Արմենակ Միսիրյան

հայ նկարիչ

Արմիս (իսկական անունը՝ Արմենակ Միսիրյան) (մարտի 23, 1901(1901-03-23), Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 14, 1977(1977-11-14), Փարիզ), հայ նկարիչ։

Արմենակ Միսիրյան
ԿեղծանունԱրմիս
Ծնվել էմարտի 23, 1901(1901-03-23)
ԾննդավայրԱդիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 14, 1977(1977-11-14) (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ և  Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[1] և Գրան–Շոմիե ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ
Արմենակ Միսիրյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Հալեպում, որտեղ հաստատվել է 1915 թվականից հետո։ 1930 թվականին տեղափոխվել է Փարիզ, հաճախել Ժյուլիանի և Գրանդ Շոմեր ակադեմիաները։ Մասնակցել է ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության ցուցահանդեսներին։ Իբրև գեղանկարիչ ճանաչում է գտել 1952 թվականից։ 1959 թվականին արժանացել է «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակին։ Մեծ եղեռնի, ինչպես և իր ժողովրդի վերապրումի թեմաներով քսան կտավ նա ցուցադրել է Փարիզում, Ցյուրիխում և Ամստերդամում։

1956 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1964 թվականին Երևանում կազմակերպվել է Արամիսի անհատական ցուցահանդեսը։ Իր գործերի մի մասը նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին («Երեք բարեկամներ», 1955 թ. «Ընտանիք», 1959 թ., «Սայլը նրբանցքում», 1960, թ. «Երիտասարդություն», 1961 թ., «Կիթառահարը», 1963 թ. և այլն)։ 1965 թ.-ին Հալեպում լույս է տեսել Արամիսի «Դրվագներ նկարչական կյանքես» գիրքը[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակակիր, Արմիս
  4. «AV Production - Արմիս». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Միսիրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 97