Արխեոպտերիքս (բրածո նախաթռչուն) (հունարեն՝ άρχαίος-հնագույն և τέρνξ-թև) (Archaeopteryx lithographiix), բրածո ողնաշարավոր նախաթռչուն։ Մարմնի և կմախքի կառուցվածքն ունի թռչունի և սողունի ընդհանուր շատ գծեր։ Մարմնի տեսքը, գանգի և վերջավորությունների կառուցվածքը, փետուրների առկայությունը հաստատում են նրա պատկանելությունը թռչունների դասին։ Ատամների առկայությունը, երկար՝ 20 ողերից բաղկացած պոչը, ոսկորների մեջ օդատար խոռոչների բացակայությունը և կմախքի կառուցվածքի առանձնահատկությունները արխեոպտերիքսին մոտեցնում են սողուններին։ Արխեոպտերիքսը եղել է ագռավի մեծության։ կմախքն առաջին անգամ հայտնաբերվել է 1860 թվականին, Զոլոնհոֆենի (Գերմանիա) վերին յուրայի վիմագրական թերթաքարերում։ Հայտնաբերվել է ընդամենը երեք կմախք, որոնցից մեկը սխալմամբ նկարագրվել է որպես արխեորնիս (Archaeornissiemerisi)։

Արխեոպտերիքս
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխեոպտերիքս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արխեոպտերիքս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 66