Արմաշ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմաշ (այլ կիրառումներ)

Արմաշ, գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Երևանից 65 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Արտաշատից 30 կմ հեռավորության վրա։ Կոչվել է Կոստանդնուպոլսի մոտ՝ Նիկոմեդիայում գտնվող հայտնի Արմաշի դպրեվանքի անունով։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ։ Գործել է սանիտարական կուլտուրայի թանգարան՝ միակը իր տիպի մեջ Հայաստանի գյուղական բնակավայրերում։

Գյուղ
Արմաշ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ԳյուղապետՍամվել Նահապետյան
Հիմնադրված է1926 թ.
ԲԾՄ830 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2378 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
ՏեղաբնականունԱրմաշեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0234
Արմաշ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Արմաշ (Արարատի մարզ) (Հայաստան)
Արմաշ (Արարատի մարզ) (Արարատի մարզ)##
Արմաշ (Արարատի մարզ) (Արարատի մարզ)

Աշխարհագրական նկարագիրը խմբագրել

Գտնվում է ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է. ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -10-ից -34։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 28-ից 40 աստիճան, իսկ առավելագույնը՝ 43 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1926 թ.-ին Կոստանդնուպոլսից գաղթածների կողմից։

Բնակչություն խմբագրել

Բնակիչների մի մասի նախնիները եկել են Պոլսից։

Ըստ 2011 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2685 մարդ, որից 49.7% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 50.3%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 31%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 13%։ Գյուղն ունի 654 տնտեսություն։

Արմաշի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 324 228 1144 1867 2082 2903 2532 2378[3]

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1416 հեկտար։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով մոտ 640 հա։ Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 273 հա և 130 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են և օգտագործվում են վարելահողեր, արոտավայրեր (262 հա) և խոտհարքեր (59 հա)[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մայիսի 36-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Արմաշի մասին Արարատի մարզպետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմաշ (Արարատի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 89