«Արմավենիներ ձյան մեջ» (իսպ.՝ Palmeras en la nieve), 2015 թվականի իսպանական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ֆեռնանդո Գոնսալես Մոլինան։ Սցենարը գրվել է Լուս Գաբբասի համանուն վեպի հիման վրա[7]։

Արմավենիներ ձյան մեջ
իսպ.՝ Palmeras en la nieve
Երկիր Իսպանիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թվական2015 և մարտի 24, 2016[1]
Լեզուիսպաներեն և Benasquese?
ՌեժիսորՖեռնանդո Գոնսալես Մոլինա[2][3][4]
ՊրոդյուսերԳաբրիել Արիաս-Սալգադո
Սցենարի հեղինակՍերխիո Սանչես
ԴերակատարներՄարիո Կասաս[5], Ադրիանա Ուգարտե[5], Մակարենա Գարսիա[5], Լայա Կոստա[5], Էմիլիո Գուտիեռես Կաբա[5], Սելսո Բուգալյո Ագիար[5], Բերտա Վասկես[5], Ջեջե Ապալի[5], Դանիել Գրաո[5], Ֆեռնանդո Կայո[5], Պետրա Մարտինես Պերես[5], Լուիս Կալյեխո[5], Ռամոն Ագիռե[5], Պեպա Անիորտե[5], Խավիեր Դեյվե[5], Ջոանա Վիլապուժ[5], Մալքոլմ Տրևինյո-Սիտե[5], Էմիլիո Բուալե Քոկա[5] և Ալայն Էռնանդես[6]
ՕպերատորՇավի Խիմենես
ԵրաժշտությունԼուկաս Վիդալ
Պատմվածքի վայրԱֆրիկա
Տևողություն163 րոպե

Սյուժե խմբագրել

2003 թվականին Քլարենսը մասնակցում է հոր՝ Հաքոբոյի հուղարկավորությանը։ Նա նաև այցելում է իր զարմիկին՝ Դանիելային և նրա հորը՝ Քիլիանին, որը տառապում է դեմենցիայից։ Քլարենսը գտնում է Քիլիանի օրագիրը, որտեղ գրառումներ կան այն մասին, որ նա գումար է ուղարկել մի անհայտ կնոջ։ Նա որոշում է այդ մասին հարցնել ընտանիքի ընկեր Խուլիային, թե ինչ գիտի նա դրա մասին։ Խուլիան պատասխանում է, որ գրությունը գրել է իր մահացած ամուսինը՝ Մանուելը, բայց ինքը չգիտի, թե ում է ուղարկվել գումարը։ Քլարենսը որոշում է գնալ կղզի, քանի որ ցանկանում է ավելին իմանալ իր հոր կյանքի մասին։

Քլարենսը կղզում գտնում է իր պապ Անտոնի գերեզմանը, ինչպես նաև ծանոթանում Ինիկոյի հետ, որը դժկամությամբ օգնում է նրան ավելին իմանալ պլանտացիայի անցյալի մասին։ Նրանք գտնում են Սիմոնին, որը նախկինում ծանոթ է եղել Քիլիանի ու Հաքոբոյի հետ, նա ասում է, որ Ինիկոյի պապը նույնպես եղել է Անտոնի ընկերը։ Երբ Քլարենսը Ինիկոյին ցույց է տալիս այն կնոջ լուսանկարը, որին ինքը փնտրում է, նա ճանաչում է իր մորը՝ Բիզիլային։ Երիտասարդները գնում են նրա տուն, և նա իր երկու որդիների ներկայությամբ պատմում է Քիլիանի ու իր, ինչպես նաև իրենց ընտանիքների միջև եղած փոխհարաբերությունների բարդ պատմությունը։

1954 թվականին Քիլիանը մեկնում է Ֆեռնանդո Պո կղզի (ներկայում՝ Բիոկո), որտեղ նա ծնվել է, և որտեղ նրա ընտանիքի անդամները աշխատում են որպես կառավարիչներ կակաոյի տնկարկներում։ Հոր՝ Անտոնի և եղբոր՝ Հաքոբոյի հետ միասին նրանք մնում են կղզում, իսկ նրա քույրը՝ Կատալինան և մայրը այդ ժամանակ ապրում են Իսպանիայում։ Քույրը մեկնելուց առաջ Քիլիանին օրագիր է նվիրում և խնդրում լրացնել այն։ Հաքոբոն Քիլիանին ծանոթացնում է տեղական զվարճանքների հետ՝ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ և մարմնավաճառների մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց Անտոնը՝ Քիլիանի հայրը, որոշում է Քիլիանին տանել գյուղ և ծանոթացնել տեղի բուբի ժողովրդի հետ։ Այնտեղ նա մասնակցում է Բիզիլայի՝ Անտոնի ընկերոջ դստեր հարսանիքին, որը նրան շատ է դուր եկել։ Որոշ ժամանակ անց Անտոնի առողջությունը վատանում է, և նա մահանում է, որից հետո Քիլիանը հեռանում է կղզուց։

1957 թվականին Քիլիանը վերադառնում է Բիոկո։ Քիլիանը կրկին հանդիպում է Բիզիլային, ինչպես նաև նրա ամուսնուն՝ Մոսիին և նրանց որդուն։ Հանդիպելով Խուլիային՝ նա նաև իմանում է հասարակության մեջ աճող հուզումների մասին։ Խուլիան նրան և Բիզիլային խնդրում է օգնել տեղացի քաղաքական գործիչ Գուստավոյիբ։ Նրանք Գուստավոյին թաքցնում են բեռնախցիկում և հատում են սահմանը, դրանից հետո Քիլիանի և Բիզիլայի միջև սկսվում է սիրավեպ, որը նրանք փորձում են գաղտնի պահել։ 1964 թվականին Քիլիանը նամակ է ստանում մորից, որը հայտնում է, որ նրա քույրը գտնվում է մահվամերձ վիճակում և որդուն խնդրում է վերադառնալ Իսպանիա։ Նա մի քանի ամսով հեռանում է կղզուց, իսկ երբ վերադառնում է, իմանում է, որ Բիզիլան բռնաբարվել է Հաքոբոյի և նրա ընկերների կողմից։ Հաքոբոյի ընկերներին շուտով կախված են գտնում, իսկ երբ Բիզիլայի ամուսինը՝ Մոսին, փորձում է վրեժխնդիր լինել Հաքոբոյից, վերջինս նրա վրա կրակում է ատրճանակով և սպանում։ Քիլիանը Հաքոբոյին ուղարկում է Իսպանիա։ Բիզիլան ասում է, որ ինքը, ըստ տեղական ավանդույթների, պետք է մեկ տարվա ընթացքում սուգ պահի Մոսիի համար, որից հետո ինքն ազատ կլինի։

1968 թվականին Հասարակածային Գվինեայում ընտրում են նոր նախագահ, և իսպանացիների մեծ մասն ստիպված է լինում լքել երկիրը։ Քիլիանին առևանգում են տեղացիները, որոնք ցանկանում են վրեժխնդիր լինել Մոսիի մահվան համար, տանում են անտառ և ստիպում գերեզման փորել։ Այդ ժամանակ գալիս է Սիմոնը և համոզում նրանց չսպանել Քիլիանին։ Քիլիանը փորձում է Բիոկոյից հեռանալ Բազիլայի և նրա որդիների հետ, սակայն նրանց թույլ չեն տալիս։ Նրանք որոշ ժամանակ փորձում են ընտանիքով ապրել, բայց արդյունքում Քիլիանան ստիպված է լինում հեռանալ երկրից։

Քլարենսն ամեն ինչ իմանալուց հետո վերադառնում է Քիլիանի տուն և նրան բարևներ է հաղորդում Բիզիլայից։

Որոշ ժամանակ անց Բիզիլայի որդիները գալիս են Քիլիանի տուն, որտեղ նրանց դիմավորում են Քլարենսը և Քիլիանի դուստրը՝ Դանիելան։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումներն անցկացվել են Կանարյան կղզիներում, Ուեսկաում և Կոլումբիայում[8]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Կատեգորիա Առաջադրված Արդյունք
«Գոյա»[9][10] Նկարչի լավագույն աշխատանք Անտոն Լագունա Հաղթանակ
Լավագույն հատուկ էֆեկտներ Թոնի Նովելլա Առաջադրված
Լավագույն հագուստներ Լոլես Գարսիա Լալեան Առաջադրված
Լավագույն գրիմ Ալիսիա Լոպես, Կարմել Սոլեր, Մանոլո Գարսիա և Պեդրո դե Դիեգո Առաջադրված
Լավագույն երգ Լուկաս Վիդալ և Պաբլո Ալբորան Հաղթանակ
Feroz Awards[11] Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt3202202/
  3. http://www.sensacine.com/peliculas/pelicula-224139/
  4. http://www.filmaffinity.com/es/film969267.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 Internet Movie Database — 1990.
  6. ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «'Palmeras en la nieve', segundo mejor estreno español del año con 3 millones». Vertele! (իսպաներեն). 2015 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. Pastor, Custodio (2015 թ․ ապրիլի 20). «El reto de 'Palmeras en la nieve'». El Mundo (իսպաներեն). Unidad Editorial Información General S.L.U. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «Estos son todos los ganadores y los nominados a los Premios Goya 2016». 20minutos.es. 2016 թ․ փետրվարի 6.
  10. «Palmeras en la nieve». Premios Goya.
  11. Alberdi, Pedro G. (2016 թ․ հունվարի 19). «Lista de ganadores de los premios Feroz 2016». ecartelera.

Արտաքին հղումներ խմբագրել