Արմեն Գրիգորյան (քաղաքական գործիչ)

հայ քաղաքական գործիչ, քաղաքագետ, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար (2018 թ.)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Գրիգորյան (այլ կիրառումներ)

Արմեն Վալերիի Գրիգորյան (դեկտեմբերի 25, 1983(1983-12-25), Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ակտիվիստ[1][2], «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ[1], «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, քաղաքագետ[3][4]։

Արմեն Գրիգորյան
Դրոշ
Դրոշ
Անվտանգության խորհրդի քարտուղար
Դրոշ
Դրոշ
2018 թ.-2021
2021 օգոստոսի 19-ից
Նախորդող Արմեն Գևորգյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
2021 հուլիսի 14-օգոստոսի 19
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան և ՀԱՀ
Մասնագիտություն՝ քաղաքագետ և պետական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 25, 1983(1983-12-25) (40 տարեկան)
Ծննդավայր Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Արմեն Գրիգորյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում։ 2001 թվականին ավարտել է Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ պաշտպանության բանակ։ 2009 թվականին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա՝ ավարտելով այն 2011 թվականին[5]։ 2012 թվականի մարտից մինչև 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում՝ քաղաքացիական հասարակության գծով պատասխանատուի պաշտոնում։ 2015 թվականի ապրիլից 2018 թվականի մայիսը՝ աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ ընտրական ծրագրերի համակարգողի պաշտոնում։

Հրապարակախոսական և գիտական գործունեություն խմբագրել

2011-2013 թվականներին զբաղվել է «Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում. բնութագրիչները և ձևավորման ուղիները» գիտական աշխատանք-գրքի հեղինակմամբ[6]։ 2011 թվականից մինչ օրս հրապարակում է վերլուծական հոդվածներ «Սիվիլնեթ», «ՄեդիաՄաքս» և «EVN report» լրատվական կայքերի համար՝ Հայաստանի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսական և քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական-միջազգային թեմաներով[7]։ 2015 թվականից դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ որպես հրավիրյալ դասախոս։

Քաղաքացիական գործունեություն խմբագրել

2013 թվականի փետրվարին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։ 2017 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել 3000 դիտորդ։ 2017 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում «Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության» թեմաներով։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա Հեղափոխությանը, եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, բազմիցս վարել հանրահավաքներ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առևանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել[8]։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Թավշյա հեղափոխություն խմբագրել

Անվտանգության խորհրդի քարտուղար խմբագրել

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ մայիս ամսին, Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար[3]։ Պաշտոնից ազատվել է 2021 թվականի հուլիսի 14-ին, և նշանակվել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, զուգահեռաբար արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ Արմեն Գրիգորյանը նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, և երկրորդ անգամ նշանակվել անվտանգության խորհրդի քարտուղար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Ժողովուրդը ցանկացած ժամանակ կարող է իրացնել իր իշխանությունը». Արմեն Գրիգորյան» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 11․11․2021թ․
  2. «Արմեն Գրիգորյանը մոռացե՞լ է իր հակառուսական անցյալը» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 11․11․2021թ․
  3. 3,0 3,1 Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
  4. «http://seco.am/security_council/secretary?lang=hy». seco.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. Վարչապետի աշխատակազմ, Արմեն Վ. Գրիգորյան
  6. Արեգ 73(չաշխատող հղում)
  7. «Արմեն Գրիգորյանի հեղինակած հրապարակումները EVN report վերլուծականում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. Արմեն Գրիգորյանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Յուրի Խաչատուրով
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյան

17 մայիսի 2018 թ. -
Հաջորդող
-