Արխիպ Իվանովիչ Կուինջի (ռուս.՝ Архи́п Ива́нович Куи́нджи, հուն․՝ Αρχίπ Κουίντζι. հունվարի 27, 1841(1841-01-27), Mariupol uyezd, Ուկրաինա[1] - հուլիսի 24, 1910(1910-07-24)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]), հունական ծագումով ռուս նկարիչ[4][5][6][7] (որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես ուկրաինացի նկարիչ[8]): Համարվում է բնանկարի մեծ վարպետներից մեկը։ Անունը, հունարենից թարգմանած, նշանակում է «վարպետ նժույգավար» (Ἄρχιππος = ἄρχος (կառավարող) + ἱππος (ձի, նժույգ), իսկ ազգանունը նրա մայրենի ուռումերենում «ոսկեձեռիկ վարպետ» կամ ոսկերիչ իմաստն ունի[9]։

Արխիպ Կուինջի
ռուս.՝ Архип Иванович Куинджи
Ծնվել էհունվարի 27, 1841(1841-01-27)
ԾննդավայրMariupol uyezd, Ուկրաինա[1]
Վախճանվել էհուլիսի 24, 1910(1910-07-24)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1868)
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն[3]
ԱշակերտներՌերիխ Նիկոլայ Կոնստանտինովիչ, Վիլհելմ Կարլիս Պուրվիտ, Կոնստանտին Բոգաևսկի և Evgenij Ivanovic Stolica?
Ներշնչվել էԻվան Շիշկին
ստորագրություն
Изображение автографа
 Arkhip Kuindzhi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մարիուպոլում, մանկությունն ու պատանեկությունն անցկացել Տագանրոգում։ Հայրը, որ Պոնտոսի հույներից էր, ընտանիքի ավուր հացը ստեղծում էր կոշկակարությամբ, այն էլ՝ մեծ դժվարությամբ։ Վեց տարեկանում Արխիպը զրկվել է ծնողներից և ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել։ Բարեկամներից մեկը նկատել է տղայի նկարչական օժտվածությունը և օգնել է, որ 14-ամյա պատանին գնա Թեոդոսիա՝ աշակերտելու մեծահամբավ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն։ Այստեղ նրան հանձնարարել են ներկերը խառնելու գործը, իսկ նկարչության դասեր առել է մեծ վարպետին աշակերտող ու նրան բարեկամ մի երիտասարդից[10]։ 1903 թվականին հրատարակված հանրագիտարանային մի հոդվածում հեղինակը պնդում է, որ «թեև դժվար է Կուինջիին համարել Այվազովսկու սանը, սակայն հատկապես իր ստեղծագործական առաջին շրջանում վերջինս, անկասկած, կրել է մեծ վարպետի որոշակի ազդեցությունը, նրանից ընդօրինակել նկարելու եղանակներ»[11]։ Անգլիացի արվեստաբան և արվեստի պատմաբան Ջոն Էլլիս Բոուլթն էլ գրել է. «Կուինջիի լույսի զգացողությունն ու արտացոլման ձևերը զուգադրվում են Այվազովսկու մայրամուտերի, փոթորիկների, օվկիանոսի մոլեգին ընդվզումների հետ, որոնք մշտապես իրենց ազդեցությունն են թողել նախ՝ պատանի, ապա՝ նաև երիտասարդ Կուինջիի վրա»[12]։

1868 թվականից Կուինջին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (նույն ակադեմիայի իսկական անդամ՝ 1893 թվականից)։ 1870-ական թվականների կեսին, կապվելով պերեդվիժնիկների (Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների) ընկերության հետ, ստեղծել է սոցիալական մոտիվներով ներթափանցված բնանկարներ («Մոռացված գյուղ», 1874 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Հասուն շրջանում ձգտել է բանաստեղծորեն վերարտադրել բնության լուսավորությունը, կոմպոզիցիոն հնարքներով հասնել համայնապատկերային տեսարանների, ինտենսիվ գույներով՝ պատրանքայնության («Ուկրաինական գիշեր», 1876 թվական, «Ամպրոպից հետո», 1879 թվական, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Դասավանդել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1892 թվականից՝ պրոֆեսոր, 1894-ից՝ բնանկարի արվեստանոցի ղեկավար)։ Բայց 1997 թվականին հեռացվել է դասախոսական աշխատանքից՝ ուսանողական խռովությանը պաշտպան կանգնելու պատճառով։ Կուինջիի նախաձեռնությամբ ստեղծվել է նկարիչների ընկերություն (1909 թվական, ավելի ուշ՝ Ա. Ի. Կուինջիի անվան ընկերություն)։

Կուինջիին աշակերտել են բազմաթիվ շնորհալի նկարիչներ, այդ թվում՝ համբավավոր այնպիսի արվեստագետներ, ինչպես՝ Արկադի Ռիլովը, Նիկոլայ Ռերիխը, Կոնստանտին Բոգաևսկին...

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Архип Иванович Куинджи: Альбом / Составитель альбома и автор вступительной статьи Н. Новоуспенский. — М.-Л.: Гос. изд-во изобразительного искусства, 1961. — 40 с. — (Мастера русского искусства). — 27 500 экз. (обл.)
  • Неведомский М. П., Репин И. Е. А. И. Куинджи — Санкт-Петербург: О-во имени А. И. Куинджи, 1913. — [6], 189, [3], 8 с., 30 л. ил.: ил.
  • Свет Куинджи : Роман / Виктор Шутов, Семён Илюшин; [Худож. И. А. Галюченко], 268 с ил., 5 л. цв. ил., Донецк Донбасс 1983
  • Свет Куинджи : Роман / Виктор Шутов, 462,[2] с., [1] л. портр. 22 см, Киев Дніпро 1990
  • «Илюшин С. В. Юность Куинджи.:Повесть. — Донецк: Донбасс, 1977». Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  • Мельникова Л. Куинджи / В серии «Великие художники» — Т.5 — К.,2010 — 48 с
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 105—106. — 454 с.

Փաստավավերագրական կինոնկար խմբագրել

  • Документальный фильм из цикла «Передвижники». Автор: Юлия Варенцова. Производство: ООО «Студия Неофит». ГТРК «Культура». 2017 г (02.07.2017). «Архип Куинджи». (ռուսերեն). Россия-Культура. Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2020-08-18-ին. {{cite episode}}: Cite has empty unknown parameters: |began=, |episodelink=, |city=, |serieslink=, |ended=, |transcripturl=, and |seriesno= (օգնություն); Missing or empty |series= (օգնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2017.
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Arkhip Ivanovich Kuindzhi | Russian painter». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  5. «Arkhip Ivanovich Kuindzhi (1842-1910) - Pontos World». 2011 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  6. «Arkhip Kuindzhi (Kuinji). Painting - the best pictures | Biography, creativity | Русские художники. Russian Artists». www.tanais.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  7. «Куинджи Архип Иванович». rulex.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  8. «Підкова І., Шуст Р. Довідник з історії України: у 3 т. – К.: Генеза, 1993». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  9. (http://artroots.com/ra/bio/kuinji/arkhipkuinjibio.htm)
  10. Manin, Vitaly [in ռուսերեն] (2000). Архип Куинджи (ռուսերեն). Moskva: Belyĭ gorod. էջ 6. ISBN 978-5-7793-0219-7. «в Феодосию к знаменитому Айвазовскому. Куинджи прибыл в тихую Феодосию, по-видимому, летом 1855 года. ... Устройством Куинджи занялся Адольф Фесслер, ученик и копиист Айвазовского. Жил Архип во дворе под навесом в ...»
  11. «Куинджи Архип Иванович». Russian Biographical Dictionary (ռուսերեն). Saint Petersburg: Imperial Russian Historical Society. 1903. «Хотя Куинджи и нельзя назвать учеником Айвазовского, но последний имел на него, несомненно, некоторое влияние в первый период его деятельности; от него он заимствовал многое в манере писать, в выборе тем, в любви к широким пространствам.» online view
  12. Bowlt, John E. (1975). «A Russian Luminist School? Arkhip Kuindzhi's "Red Sunset on the Dnepr"». Metropolitan Museum Journal. Metropolitan Museum of Art. 10: 123–125. doi:10.2307/1512704. JSTOR 1512704.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 714