Արմենակ Լևոնի Մնջոյան (նոյեմբերի 23, 1904(1904-11-23)[1], Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1970(1970-02-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ՝ 1950 թվականից[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): ՀՀ-ում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի հիմնադիր։

Արմենակ Մնջոյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1904(1904-11-23)[1]
Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 20, 1970(1970-02-20)[1] (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1], Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] և ՀՀ ԳԱԱ[1]
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ (1928)[1] և Երևանի պետական համալսարան (1933)[1]
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Հայտնի աշակերտներՀովհաննես Մնջոյան
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Armenak Mnjoyan Վիքիպահեստում

Եղիա և Հովհաննես Մնջոյանների եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1928 թ.-ին ավարտել է Մոսկվայի քիմիկո-դեղագործական ինստիտուտը, 1933 թ.-ին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ 1928-1938 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմատի քիմիկո-դեղագործական լաբորատորիայի վարիչ, 1942-1949 թվականներին՝ ԽՍՀՄ բժշկա-արդյունաբերության նախարարության և ՀԽՍՀ առողջապահության նախարարության հատուկ լաբորատորիայի տնօրեն, 1937-1951 թվականներին՝ ԵՊՀ քիմիայի ամբիոնի վարիչ, 1937-1946 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, 1945-1949 թթ.- ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1949-1955 թվականներին՝ դեղագործական քիմիայի լաբորատորիայի տնօրեն,1955-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1953-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1964-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1953-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ, 1957-1962 թվականներին՝ «ՀԽՍՀ ԳԱ տեղեկատու։ Քիմիական գիտություններ» ամսագրի պատասխանատու քարտուղար։

1950 թվականին Արմենակ Մնջոյանը ընտրվում է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1953 թվականին՝ իսկական անդամ։

 
Արմենակ Մնջոյանի արձանը նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բակում, քանդակագործներ` Ս. Մանասյան, Հ. Մուրադյան, 1973 թ.

Գործունեություն խմբագրել

Գիտական հետազոտությունները վերաբերում են դեղագործությանը, ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների սինթեզին, հետերոցիկլիկ համակարգերի ածանցյալներին և դրանց ստացման եղանակների մշակմանը։ Իրականացրել է տարբեր դասերի օրգանական նյութերի բազմաթիվ սինթեզներ և հետազոտել է նրանց կենսաբանական ազդեցությունը կախված քիմիական կառուցվածքից։ Ուսումնասիրել է Հայաստանի բուսաբանական հումքը։ Հայաստանի քիմիկոս օրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրն է։ Հեղինակ է մի ամբողջ շարք դեղագործական պրեպարատների, օրինակ՝ սուկցինիլխոլին, գանգլերոն, սուբեխոլին, արֆենալ, մեսֆենալ և այլն։

Արմենակ Մնջոյանի անվան հետ են կապված օրգանական միացությունների կառուցվածքի և նրանց կենսաբանական հատկությունների կապի սիստեմատիկ և նպատակասլաց ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ ստեղծվեցին և բժշկական պրակտիկայում արմատավորվեցին մի շարք բարձր արդյունավետ դեղամիջոցներ։

Երկար տարիներ նա եղել է ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագրի» (քիմիական գիտություններ) խմբագիրը, գլխավորել է օրգանական քիմիայի ինստիտուտը, եղել է ՀՍՍՀ ԳԱ վիցե-պրեզիդենտը, իսկ այնուհետև քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը։

Աշխատություններ խմբագրել

1937 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան, որի թեման էր «Հայաստանի այրվող թերթաքարերը և նրանց օգտագործումը բժշկական պրեպարատների արտադրության մեջ», իսկ 1944 թվականին՝ դոկտորական դիսերտացիան տեղական ցավազերծման նոր միջոցների սինթեզման գծով։ Այնուհետև իր ստեղծած ինստիտուտում Արմենակ Մնջոյանը սկսում է լայնորեն ուսումնասիրել օրգանական միացությունների կենսաբանական հատկությունների սինթեզումն ու փորձարկումը։

Արմենակ Մնջոյանը հիմնադրել և խմբագրել է «Հետերսցիկլային միացությունների սինթեզները» հրատարակությունը։ Արմենակ Մնջոյանը շուրշ 250 գիտական աշխատությունների հեղինակ էր։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Քիմիական միացությունների կենսաբանական հատկությունները» ժողովածուն։

Մրցանակներ, կոչումներ խմբագրել

  • ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ 1950)
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)
  • Լենինի և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր

Հիշատակ խմբագրել

1971 թվականից ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն անվանվել է Արմենակ Լևոնի Մնջոյանի անունով։

Երկեր խմբագրել

Գրքեր խմբագրել

  • The synthesis of ditilin and some of its analogues.- Erevan, S.n., 1958, 24 p
  • Арменак Левонович Мнджоян.- Ереван, Изд-во АН АрмССР, 1974, 144 с
  • Биологические свойства химических соединений.- Ереван, Изд-во АН АрмССР, 1962
  • Հայկական ԽՍՀ թերթաքարերը յեվ նրանց ոգտագործումը բժշկական պրեպարատների արտադրության մեջ.- Յեր., ԵՊՀ, 1937,70 էջ[4]։

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Թ․ Հովսեփյան «Արմենակ Մնջոյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1970, էջ 271-272

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 654—655.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արմենակ Մնջոյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  6. Գրականություն Արմենակ Մնջոյանի կյանքի և գործունեության մասին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Մնջոյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Մնջոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 654