Արմավիր (մայրաքաղաք)

պատմական մայրաքաղաք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)

Արմավիր մայրաքաղաք, Արմավիր, գրաբար՝ Արմաւիր, հնագույն բնակավայր-հնավայր Արմավիրի մարզի[1] մարզկենտրոն Արմավիր քաղաքից 7-8 կիլոմետր հարավ-արևմուտք, Արարատյան դաշտում, այժմյան Արմավիրի մարզի (նախկին՝ Հոկտեմբերյանի շրջանի) Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր գյուղերի հարևանությամբ։

2-րդ մայրաքաղաք
Արմավիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված էՄ.թ.ա. 1032 թ.
Առաջին հիշատակումՄ.թ.ա. 331
Արմավիր (մայրաքաղաք) (Հայաստան)##
Արմավիր (մայրաքաղաք) (Հայաստան)
Արմավիր (մայրաքաղաք) (Հայաստան)##
Արմավիր (մայրաքաղաք) (Հայաստան)

Խորենացու պատմագրության հիման վրա հայագետ-պատմաբան Միքայել Չամչյանի կողմից կազմած Հայկազունիների արքայատոհմի ժամանակագրության համաձայն, Հայկազունիներից՝ Արմենակ - Արամանյակը և նրա որդի Արամայիսը, Ք․ա. 2-րդ հազարամյակի 21 - 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։ Արմավիրը Ազա(նի) անունով մ.թա. 16-8-րդ դարերում Դաշտային Էթիունի թագավորության Ազա(նի) երկրի կենտրոնն էր։ Մ.թ.ա. 8- 5-րդ դարերում Արմավիրը ընդգրկվեց Վանի Արարատյան՝ Ուրարտական թագավորության մեջ։ Արա 3-րդ - Արգիշտի 1-ը Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում հիմնադրեց իրեն անունով բերդաքաղաք - վարչական կենտրոններից մեկը՝ Արգիշտիխինիլի[2], Ք.ա․ 4-1-ին դարերում՝ Երվանդունիների հայոց Արմավիր մայրաքաղաքը։ Մեծ Հայքի հավատքա-մշակութային կենտրոնը[3]։ 8-րդ դարում այն նախարարական տների կենտրոն էր, 9-13-րդ դարերում՝ Արմավիր քաղաք[4]։ 13-րդ դարից՝ Ալիսո և Բլուր գյուղ-ագարակներ։ Ավերվել է 18-րդ դարում։

Անվանում խմբագրել

Հայ և այլազգի պատմաբանները և հնագետները[5], Արմավիր հնավայր համալիրին և քաղաքին տվել են՝

Արամայիր, Արամուրիա, Արգիշտի, Արգիշտիխիանա, Արգիշտիխինիլինի, Արգիշտիհինիլի, Արմայիր, Արմավիա, Արմավ(ի) ի-արա, Արմավիր Հին, Արմաուրիա, Արմորիա, Բլուր, «Լքված մայրաքաղաք» - Բլուր, Պլուր - Բլուր, BLUR, դամբարանավայր, բնակատեղի (ռուս. Плур Պլուր ձևով)։ Արմավիրի տարածաշրջանից և Բլրի մերձակայքից գտնվել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ[6]։

 
Արմավիր մայրաքաղաք

Հնագետներ Բ.Առաքելյանը և Գ. Տիրացյանը անշեղորեն հետևելով հայ մատենագիրների պատմագրությանը, քաղաքին և հնավայրին տվել են «Արմավիր մայրաքաղաք» անվանումը։ Տարբեր, նույնիսկ իրար հակասող անվանումների են արժանացել Արմավիր հնավայրի տարածքում հայտնաբերված շենք - շինությունները։ Հնագետ Գ. Տիրացյանը Արմավիրի արևելյան Բլրի գագաթի կառույցին տվել է «հնադարյան տաճարի մնացորդներ», «հին հայկական տաճար» բնորոշումը։ Բ.Առաքելյանի շինություններին տվել է «Արմավիրի մեհյան»[15], «Արմավիր մայրաքաղքի մոնումենտալ շինություն, հավանական է՝ տաճար» անվանումը։ Ինեսա Կարապետյանը Արմավիրի բլրի գագաթին հայտնաբերված ավերակներին տալիս է ուրարտական Սուսի տաճար անվանումը։ Հայագետ Ռաֆայել Իշխանյանը Բրի գագաթին հայտնաբերված արխիվ-սեպագրերի պահոցին՝ տվել է «Արմավիրի գրադարանները» անվանումը[16]։

Աշխարհագրություն խմբագրել

Արմավիր քաղաքի տեղադրություն խմբագրել

Հնագետների Արմավիր քաղաքի տեղադրության հարցում ունեն տարակարծություններ.մի մեծ խումբ հնագետները քաղաքի տեղադրությունը համարում են Արմավիրի արևելյան և արևմտյան բլուրները և նրանց միջև գտնվող տարածքները։ Արմավիրի 1962-1969 թվականներին հնագիտական արշավախմբի ղեկավար Բաբկեն Առաքելյանի համոզմամբ, մայրաքաղաքի գլխավոր բնակելի մասը տեղակայված էր Արմավիրի արևելյան Բլրի վրա և Բլրի շուրջ բնակելի տարածքներում, իսկ «մոնումենտալ շինությունը», միջնաբերդը, մեհյան-տաճարային տնտեսությունը, մշակութային, տնտեսական և պաշտպանական սպասարկման նշանակությամբ կառույցներով, նաև եռաշարք պարիսպները տեղակայված էին Արմավիրի արևելյան Բլրի վրա։ Միջնաբերդը և Տաճարը շրջափակված էր արտաքին եռաշարք պարիսպով[17]։ Ըստ հնագետների, Արմավիր մայրաքաղաքը տեղակայված էր ավելի քան 10 հազար մետր քառակուսի, իսկ վիմագիր արձանագրությունների ցրվածության «աշխահագրությամբ» այն ընդգրկում էր ներկայիս Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի 12 - 14 գյուղերի վարչական տարածքները։ Այսպես, քաղաքի արևելյան դարպաս է հանդիսացել Արմավիր-Արևիկ գյուղերի սահմանագծում տեղակայված Մոխրաբլուր-Քյուլթափան[18], հյուսիսում՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղ-Արմավիր-Հայկավան Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղ-Արմավիր-Հայկավան մայրուղու «Դիք Կամուրջը», արևմուտքում՝ Ամասիա, Նոր Արմավիր և Նոր Ամասիա գյուղերի բլրաշարքերը[19], հարավում՝Երասխ գետը։ Բլուրը և քաղաքը պաշտպանված էին ջրանցքների ցանցով, առուներով, իսկ նրանց միջակայքում՝ տեղակայված էին Արմավիր մայրաքաղաքի ագարակային տնտեսությունները, զորանոցները, ախոռները, դարբնոցները և այլ արհեստանոցաախոռային համալիրներ՝ «արհեստավորաց թաղերը»[20]։

 
Հայաստանի մայրաքաղաքները

Սոսյաց անտառի տեղադրություն խմբագրել

Արմավիր քաղաքը և քաղաքի չորս կողմն փռված Սոսյաց անտառը[21] տեղակայված էին Արարատյան դաշտի Արագածոտն գավառում, նախկինում Երասխ գետի կամ Արմավիր գետի աջ և ձախ ափերի՝ Արմավիրի Արևելյան և արևմտյան բլուրների և դրանցը հարող տարածքների վրա՝ այժմյան Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան, Ջրաշեն և Նոր Արտագերս, Բամբակաշատ, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Նալբանդյան, Այգեշատ, Ջանֆիդա և Ամասիա գյուղերի շրջագծում[22]։

Արմավիրի Սոսյաց անտառ խմբագրել

Արհեստական անտառ Արմավիր մայրաքաղաքի վարչական տարածքում։ Արմավիր մայրաքաղաքի պաշտպանական համակարգի մեջ մտնող արհեստական ջանցքներից ոռոգվող անտառաշերտ։ Ըստ Խորենացու Սոսյաց անտառը հիմնադրել էր Արմենակ - Արամանյակ նահապետը[23]։ Ընդգրկել էր Արմավիրի տարածաշրջանի ավելի քան 1000 հեկտար տարածքներ։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Այժմ էլ Արմավիրի տարածաշրջանի գյուղերում հող վարլեիս՝ հողի տակից դուրս են գալիս ծառերի կոճղերը։
Հայտնի են սոսի-չինարի մի քանի տեսակներ, որոնք այժմ էլ կարելի է տեսնել Արմավիրի մարզի գյուղերի տարածքներում։
Հույն պատմիչ-զորավար Պտղոմեոս Կլավդիոսը[24], այցելել է Արմավիր, և հիացել է անտառի գեղեցկությամբ

  «Արամանյակը այս տարածքում հիմնեց սոսիների անտառ` Սոսյաց անտառը։ Պատմիչը հաղորդում է, որ Հայաստանում սովոր էին գուշակություններ անել սոսի ծառերի տերևների սոսափյունով։ Կար էգ սոսի և արու սոսի` ավելի շատ սվսվում են էգերը, պատգամախոս քրմերը հաշվարկներ էին կատարում` պատերազմի և հաղթանակի ելքը, զոհաբերությունների քանակը։ Անտառը յուրօրինակ օդերևութաբանական կայան էր, ուր որոշվում էր, թե ինչ պարբերականությամբ էին կրկնվելու երաշտները, կարկուտները, հեղեղումները և այլ երևույթներ։ Սոսյաց անտառը սրբազան վայր էր, այս անտառին էր նվիրված Արա Գեղեցիկի թոռ Անուշավան Սոսանվերը[25], որը քրմապետ էր, գուշակ և պատգամախոս։Սոսին հեթանոսական Հայաստանի խորհրդանիշն էր` Մասիսներին հավասար։ Հայերը ռազմի դաշտ էին իջնում Սոսյաց անտառը պատկերող դրոշներով. Արամ Աշխարհակալի` Արծկեից գտնված որմնանկարում Արամը սոսու տերև է պահել մատների արանքում, Անտառը գոյատևել է 2300 տարի, Ք․ ա. 25-րդ դարից մինչև Ք․ հ․ 2-րդ դարը։ Պատմիչները չեն հաղորդում, թե ինչպես է կործանվել այդ անտառը, որից ոչ մի հետք չի մնացել[26]»։  

Մոխրաբլուր-Քյուլթափա խմբագրել

Գտնվում է Արմավիրի մարզի Արմավիր և Արևիկ գյուղերի սահմանի վրա։ Տեղացիներ այն անվանում են Քյուլթափա։ Գտնվում է Արմավիր մայրաքաղաքի Բլրից արևելք՝ 1, 5-2 կիլոմետր հեռավարությամբ։ Ամենայն հավանականությամբ բնակավայրը հանդիսացել է Արմավիր մայրաքաղաքի արևելյան մուտքը՝ դարպասը, քանի որ տեղացի տարեցները հիշում են, որ այստեղ մինչ 1953 թվականը գոյություն ուներ ինչ-որ պարիսպի մնացորդներ։ Տեղանքում կանոնավոր պեղումներ է իրականացրել հնագետ Էմմա Խանզադյանը[27]։ Հնագետը բնակավայրը համարում էր 3-րդ հազարամյակի կառուցողական շերտերի կուտակումների հետևանք․

  «...բլրի վրա հայտնաբերվել են հում աղյուսից կառուցված կլոր կացարաններ, որոնց կավակերտ հատակներին (հորերում) գտնվել են այրված հատիկներ, ցորենի և գարու հասկերի խրձեր, աղորիքներ, սանդեր և սանդկոթեր։ Ստվար խումբ են կազմում նաե խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ոսկորները։ Արևիկ բնակատեղիում զարգացած են եղել արհեստները (մետաղագործություն, կաշեգործություն, խեցեգործություն, մանածագործություն, քարգործություն և ոսկրի մշակման գործ)։ Հայտնաբերվել են մանածագործական գործիքներ (ոսկրե իլիկի գլուխներ, ասեղներ, մանածագործական հաստոցի ծանրոցաքարեր և այլն)։ Հատկապես ուշագրավ են կավե օջախներն ու օջախների տարատեսակ հենակները (շրջանաձև, պայտաձև, եղջերավոր և եռոտանի), մեծ կավամանները, խոր թաղարներն ու գավաթները, քրեղանները, որոնց մի մասն անփայլ է, իսկ մեծ մասը՝ սև, արծաթափայլ մակերեսով, զարդարված հիմնականում թռչունների, պարույրների, փոսիկների և ելուստների համադրություններով»։  

Պատմություն խմբագրել

Արմավիրի տարածաշրջանը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից, ինչի վկայությունը Արմավիրի արևելյան Բլրի տարածքում գտնված Ք.ա. 15-12 հազարամյաներով թվագրվող երկու վիմագիր ժայռապատկերներն են («Աստղային երկնքի քարտեզներ») և «Սրբազան քար[28][29]», ինչպես նաև կիկլոպյան տիպի[30] շինությունների հետքեր Բլրի քարանձավներում[31]։
Վարարահոս գետը իր բազմաճյուղ վտակներով, բերրի հողատարածքները և որսատեղի հարմար անտառը, բնության արհավիրքներից պատսպարվեու՝ հարթավայրի վրա իշխող Բլուրը, բարենպաստ պայմաններ են հանդիսացել, որպեսզի սկսած Ք․ա. 6-րդ հազարամյակից, տարածաշրջանում բարձրացրող երկու մեծ լեռների(Արագած և Արարատ) և Բլրի տակով հոսող գետի միջև ընկած տարածքները յուրացվեր այստեղ նստակյաց բնակություն հաստատած տարբեր ցեղախմբերի կողմից, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն[32] և երկրագործությունն էր[33]։
Ք.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրի հետքեր կան նաև Արմավիրի շրջակայքում՝ Արմավիր-Արևիկ գյուղերի ճանապարհի մոտակայքում[34]։

Արմավիրը՝ Հայկազունիների կենտրոն խմբագրել

Մովսես Խորենացու «Հայոց պատմության[35]» առաջին գրքի 10-12-րդ բաժինները պարունակում են տեղեկությունները, ըստ որի Հայկազունիների[36] քաղաքական կենտրոնը Հարք-Տարոնից տեղափոխվում է Արարատյան դաշտ[37], որտեղ հիմնադրվում է Արմավիրը[38][39]։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին[40].

  Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ»։  

Միքայել Չամչյանի Հայկազունիների տոհմի կառավարման ժամանակագրությամբ, Արամայիս նահապետը իրեն համար «տուն է հիմնադրել» Ք.ա. 2-րդ հազարամյակի 20-րդ դարում՝ Ք.ա. 1980 թվականին[41]։ Հայոց մատենագրության մեջ հայ պատմիչները (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Խորենացի, Սեբեոս, և այլք), ինչպես նաև հույն պատմիչներն և աշխարհագիրները, Արմավիր քաղաքն են հիշատակել որպես Հայկազունիների և Մեծ Հայքի մայրաքաղաքը՝ Հայկազունիների քաղաքական կենտրոնը։
Ք.ա. 16-8-րդ դարեր։ Արմավիրը կամ Արամայիլը՝ Նաիրի ռազմա-քաղաքական դաշինքի կազմի մեջ մտնող Ցամաքային Էթիունի[42] թագավորության Ազա(նի) կամ Աչա քաղաքական կենտրոնն էր[43]։

Արմավիր - Արգիշտիխինիլի խմբագրել

Արմավիր-Արգիշտիխինիլին Վանի Արարատյան թագավորության Ազա(նի) քաղաքական-տնտեսական բերդաքաղաք[44][45](Ք.ա. 8-5-րդ դարեր)։

 
Արգիշտիխինիլի հնավայր

Ազա(նի[46]) երկիրը հիշատակել է Արգիշտի Ա Ք.ա. 8-րդ դարում դեպի հյուսիս կատարած արշավանքի ընթացքում, մեջբերելով երկրի տերերի անունները[47]։

Մոտ Ք. ա. 776 թվական։ Վանի թագավորության արքա Արգիշտի 1-ին Արմավիրի արևելյան ծայրամասում հիմնադրել է վարչա-տնտեսական[48] և պաշտամունքային կենտրոն[49]։ Սարդուրի 2-րդ Արմավիրի տարածքում թողել է քաղաքը վերանորոգելու, պալատներ և մեհյաններ, նաև քաղաքի եռաշարք պարիսպը կառուցելու մոտ ինը անվնաս և երկու վնասված արձանագրություններ[50]։ Ամենայն հավանականությամբ, Ասորեստանի ճնշման տակ, Սարդուրին նպատակ ուներ Վանից Արմավիր տեղափոխել երկրի մայրաքաղաքը։ (Արմավիրում է կայացել նրա պսակադրությունը, կառուցել է Խալդյան դռներ[51]), սակայն նրա հաջորդները հրաժարվել են այդ մտադրությունից[52]։

Արմավիրը՝ Մեծ Հայքի մայրաքաղաք խմբագրել

Արմավիրը՝ Մեծ Հայքի մայրաքաղաք (Ք․ա. 330 - 186 )։Երվանդունիների Մեծ Հայքի թագավորություն[53][54] «Արմավիրի անվան և ռազմաքաղաքական հզորության հետ են կապված Երվանդունի Երվանդ 1-ին Սակավակյացի (Ք.ա․ 570-560), Տիգրան Հայկազյան ի (Ք.ա. 560-530), նրա որդի Վահագնի (Ք.ա.530-515), Երվանդ 3-րդ (Ք.ա. 336-մոտ 330), Ք.ա. 3-րդ դարի վերջին 20-ամյակում Մեծ Հայքում գահակալ Երվանդ 4-րդ(Օրոնտես) Վերջինի անուններն ու գործերը։ Տիգրան Երվանդյանը համարվում էր Հայկազյան արքայատան երկրորդ մեծագույն ներկայացուցիչը Արամից հետո` ըստ Խորենացու[55]։
Հերոդոտը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույց - քարտեզը, Հայաստանը ներկայացնում էր հայ միաձույլ ժողովրդով բնակեցված և ընդարձակ երկիր, ինչը Երվանդունիներին հնարավորություն էր ստեղծել վերականգնելու հայոց ռազմական-քաղաքական հզորությունը։ Վերականգնում են Արմավիրը, և իրենց համարելով Հայկ Նահապետի շառավիղներ, 333 - 330 - ին Երվանդունիները Արմավիրը հռչակում են հայոց մայրաքաղաք։ Արմավիրը մայրաքաղաք ու հոգևոր - մշակութային կենտրոնն էր Ք.ա․ 4-րդ դարի երկրորդ կեսից մինչև Ք.ա․ 189 թ. Երվանդ Դ Վերջինի գահանիստը, ինչպես նաև պաշտամունքային կենտրոնը շարունակում էր մնալ Արմավիրը։ Թագավորի եղբայր Երվազը եղել է գլխավոր քրմապետը, Արմավիրում գործել է հունամակեդոնական տոմարը, արքունիքում և վերնախավի մեջ հարգի է եղել հունական գրականությունը։ Բացառված չէ հունական դպրոցի գոյությունը Արմավիրում[56][57]։ Մ.թ.ա. 6-րդ հազարամյակից մինչ քրիստոնեության ընդունումը՝ Արմավիր մայրաքաղաքը հանդիսացել է հայոց հոգևոր-կրոնական կենտրոն[58]։

Ք․ ա. 189- 185 թթ.Արմավիրը Արտաշես 1-ին՝ Արտաշեսյանների մայրաքաղաք էր[59]։

Ք.ա. 185 թթ. մինչև Տրդատ 3-րդ կողմից Արմավիրը Կամսարական նախարարական տանի նվիրաբերելի (թագավորական Ոստանից օտարելը), Արմավիրը վերածվեց հայոց թագաժառանգների արքայանիստ քաղաքի։

Միջնադարյան Արմավիր խմբագրել

Արմավիր քաղաքն ու Արմավիրի դաշտը մտնում է Վանանդի, Բագրատունիներին թագավորության մեջ, իսկ 13-րդ դարում՝ Զաքարյանների իշխանապետության կազմի մեջ[60]։

1242 թվականին Լենկ-Թեմուրի հրոսակները կործանվեցին հայոց հնամենի Արմավիրը։ Կենսունակ մնաց քաղաքի Ալիս(ու) և Բլուր թաղամասերը՝ 13 - 17-րդ դդ ունեցել են ժամանակավոր բնակավայրի կարգավիճակ, վերջինների միավորումից, 1613 թվականին առաջացել է Արմավիր (Ղուրդուղուլի) բնակավայրը, 1867 թվականին նույնանուն շրջկենտրոնը։

Արմավիրի հայոց նահապետներ և արքաներ խմբագրել

Հայկազունիներ խմբագրել

 
Սարդուրի 2-րդ

Արմավիր-Արգիշտիխինիլի խմբագրել

Վանի Արարատյան թագավորության վարչական կենտրոն։

Մեծ Հայքի թագավորություն(Երվանդունիներ) խմբագրել

 
Արտաշես 1-ին
  • Երվանդ Բ (Ք.ա. 331 - մոտ 323)։
  • Հրանտ Բ (Ք.ա. մոտ 323-305)։
  • Արտավազդ Ա ( Ք.ա. մոտ 305 - 247)։
  • Վաղարշակ Ա (Քա. 247-225)։
  • Արշակ Ա որդի (Ք.ա. 225-212)։
  • Երվանդ Գ Երվանդունի (Քմ.թ.ա. 212-201)։
  • Արտաշես Ա (Ք.ա. 189- 185)[63][64][65][66][67]։

Մշակութային և կրոնական կենտրոն խմբագրել

Թատրոն խմբագրել

Արմավիրի թատրոնի թատերական ներկայացումների արենա է օգտագործել Արմավիրի բլրի հարավային լանջը՝ Բլրի մեծ քարանձավ - Ծաղկավանքի շրջանը և «Արտավազդ 2-րդ քարի» մոտակա տարածքները, հասնելով մինչև Երասխ գետը[68]։ Թատրոնի գլխամասում, ուղիղ Բլրի գագաթին, տեղակայված էր Անահիտի տաճարը և Հայոց դիցամոր արձանը։ Տաճարի ճակատային մասում էին տեղակայված հնագետների գտած հունարեն արձանագրությունները։ Մայրաքաղաքի մեծաքանակ բնակչության առկայությունը հնարավորություն է ընձեռել անտիկ թատերագիրներին, պոետներին, դերասաններին, իսկ Ք․ա. 69-ական թվականներին մեր արվեստասեր, բանաստեղծ, դրամատուրգ Արտավազդ արքայազնին (ապագա Արտավազդ 2-րդ հայոց արքա), Արմավիրում կազմակերպել թատրոն և թատերական ներկայացումներ, նաև Նավասարդյան խաղեր ը, համահայկական ձիարշավներ[69]։

 
Արտավազդ 2-րդ

Արմավիր մայրաքաղաքի արվեստի և թատրոնի առկայության գիտապատմական ուսումնասիրությունները սկսվել են 20-րդ դարի 50-ական թվականներին, ընդ որում ուսումնասիրողները Արմավիրը բնորոշել են որպես նախահելլենիստական և հելլենիստական դարաշրջանների թատրոնի կենտրոն։ Հետագայում գերադասությունը տրվեց Արտաշատ մայրաքաղաքին, թեպետ Արմավիրի հնագիտական պեղումներով է ապացուցված (թատերական դիմակների, հնագույն թատրոնի հանդիսասրահի (արենա) հետքերի, հունալեզու չորսը արձանագրությունները), որ սկսած Ք.ա. 2-րդ հազարամյակի 20-րդ դարից մինչև Արտաշատ մայրաքաղաք ի թատերական արենայի կառուցումը, Արմավիր մայրաքաղաքում գործել է, և մշակութային կյանքում նշանակալի դերակատարում է ունեցել Արմավիրի թատրոնը։ Արմավիրն է հանդիսացել երիտասարդ արքայազն Արտավազդ 2-րդ ոստանն ու նստավայրը. Արմավիրի բլրի Ծաղկավանքի մոտ է գտնվել Արտավազդ 2-րդ արքային վերագրվող սեպագիր արձանագրությամբ քարը՝ երիտասարդ արքայազնի կյանքի արմավիրյան շրջանի բանաստեղծություններից կամ թատերական պիեսներից մեկի դրվագներով[70]։

Գրադարաններ խմբագրել

Արմավիրում եղել են երկու տիպի գրադարաններ` թագավորական, որոնցում պահպանվել են արքունական դիվանի փաստաթղթերը, և տաճարային - մեհենական` կրոնական, պատմական և այլ կարգի գրականություն[16]։ Չի բացառվում, որ հունարեն, պահլավերեն, արամեերեն գրքերի հետ նրանցում եղել են մեհենական գրով հայերեն շարադրված նյութեր։ Մովսես Խորենացին գրում է, որ Վաղարշակ թագավորը կարգելով հայոց նախարարությունները՝ այս բոլորից հետո Արմավիրում մեհյան (Միհր աստծո տաճար) շինելով՝ արձաններ է կանգնեցնում արեգակին, լուսնին և իր նախնիներին։ Երվանդունիները Արմավիրում կանգնեցնում են հունական տարածքներից ավար բերած հունական արձաններ. այստեղ էին գտնվում Արեգի (Ապոլլոնի) և Լուսնի (Արտեմիսի - Անահիտի) տաճարը։ Բացառված չէ, որ այդ արձանների միջև կանգնած էին Հայկազունիների՝ Երվանդունիների նախնինների արձանները։

Մեհյաններ խմբագրել

Անահիտի Մեհյաները կառուցված էին Արմավիրում, Արմավիրում էր գտնվում Տիր աստծու Մեհյանը։ Ագաթանգեղոսը, պատմելով քրիստոնեություն ընդունելուց հետո հեթանոսական Մեհյաների ավերման մասին, բազմիցս նշում է, որ նրանք ընդարձակ տիրույթներ և գանձեր ունեին։ Մովսես Խորենացու վկայությամբ, Վաղարշակ թագավորը Արմավիրում մեհյան շինելով՝ արձաններ է կանգնեցնում արեգակին, լուսնին և իր նախնիներին» (Պատմություն Հայոց (Խորենացի), 1968, էջ 140)։ Մեհյաներում պահվում էին նաև մեհենական նշանագրեր ու գրականություն, գեղարվեստական ձևավորմամբ մեծարժեք ծիսական սպասք, իրեր, առարկաներ։ Հայաստանում քրիստոնեության դավանանքի ընդունման ժամանակներում հեթանոսական Մեհյաները հիմնահատակ ավերվել են և նրանց ճարտարապետության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ[15]։

Արմավիրի սեպագիր աղբյուրներ խմբագրել

 
Արգիշտի 2-րդ արձանագրություն

Արմավիր մայրաքաղաքի երկու բլուրների վրա և բլուրների շրջակա տարածքներում, սկսած 17-րդ դարից, մասնավոր և հնագիտական արշավախմբերի կողմից հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների էլամերեն, Վանի Արարատյան թագավորության, Երվանդունիների դարաշրջանի (հելլենական՝ հին հունարենով - հունատառ) և արամեերեն՝ Արտաշես 1-ին օրոք ստեղծած մեկ տասյակից ավելի արձանագրություններ[71]։
Սեպագրեր են հայտնաբերվել նաև տեղի գյուղացիները՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, Բլուր այցելած անհատ հնագետ-պատմաբանները, տեղացիների՝ Արմավիր, Այգեշատ, Հայկավան և Ջրաշեն գյուղերի գերեզմաններ հատողները։
1880 թվականից սկսած Արմավիրում օտարազգի և հայ հնագետները իրականացրել են մասնակի պեղումներ։ 1962 թվականից մինչև օրս, Արմավիրի հնագիտական պեղումներ են իրականացնում հայ և օտարազգի հնագետները։

Արմավիր մայրաքաղաքից հայտնաբերվել են ստորև նշված արձանագրությունները․

  • Շահրիարի (Նալբանդյան գյուղի)՝ Արգիշտի 1-ի Արմավիրի 28 տողանի արձանագրությունը[73]։
  • 1928 թվականին Ջանֆիդայի (Ջանֆիդա-Այգեշատ սահմանագլխին) արձանագրությունը[74]։
  • Արգիշտի 1-ին Սարդարապատի բերդից գտած 14 տողից բաղկացած արձանագրությունը[75]։
  • Թափադիբի (ներկայիս Հայկավան և Արմավիր գյուղերի մոտ) 13-ական տող երկու բեկորից, որոնք կազմում են մի մեծ արձանագրության աջ և ձախ մասերը։ Միջին քարը բացակայում է[76]։
  • Արմավիրի 11 տող արձանագրությունը, որը կազմում է առնվազն վեց նման քարի վրա փորագրված մեծ արձանագրության միայն մի հին մասը թեև և' սկզբից, և աջ ու ձախ կողմերից թերի է[77]։
  • Արմավիրի բլրից հայտնաբերված Արգիշտի 1-ի երկու քարից բաղկացած արձանագրություն.
  Надпись принадлежит царю Аргишти, сыну Менуа, который упоминается во 2-й и 4-й строках. В начале надписи говорится: «Величием бога Халди ... в Аргиштихинили страна Аза(ни) — земля вражеская» (стк. 1-2). Таким образом, в этой надписи имеется ценное указание, что знаменитый Аргиштихинили был основан во вражеской стране Ача(ни) — эта последняя упоминается также в летописи Аргишти I. Речь идет в нашей надписи, очевидно, именно о городе Аргиштихинили и о стране Аза(ни). В надписи упоминаются какие-то категории людей: Урбика (стк. 8, 9), Пурунурда (стк. 11), Шелуини (стк. 13), а также встречаются следующие слова: «хлеб (в поле)» (стк. 3), «мясо» (стк. 4), «надпись» (стк. 4), «бык» (стк. 12) и т. д. Надпись считали культовой; скорее, однако, это документ какого-то другого характера (об этом свидетельствует отсутствие имен богов и своеобразная, в основном, лексика). Возможно, это — акт, устанавливающий долю царя или количество приношений (см. в стк. 7: taše «дар») зерном, мясом и т. д. для царя (см. стк. 4: Iargište «Аргиштию») от разных категорий населения страны Аза, которому Аргишти провел канал (см. 127, IV, стк. 73)[78].  

Արմավիրի Էլամերեն արձանագրություն խմբագրել

Գտնվել է Արմավիրի միջնաբերդից, ամենայն հավանականությամբ Արմավիրի գրադարանից։ 1880 թվականին հնագետ-հայագետ Մեսրոպ Սմբատյանցը այստեղ էր գտել մի սեպագիր ևս, որը տարվել է Վրաստան՝ այժմ գտնվում է Թիֆլիսում[86]

Հունատառ սեպագրեր խմբագրել

Արտաշես Ա արմավիրյան (թագադրման, Անահիտի տաճարը հույն վարձկանների կողմից կողոպտելու, նաև հունական տոմար) արձանագրություն։ Բլրի Ծաղկավանքի մոտակայքում՝ ժառյակտոր, խիստ վնասված էր[87]։

1911 թվականին Արմավիրի բլրի հարավային լանջին, Անահիտի տաճարի մոտակայքում, հայտնաբերվել է հունատառ սեպագիր արձանագրություն՝ 1, 5 մետր բարձրությամբ և 1, 75 լայնությամբ, մարմարե – մոխրագույն բազալտե քարի վրա փորագրված /գծանշված/ էին երեք արձանագրություններ՝

  • առաջինը՝ 8 տող
  • երկրորդը՝ 12 տող
  • երրորդը՝ 5 տող[88]։

130 տարվա հնագիտական պեղումների, նաև տեղի բնակիչների կողմից գերեզման հատելիս, գտնվել են՝ հինգը տասնյակի հասնող վնասված, ջնջված, ջարդ ու փշուր արված սեպագիր արձանագրություններ, մոխրացած մագաղաթների կույտեր, կարճ սեպագիր-նշումներ գինու և ցորենի կարասների, կերամիկայի արձանիկների վրա։ Տոտեմական ժայռակոփ «Սրբազան քար» Արմավիրի բլրի լանջին։
Գտնվում է արևելյան Բլրի լանջին՝ Արմավիրի մարզն Արմավիր-Նոր Արտագերս գյուղերի մայրուղու մոտակայքում, Արմավիր հնավայր-բլուրի հյուսիսային լանջին։ Հայտնաբերվել է 19-րդ դարում՝ Արմավիրի բլրի ժայռի վրա, Ծաղկավանքի կոչվող տեղանքի մոտակայքում։ Հայտնաբերվել է[89]։ Նկարագրել են թե հայ և թե օտար հնագետները և պատմաբաները, ունենալով հակադիր կարծիքներ։ Վերջերս ժայռապատկերը ուսումնասիրել և իրեն եզրակացությունն է տվել հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբը[90]։ Տոտեմական քարի առթիվ տվել է հետևյալ եզրակացությունը.

  «Արմավիրի բլրի տարածքը բնակեցվել է Ք․ ա. 4-րդ հազարամյակի վերջերից։ Բլուրը համարվել է սրբազան վայր, այնտեղ գործող պաշտամունքային համալիրը հանդիսացել է Արարատյան դաշտի այս հատվածի կրոնական կենտրոնը, քարի վրա պատկերված նշագծումներով»։  

Արմավիրի էլամերեն արձանագրություն խմբագրել


Անտիկ շրջանի եզակի սեպագիր արձանագրություններ, երեք մասերից։ Հայտնաբերվել է հայոց Արմավիր մայրաքաղաքի միջնաբերդի 1988 թ պեղումներից (հնագիտական արշավախմբի ղեկ.՝ Գ. Տիրացյան)։ Հնագետները այն գնահատում են որպես հնագիտական երևույթ, քանզի Հայկական լեռնաշխարհում գտնված միակ էլամերեն արձանագրությունն է։ Բաղկացած են երեք կավե սալիկներից, որից մեկ անվնաս և երկու վնասված բեկորներից։ Սեպագիրը հայտնաբերող հնագետ Գ. Տիրացյանի կարծիքով սեպագրերի լեզուն՝ էլամերեն է, այն պատմում է Ջրհեղեղի և Գիլգամեշի էպոսի մասին։ Սալիկների բովանդակությունը վերծանել են էլամերենի մասնագետների Ի. Մ.Դյակոնովը (И. М. Дьяконов) և Ն. Յիկովսկայան, գրելով, որ արձանագրություներից մեծը անմիջականորեն առնչվում է հին արևելյան հանրածանոթ առասպելական հերոսի՝ Գիլգամեշի անվան հետ։ Կազմված է «սցենարի ձևով, որի մեջ հանդես են գայիս մենակատարները Գիլգամեշը, Սիդուրին և խումբը, և որ իբրև-թե էլամցիները Արմավիրում մասնակցել են Ուրարտուի արքա Սարդուրի 2-րդ հարսանյաց թատերականացված հանդեսին[91]։

Արմավիրի հուշարձանների կործանումը և ոչնչացում խմբագրել

Արևելյան Հայաստանը տիրող թուրք-սելջուկների տիրապետության օրոք` 13 -18-րդ դարերում, նախ, գանձեր որոնողները ավերակների վերածեցին հին մայրաքաղաքի շինությունները[92]։ Ապա շրջանի պարսիկ հրամանատար Հասան խանը որոշել էր դաշտում կառուցել նոր բերդ՝ Սարդարապատը։ Բերդի համար պատրաստի քարհանք ծառայեց Արմավիրի ավերակները։ Սարդարի հրամանով, սկսած 1719 թվականից, քանդել էին ներկայիս Արմավիրի և Նոր Արմավիրի բլուրների վրա դեռևս կանգուն քաղաքի պարիսպները, միջնաբերդի, նաև տաճարների մնացորդները։ Բերդաշինությունը մեծ թափ ստացավ 1789 - 1819 թվականներին։ Պարսիկ զինվորները տեղացի հայ գյուղացիների սայլերով Սարդարապատ են տեղափոխել ավերակների մանր ու մեծ քարերը։ Սնահավատ և խորամանկ Հասան խանը, որպեսզի պատասխանատվությունը հավասարապես բաժաներ տեղի հայ բնակչության հետ և չարժանանար հայոց աստվածների անեծքին, տեղացի հայերին մասնակից էր դարձել ավերակների քանդմանը՝ թույլատրելով սեփական տներ շինել քաղաքի ավերակների քարերից։ Սարդարապատ մահալում «բերդը հիմնադրվել է 1719 -ին` Երևանի սարդարի /հրամանատարի/ եղբայր Հասան խանը։ Բերդի շինարարության մեջ հիմնականում օգտագործվել է Արմավիրի բլրի հինավուրց միջնաբերդի քարերը»[93]։ Մայրաքաղաքի քարերով են վերաշինվել և կառուցվել շրջանի Արմավիր, Հայկավան, Այգեշատ, Տանձուտ, Նոր Արտագերս, Սարդարապատ ու Նորապատ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջրաշեն, Նոր Արմավիր և Նոր Կեսարիա գյուղերի բնակիչների առանձնատները, գերեզմանաքարերը, նար Արմավիրի (նախկին՝ Ղուրղուղուլիի տարածաշրջանի) 7-13 րդ դդ և 16-18-րդ դարերի ժամերը և եկեղեցիները[94][95][96][97][98][99][100]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Արմավիրի մարզի, https://armstat.am/file/RegStat/marz/MARZ_04.pdf Արխիվացված 2016-12-13 Wayback Machine
  2. ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ, hushardzan.am
  3. ՀԺՊ, ԳԱ Ակադեմիայի հրատ. 1971, հատ.1, էջ` 920-921
  4. Ս.Վարդանյան, Հայաստանի մայրաքաղաքներ։
  5. Уваров А. С., Исследов. местности, на к-рой предполагались развалины Армавира. 5-й археологич. съезд в Тифлисе. Протоколы подготовит. к-та, М., 1882
  6. Թ. Հակոբյան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», «Արմավիր» հոդվածը, էջ՝ 77-78։
  7. Սեբեոս. Պատմություն, 2004
  8. Доурартский Армавир (III — начало I тыс. до н. э.). Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 254–275.
  9. Մեսրոպ Սմբատյանց։ Բևեռաձև արձանագրութիւնք Արարատեան նահանգի։
  10. Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», էջ՝ 91 - 92:
  11. Пиотровский Б. Б. Ванское царство (Урарту), Издательство Восточной литературы, Москва, 1959
  12. Ս.Ասմարյան, «Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք» Ե 2013
  13. А. А. Мартиросян, Аргиштихинили, Ереван, 1974.
  14. Ի.Ա.Կարապետյան։ Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա . 6- 4 դդ
  15. 15,0 15,1 Բաբկեն Առաքելյան, Հանրագ. հատ. 7, էջ`444
  16. 16,0 16,1 Ռ. Իշխանյան Հանրագ. հ.7, էջ 443/4/
  17. Б. Н. Аракелян, О некоторых результатах археологического изучения древнего Армавира, «Պատմա-բանասիրական հանդես, 1969, № 4:
  18. Էմմա Խանզադյան, Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրեր Մոխրաբլուրում(Արևիկ-Արմավիր
  19. Мартиросян А. А. Аргиштихинили, Издательство АН Армянской ССР, Ереван, 1974
  20. Գ.Տիրացյան։ Արմավիրի պեղումների 100-ամյակը։
  21. • Հայկ Խաչատրյան Սոսյաց անտառ, 1978։ ԱՐՔԱՅԱՊԱՏՈՒՄ։
  22. Սոսյաց անտառի կամ սրբազան՝ արհեստական անտառի մասին առաջին հիշեցումը պատկանում է հույն նշանավոր աշխարհագրագետ և տիեզերագետ, մաթեմատիկոս Պտղոմեոս Կլավդիոսին (90 –168, այլ տվյալներով՝ 70-147 թթ.), որը եղել է Արմավիրում և հիացել անտառի գեղեցկությամբ
  23. Արմենակ (մ.թ.ա. 2026-1980)Հայ ժողովրդի առաջնորդները, ինտերնետ կայք։
  24. Պտղոմեոս Կլավդիոս (հուն.՝ Κλαύδιος Πτολεμαῖος, Klaudios Ptolemaios; լատ.՝ Claudius Ptolemaeus; մոտ 90 –168, այլ տվյալներով՝ 70-147 թթ.) հույն նշանավոր աշխարհագրագետ և տիեզերագետ, մաթեմատիկոս։
  25. Մ. Խորենացի, ՊՀ, էջ՝ 105-106
  26. Հայկ Խաչատրյան, Սոսյաց Անտառ։
  27. Էմմա Խանզադյան, Արևիկից Արմավիր գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող բլրի պեղումներից (1962-1966 թթ.) հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի շինության հետքեր։
  28. Ի.Ա.Կարապետյան։ Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա . 6- 4 դդ։ http://serials.flib.sci.am/openreader/hushardzanner_19/book/Binder1.pdf
  29. http://surenasmaryan.blogspot.com/2015/05/blog-post_56.html(չաշխատող հղում)
  30. Կիկլոպյան շարվածքը հիշեցնող կոպիտ մշակված քարեր, եզրերը հանված քարերը…հարմարեցված են, ժայռը մշակված է աստիճանաձև
  31. Тер-Аветисян, Археологическое обследование городища и крепости «Древний Армавир», «Научный сборник», Ереван» 1941, էշ 51—64].
  32. На Армянском нагорье скотоводством люди занимались еще в неолитическую эпоху; природные условия страны оказали существенное влияние на весь ход развития этой отрасли хозяйства.http://lah.ru/konspekt/back/urartu.htm
  33. Ս.Ասմարյան, «Արամայիս Նահապետից մինչև Արմավիրի համայնք» Ե 2013
  34. Է. Խանզադյանը, Հանրագիտարան 2-րդ հատ., էջ` 37-38
  35. Մովսես Խորենացի։ Պատմություն հայոց, Մալխասյանցի թարգմանություն, 1968։
  36. Մ. Հակոբյան։ Մոռացված մի արքայատոհմ։
  37. Ղևոնդ Ալիշան։ Տեղագիր Հայոց Մեծաց կամ աշխարհագրութիւն Հայաստանի, Վենետիկ-Ս.Ղազար, 1853 (http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/105837)
  38. • Сергей Глинка. «Обозрение истории армянского народа от начала бытия его до возрождения области Армянской в Российской империи».Москва, 1832.
  39. Հայ ժողովրդի առաջնորդները։ Ինտերնետ կայք
  40. Մ. Խորենացի]], ՀՊ, էջ՝ 91
  41. ՀԺԱ կայք, (Արատտայի մայրաքաղաք - մինչ մ.թ.ա. 11.08.2492՝ Մեծամոր, մինչ մ.թ.ա. 1980՝ Հայկաշեն, մինչ մ.թ.ա. 1561՝ Արմավիր)
  42. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, 2. Հայ ժողովրդի ծագումը 2012/06/02
  43. տես՝ Արգիշտի Ա Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը։
  44. ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ ՔԱՂԱՔԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ. ԱՄՐԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ. Կ. Կ. ՂԱՅՖԱԴԱՐՅԱն
  45. մ՝ Բերդաքաղաքը հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 776 թվականին և անվանակոչվել է վերջինիս անունով։
  46. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  47. Меликишвили Г.А. Урартские клинообразные надписи. — Москва: Издательство АН СССР, 1960
  48. К- В. Тревер, Очерки по истории культуры древней Армении, М.—Л., 1953». էջ 148—156։
  49. Надписи Аргишти I, сына Менуа. 137.Надпись найдена в сел. Сардарабад, недалеко от Армавира; высечена на строительном камне; происходит, повидимому, из Аргиштихинили, урартской крепости, расположенной на Армавирском холме.http://annals.xlegio.ru/urartu/ukn/137.htm
  50. տես՝ Արմավիրի հնագիտության բաժինը
  51. Надписи Сардури II, сына Аргишти. № 165. Надпись на строительном камне, происходящем из Армавира. Месроп Смбатянц, «Арарат» (на арм. яз.)» 1883, стр. 242-243 (А); Sayce, «Muséon», II, 1883, стр. 358-364(Т, П); Sayce, 65 (JRAS, 1888) (Т., П); Алишан, Айрарат (на арм. яз.), 1890, стр. 152 (А); М. В. Никольский, «Труды Восточной Комиссии», т. I, вып. 3, стр. 443-445, табл. 13 (Ф, А, Т, П); М. В. Никольский, 12 (Ф, А, Т, II); Sandаlgian, 67 (Т, П).
  52. տես՝ Արմավիրի Էլամերեն արձանագրություն բաժինը
  53. Երվանդունիների հայկական թագավորությունը։ ՀԺՊ, ակադ. հրատ. հատ. 1, էջ` 513-516
  54. https://uniarm.wordpress.com/
  55. Մ.Կատվալյան, Հանրագ. ՙԱրմավիր՚ բաժին, էջ` 977
  56. Գ. Տիրացյան։ Երվանդուների Հայաստանը
  57. ՀԽՍՀ ԳԱՊԻ ՀԺՊ հ-1։ 1971 թ.)
  58. Արմեն Պետրոսյան, Նվարդ Տիրացյան։ «Հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրը պաշտամունքային կենտրոն», Պատմաբանասիրական հանդես 2012, 1, 169-184։http://hpj.asj-oa.am/5742/1/2012-1(169).pdf Արխիվացված 2015-02-15 Wayback Machine:
  59. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց։ 177-183
  60. Հայաստանի մայրաքաղաքները։ Արմավիր։
  61. Մովսես Խորենացի]], Պատմություն Հայոց ։Էջ 75- 106։
  62. Г. А. Меликишвили Урартские клинообразные надписи. Արմավիրի սեպագիր արձանագրությունները բաժինը
  63. ՀԺՊ, ՀԽՍՀ ԳԱՊԻ հրատարակություն, հ-1։1971։
  64. Սերո Խանզադյան։Հայրենապատում երկ՝ «Արմավիրի Արմավիրի մեծ գերդաստանը»
  65. Թ. Հակոբյան, «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», «Արմավիր» հոդվածը, էջ՝ 77-78
  66. Ս. Հանրագիտարան, «Արմավիր» հոդվածը, հ-2, էջ՝ 91։
  67. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  68. Արմավիր։ Հայոց առաջին թատրոնը, http://surenasmaryan.blogspot.com/2015/06/blog-post_8.html Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  69. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  70. Գ. Գոյան։ 2000-ամյա հայկական թատրոնը։ 1952. ռուս.։ Георг Гоян. 2000-летняя история армянского театра. http://armenianhouse.org/goyan/ancient-armenian/theater-i.html.
  71. 2.Իսրայելյան, Մ. (1951) Ուրարտական սեպագիր արձանագրությունների կորպուսը. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 4 . pp. 93-98.http://basss.asj-oa.am/592/
  72. Մեսրոպ Սմբատյանց։ Բևեռաձև արձանագրութիւնք Արարատեան նահանգի։ Էջմիածնի քահանա-հնագետ Բլրի գագաթին գտավ մի, իսկ Սարդարաբադի բերդի ավերակների մեջ Արգիշտի Ա արձանագրությունը.. (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JNT* 4578).
  73. Надписи Аргишти I, сына Менуа. 141.Надпись найдена в сел. Шахриар, близ Армавира> http://annals.xlegio.ru/urartu/ukn/141.htm Արխիվացված 2015-07-05 Wayback Machine
  74. Надписи Сардури II, сына Аргишти. № 170.Надпись на строительном камне; найдена в сел. Джанфжда, находящемся примерно в 5 км южнее Армавира, на левом берегу Аракса. Текст надписи продолжался на соседнем камне, лежащем справа.А. Калантар, «Даевник Комитета Охраны Древностей Армении» (на арм. яз.), 1930, № 4 (Ф, А, Т, П); Гр. Капанцян, «Нор ути» (на арм. яз.), № 2-3, 1929, стр. 298-303 (Т, П); И. И. Мещанинов, ИАН СССР, VII серия, ООН, 1932, № 9 стр. 859-866 (А, Т, П);http://annals.xlegio.ru/urartu/ukn/170.htm Արխիվացված 2015-07-05 Wayback Machine
  75. Надписи Аргишти I, сына Менуа. 142.Армавир. Надпись на двух строительных камнях. Очевидно, она была высечена на нескольких рядом стоящих камнях, так как камень А содержит начало, а камень B — конец строк этой надписи. Однако эти два камня, составленные вместе, не дают цельного текста; несомненно, существовал еще один камень, приблизительно такой же величины, как и два найденных, содержащий середину строк этой надписи (МАК, V, стр. 42).Эти камни обнаружены в районе Армавирского холма, на котором стоял дворец — резиденция урартского наместника; здесь, на левом берегу Аракса, около совр. сел. Армавир (бывш. Курдуклю), находился основанный царем Аргишти I город Аргиштихинили. http://annals.xlegio.ru/urartu/ukn/142.htm Արխիվացված 2015-07-05 Wayback Machine
  76. Надписи Сардури II, сына Аргишти. № 169.Надпись на большом камне из развалин урартского сооружения на Армавирском холме. Текст, помещенный на этом камне, является лишь окончанием надписи, начало которой находилось на другом камне.М. В. Никольский, Новооткрытая в Эриванской губернии клинообразная надпись, ИАК, вып. 37, 1910. http://annals.xlegio.ru/urartu/ukn/169.htm Արխիվացված 2015-07-05 Wayback Machine
  77. Հայաստանի պետական Պատմության թանգարանի «Ուրարտական սեպագրեր» բաժնի լուսանկար։
  78. Надписи Аргишти I, сына Менуа. 142.Армавир. Надпись на двух строительных камнях. Очевидно, она была высечена на нескольких рядом стоящих камнях, так как камень А содержит начало, а камень B — конец строк этой надписи. Однако эти два камня, составленные вместе, не дают цельного текста; несомненно, существовал еще один камень, приблизительно такой же величины, как и два найденных, содержащий середину строк этой надписи (МАК, V, стр. 42).Эти камни обнаружены в районе Армавирского холма, на котором стоял дворец — резиденция урартского наместника; здесь, на левом берегу Аракса, около совр. сел. Армавир (бывш. Курдуклю), находился основанный царем Аргишти I город Аргиштихинили — значительный урартский центр на территории Южного Закавказья.Месроп Смбатянц, «Арарат» (на арм. яз.), 1869, стр. 138 и «Арарат», 1886, табл. после стр. 492 (А
  79. Надписи Сардури II, сына Аргишти. № 169.Надпись на большом камне из развалин урартского сооружения на Армавирском холме. Текст, помещенный на этом камне, является лишь окончанием надписи, начало которой находилось на другом камне.М. В. Никольский, Новооткрытая в Эриванской губернии клинообразная надпись, ИАК, вып. 37, 1910, стр. I-XIII (Ф, А, Т, П).«Сардури, сын Аргишти, говорит: царь, который... впоследствии будет правителем (?), пусть не забросит эту крепость, пусть (ее) не испортит (?), пусть чему-нибудь из этих творений он не повредит (?)...3)Сардури говорит: кто эту крепость забросит, кто (ее) разрушит, кто чему-нибудь из этих творений повредит (?), кто что-нибудь из этих творений испортит (?), кто эту надпись уничтожит, кто (ее) разобьет, кто (ее) скроет, кто другого заставит совершить эти (дела), скажет: «Иди! Уничтожь!», — пусть уничтожат боги Халди, Тейшеба, Шивини, (все) боги его (самого) (и) все (его) потомство4) под солнцем»
  80. Надписи Сардури II, сына Аргишти. № 165.Надпись на строительном камне, происходящем из Армавира. Месроп Смбатянц, «Арарат» (на арм. яз.)» 1883, стр. 242-243 (А); Sayce, «Muséon», II, 1883, стр. 358-364(Т, П); Sayce, 65 (JRAS, 1888) (Т., П); Алишан, Айрарат (на арм. яз.), 1890, стр. 152 (А); М. В. Никольский, «Труды Восточной Комиссии», т. I, вып. 3, стр. 443-445, табл. 13 (Ф, А, Т, П); М. В. Никольский, 12 (Ф, А, Т, II); Sandаlgian, 67 (Т, П) «Богу Халди, своему владыке, этот дом Сардури, сын Аргишти, построил, а также ворота бога Халди, величественные (?), он воздвиг (?) (и) посвятил богу Халди, своему владыке.Величием бога Халди Сардури, царь могущественный, царь великий, царь страны Биаинили, царь царей, правитель Тушпа-города.»
  81. Надписи Сардури, сына Аргишти. 418. Давти-блур (на южной окраине сел. Нор-Армавир Октемберянского р-на Арм ССР — древний Аргиштихинили). Н. В. Арутюнян, Новая урартская надпись из Давти-блура, ВДИ, 1966. № 3
  82. Надписи неизвестной принадлежности. 503 а-х. При раскопках Давти-блура (западная крепость древнего Аргиштихинили) в одном из вновь открытых винных погребов обнаружено 68 карасов с иероглифическими и клинописными обозначениями мер емкости — см. А. А. Мартиросян, Раскопки Аргиштихинили, СА, 1967, № 4, стр. 228.
  83. Г. А. Меликишвили «Урартские клинообразные надписи»(չաշխատող հղում)
  84. Надписи Сардури II, сына Аргишти. № 172.Надпись на двух камнях; один из них (А) обнаружен на Армавирском холме, другой же (В) в сел. Талиш (бывш. Аруг), близ Армавира (этот последний камень был перенесен, очевидно, с того же Армавирского холма). Камни найдены в разное время; поэтому не сразу удалось установить, что надпись на камне В является продолжением надписи на камне А.Надпись на камне А издавалась неоднократно: Месроп Смбатянц, «Арарат» (на арм. яз.), 1881, стр. 605«... Новый виноградник и сад города... я устроил... могучие дела я там совершил. Да будет со стороны бога Халди, со стороны ворот бога Халди Сардури, сыну Аргишти, жизнь, величие, ..., милость, могущество, радость, uaniše ... счастливые, радостные дни sipragini.Сардури установил под солнцем... (свое) могущественное (?) господство7) над вражескими странами.»
  85. Надписи Сардури II, сына Аргишти. № 166.Надпись на строительном камне, найденном в селении Моллабаязет, в нескольких километрах от Армавирского холма, откуда эта надпись, по-видимому, и происходит.Месроп Смбатянц, «Арарат» (на арм. яз.), 1881, стр. 606 (А); М. В. Никольский, «Археологические Известия и Заметки», 1893, № 12. «Богу Халди, владыке, этот...8) Сардури, сын Аргишти, ..9) крепость величественную (?) построил он... Сардури, сын Аргишти...»
  86. «Ուրարտական սեպագիր արձանագրությունների կորպուսը. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 4 . pp. 93-98».http://basss.asj-oa.am/592/.
  87. Греческие надписи Армавира. Болтунова, А. И. (1942) http://baas.asj-oa.am/161/ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  88. ГЕОРГ ГОЯН. Театр древней Армении. http://armenianhouse.org/goyan/george-goyan.html
  89. Уваров А. С., Исследов. местности, на к-рой предполагались развалины Армавира. 5-й археологич. съезд в Тифлисе. Протоколы подготовит. к-та, М., 1882.
  90. Карапетян, Инесса and Хачатрян, Жорес and Канецян, Амина (2004) Доурартский Армавир (III — начало I тыс. до н. э.). Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 254-275.
  91. И. М. Дьяконов и Н. Б. Яиковская. Эламский диалог Гильгамеша и Сидури и другие эламские тексты из Аргиштихинеле (Армавир)Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 55-62. ISSN 0135-0536
  92. https://www.youtube.com/watch?v=KPenP-h9HOI
  93. ՀՀանրագիտարան հ-10, էջ`227
  94. Ղ.Ալիշան. Այրարատ, http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/250447
  95. Տիրացյան, Գ. Ա. (1980) Արմավիրի պեղումները (Առաջին պեղումների 100-ամյակի առթիվ). ՊԲՀ, № 2;http://hpj.asj-oa.am/3292/1/1980-2(23).pdf Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  96. Надписи Руса III, сына Эримена. 288.Надпись на камне, найденном у подножия Армавирского холма.Месроп Смбатянц, «Арарат» (на арм. яз.), 1869 г., стр. 138 (А); М. В. Никольский, «Археологические известия и заметки», 1893, № 12 (А, Т, П); Sayce, 85 (JRAS, 1893) (Т, П); М. В. Никольский, «Труды Восточной Комиссии», т. I, вып. 1, 1896. Руса, сын Эримена, это зернохранилище устроил. 1432 капи (есть) там (в нем)
  97. Надписи неизвестной принадлежности. 315.Фрагмент надписи на камне; найден около Армавира. М. В. Никольский считал, что эта надпись, возможно, принадлежит Аргишти I, хотя, по его мнению, с равным правом она могла бы принадлежать и Сардури II
  98. Надписи неизвестной принадлежности. 316.Фрагмент надписи из района Армавирского холма; опубликован: «Арарат» (на арм. яз.) (1885, стр. 416) (А). В надписи читается:...имя (?) я установил1)... я установил ... город...2)
  99. Надписи 317 և неизвестной принадлежности. 367 Ime-nu-u (Менуа?)
  100. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 91  

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ինեսա Կարապետյանը, Ժորես Խաչատրյանը, Ամինա Կանեցյանը՝ իտալացի արևելագետ Ջուստո Տրայնա։
    «Մինչուրարտական Արմավիրը», ՊԲՀ, 1980։ hpj.asj-oa.am/3775/ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine