունից, օգտգագործվում է որպես ազոտի մեծ պարունակությամբ օրգանական պարարտանյութ, ինչպես նոև պրոտեինի մեծ պարունակությամբ անասնակեր։ N = 13.25%, P = 1.0%, K = 0.6%.

Հանդիսանոում է մեծ քանակությամբ ազոտի բնական աղբյուրներից մեկը։

Պատրաստում խմբագրել

Պատրաստում են հիմնականում կենդանիների սպանդանոցներում ստացված արյունը վերամշակելով։ Ստանդարտ արյան ալյուր շագանակագույն, յուրահատուկ հոտով մանրահատիկ փոշի է։

Կիրառում խմբագրել

Սննդի հավելում (անասնակեր) խմբագրել

Պարունակում է 9-11 % ջուր, 3-5 % ճարպ, 6-10 % մոխիր, 73-81 % պրոտեին։ Արյան ալյուրում կալցիումը և ֆոսֆորը քիչ են, իսկ երկաթը, նատրիումը և քլորը՝ համեմատաբար շատ։ Արյան ալյուրի սպիտակուցային բարձր սննդարարությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ եղած լիարժեք սպիտակուցով։

Կերակրում են գյուղատնտեսական բոլոր կենդանիներին, բայց ավելի հաճախ՝ խոզերին, թռչուններին և մորթատու գազաններին։ Արյան ալյուրը օգտագործվում է հիմնականում որպես կերակրի դիետիկ հավելում լիզինի հետ խոշոր եղջերավոր անասունների, ձկների և թռչունների համար[1]։ Օգտագործելուց առաջ հաճախ խառնում եմ մելասների հետ[2]։

Օրգանական պարարտանյութ խմբագրել

Արյան ալյուրը, ոսկրի ալյուրը, և անասունների սպանդի արդյունքում ստացվող այլ ապրանքները օգտագործվում են որպես պարարտանյութեր օրգանական գյուղատնտեսության մեջ, սակայն դրանք չի թույլատրվում կիրառել որպես օրգանական անասնապահության մեջ որպես կերակրի հավելում։ Որպես արյան ալյուրի փոխարինող են օգտագործվում փետուրի ալյուրը և առվույտի ալյուրը[3]։

Վնասատուներից պաշտպանություն խմբագրել

Արյան ալյուրը երբեմն շաղ են տալիս բույսերի վրա, նրանց վնասատու կենդանիներից պաշտպանելու համար, օրինակ՝ ճագարներից[4][5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Henry, William Arnon; Morrison, Frank Barron (1915). Feeds and feeding: a hand-book for the student and stockman. Henry-Morrison. էջ 184.
  2. King'ori, AM; Tuitoek, JK; Muiruri, HK (1998). «Comparison of fermented dried blood meal and cooked dried blood meal as protein supplements for growing pigs». Tropical animal health and production. 30 (3): 191–6. PMID 9719848.
  3. «Using Blood Meal To Improve Your Garden Soil».
  4. Bradley, Fern Marshall; Ellis, Barbara W. (1997). Review: Rodale's All-New Encyclopedia of Organic Gardening: The Indispensable Resource for Every Gardener. Rodale Press. էջ 11. ISBN 978-0-87596-743-1.
  5. Poisson, Leandre; Vogel Poisson, Gretchen (1994). Solar gardening: growing vegetables year-round the American intensive way. Chelsea Green Publishing. էջ 103. ISBN 978-0-930031-69-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 98