«Արիզոնյան երազանք («Արիզոնի երազ», անգլ.՝ Arizona Dream), ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի առաջին անգլալեզու ֆիլմը, որը նկարահանվել է Հոլիվուդում ամերիկացի դերասանների մասնակցությամբ[10]։ Արժանացել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին[11]։

Արիզոնյան երազանք
անգլ.՝ Arizona Dream
Երկիր Ֆրանսիա[1][2]
 ԱՄՆ[2]
Ժանրհումորային դրամա, արկածային ֆիլմ, դրամա և ֆենթեզի ֆիլմ
Թեմաամերիկյան երազանք[3], փառասիրություն[3] և ցանկություն[3]
Թվական1993 և մայիսի 13, 1993[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷմիր Կուստուրիցա[5][6]
ՊրոդյուսերՓոլ Ռ․ Գուրիան
Սցենարի հեղինակԷմիր Կուստուրիցա և Դևիդ Աթքինս
ԴերակատարներՋոնի Դեփ[7], Ջերի Լյուիս[6][7], Ֆեյ Դանաուեյ[6][7], Վենսենտ Գալո[7], Լիլի Թեյլոր[6][7], Պոլինա Պորիզկովա[7], Մայքլ Ջ․ Փոլարդ[7], Էմիր Կուստուրիցա[7] և Թրիշա Լի Ֆիշեր[8]
ՕպերատորՎիլկո Ֆիլաչ
ԵրաժշտությունԳորան Բրեգովիչ
Պատմվածքի վայրԱրիզոնա[9] և Նյու Յորք[9]
Նկարահանման վայրԿոլորադո և Արիզոնա
ԿինոընկերությունStudioCanal
Տևողություն142 րոպե
Բյուջե19 000 000 C$

Սյուժե խմբագրել

Ակսելն աշխատում է Նյու Յորքի ձկնային ռեսուրսների նախարարությունում։ Նրա զարմիկ Փոլը գալիս է Արիզոնայից, որպեսզի Ակսելին տանի հորեղբայր Լեոյի հարսանիքին։ Չնայած Ակսելը չի ուզում գնալ, Փոլին հաջողվում է խմեցնել նրան և տանել հայրենիք։

Հորեղբայր Լեոն ուզում է, որ Ակսելը շարունակի կադիլակների վաճառքի ժառանգական բիզնեսը։ Ակսելն սկզբում ուզում է վերադառնալ Նյու Յորք, բայց, պարտք զգալով հորեղբոր առաջ, որը ծնողների ողբերգական մահից հետո դաստիարակել էր իրեն, մնում է։

Խանութում աշխատելու ժամանակ Ակսելը Փոլի միջոցով ծանոթանում է քառասունամյա այրի Էլենի և նրա խորթ աղջիկ Գրեյսի հետ։ Խոսակցության ժամանակ Գրեյսը խոստովանում է Ակսելին, որ իր գլխում միշտ ինքնասպանության մասին մտքեր են հայտնվում, և որ իրեն վախեցնում է նրա՝ Էլենի հետ աճող նմանությունը[12]։ Ակսելը Փոլի հետ հյուր է գնում Էլենին և դառնում է խորթ մոր և աղջկա վեճի ականատեսը։ Շուտով Ակսելի ու Էլենի միջև սկսվում են ռոմանտիկ փոխհարաբերություններ։ Որպեսզի իրականցնի Էլենի երազանքը, Ակսելը փորձում է աերոպլան կառուցել, բայց ամեն երեկո Գրեյսը ջարդում է ինքնառիթը, ինչը վրդովեցնում է Ակսելին։ Էլենի տուն են գալիս Փոլը և հորեղբայր Լեոն, նրանք փորձում են համոզել Ակսելին վերադառնալ։

Ակսելը օդանավարանում նկատում է հին ատրճանակ։ Աերոպլանի առաջին իսկ հաջողված թռիչքն աղետով է վերջանում․ Ակսելը և Էլենը բախվում են ծառին։ Ակսելը հիշում է «մի ռուսի» խոսքերը պատից կախված զենքի մասին և որոշում է, որ ատրճանակը պետք է կրակի։ Նա թաքուն մտնում է Գրեյսի ննջասենյակ և ատրճանակը դնում նրա ճակատին։ Գրեյսն արթնանում է և առաջարկում նրան ռուսական ռուլետկա խաղալ։

Փոլը գնում է դերասանական փորձերի, որտեղ կրկնում է Ալֆրեդ Հիչքոքի «Դեպի հյուսիս հյուսիս-արևմուտքով» ֆիլմից ցածր թռչող ինքնաթիռով տեսարանը։ Փոլի ելույթից հետո հայտնվում է հորեղբայր Լեոյի հարսնացուն և տեղեկացնում, որ հորեղբայրն իրեն վատ է զգում։ Ակսելն ուղեկցում է հորեղբորը շտապ օգնության կառքում։ Ճանապարհին հորեղբայրը մահանում է։

Մի քանի շաբաթ հետո Ակսելը վերադառնում է Էլենի մոտ։ Հանդիպումն ուղեկցվում է վեճով և հարաբերությունների պարզաբանմամբ։ Գալիս է Էլենի ծննդյան օրը։ Գրեյսը նրան աերոպլան է նվիրում։ Գրեյսը և Ակսելը տանիքում լուսավորություն կախելիս հասկանում են, որ նրանց միջև զգացմունքներ են առաջացել։

Երեկոյան տոնակատարություն է տեղի ունենում։ Գրեյսի հետ բարձրանալով նրա սենյակ՝ Ակսելն առաջարկում է փախչել։ Գրեյսը համաձայնվում է դա ավելի ուշ անել՝ պնդելով, որ ինքն անավարտ գործեր ունի։

Գրեյսը, Փոլը, Ակսելը և Էլենը նստած են հյուրասենյակում և երգում են հրավիրված մեքսիկացիների երգը։ Աստիճանաբար բոլորը ցրվում են, Փոլը մնում է հյուրասենյակում և դիտում է «Կնքահայրը»։ Գրեյսn իր սենյակում հագնում է սպիտակ զգեստ, վերցնում է ատրճանակը և դուրս գալիս փողոց։ Պատուհանից նրան նկատում են Ակսելն ու Էլենը և վազում նրա հետևից, բայց չեն հասցնում․ Գրեյսն ատրճանակը դնում է բերանի մեջ և կրակում։

Մի որոշ ժամանակ է անցնում։ Ակսելը մտնում է իր հորեղբոր լքված խանութ։ Կադրի հետևում նրա ձայնն ասում է, որ նա ոչինչ չգիտի կյանքի մասին, և նրան կյանքը դուր է գալիս։

Գոյություն ունի նաև ալտերնատիվ վերջաբան, որը թողարկվել է ֆիլմի լրացուցիչ նյութերի հետ․ Ակսելն ամուսնանում է Միլիի հետ։ Հորեղբորից ժառանգություն է ստանում «Կադիլակների» վաճառքի սրահը, բայց Ակսելն այնտեղ փոքր եվրոպական մեքենաներ է վաճառում։ Փոլը նկարահանվում է ֆիլմում և դառնում հայտնի աստղ։ Ակսելի հարսանիքի ժամանակ նա ինքնագրեր է բաժանում։

Հերոսների երազանքներ խմբագրել

Հերոսներից յուրաքանչյուրն ինչ-որ բանի մասին է երազում․

  • Փոլը երազնում է դառնալ հայտնի դերասան և բառացի կրկնում է կուլտային ֆիլմերի տեսարաններն ու երկխոսությունները։
  • Էլենը երազում է ինքնաթիռ կառուցել և Պապուա Նոր Գվինեա թռչել։
  • Գրեյսը երազում է կրիա դառնալ և ապրել հավերժ։
  • Հորեղբայր Լեոյի հայրը երազում է մինչև լուսին հասնող կադիլակների աստիճաններ կառուցել։

Դերերում խմբագրել

Դերասան Կերպար
Ջոնի Դեփ Ակսել Բլեքմար
Ֆեյ Դանաուեյ Էլեն Ստալկեր
Լիլի Թեյլոր Գրեյս Ստալկեր
Վինսենտ Գալլո Փոլ Լեջեր
Ջերի Լուիս Հորեղբայր Լեո Սվիթի
Պոլինա Պորիզկովա Միլլի

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1193 - Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ («Արծաթե արջ») և Ոսկե արջ անվանակարգի մրցանակ
  • 1993 - Մանակի եղբայրների անվան կինոփոռատոնի «Ոսկե տեսախցիկ 300» մրցանակ, որը տրվել է Վիլկո Ֆիլաչին
  • 1994 - Վարշավայի կինոփառատոնում հանդիսատեսի մրցանակ

Փաստեր խմբագրել

  • Կինոթատրոնում «Կատաղած ցուլ» ֆիլմը դիտելիս Փոլը թվարկում է մի քանի դերասան, որոնց թվում էին Մառլոն Բրանդոն, Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և Ջոնի Դեփը։
  • Ֆիլմում մի քանի անգամ մեջբերվում են Ալֆրեդ Հոչկոկի «Դեպի հյուսիս հյուսիս-արևմուտքով» ֆիլմի հայտնի տեսարանը, ինչպես նաև «Կնքահայրը» ֆիլմի առաջին և երկրորդ մասերից երկխոսություններ։ Ֆիլմի սկզբում մեջբերվում է հայտնի «Նանուկը հյուսիսից» փաստագրական ֆիլմը։
  • Գլխավոր հերոսի անունը վերցված է «Guns N' Roses» խմբի մենակատարի անունից, իսկ ազգանունը՝ «Deep Purple» խմբի կիթառահարի ազգանունից։
  • Կուստուրիցան մոնտաժել է ֆիլմը մի քանի տարի։ Արդյունքում, չնայած Բեռլինյան կինոփառատոնի «Արծաթե արջին», ֆիլմի վաճառքը ձախողվել է։ Ֆրանսիացի պրոդյուսերները, ովքեր շատ ուժ, փող ու ժամանակ էին ծախսել, Կուստուրիցայի և հոլիվուդյան աստղերի համատեղ աշխատանքի գաղափարը համարել են ձախողված։
  • «This is a film» և «In the Deathcar» երգերի երաժշտությունները Էնրիկո Մասիասի «Solenzara» երգի մեջբերումներ են։
  • «Gypsy Reggae» ստեղծագործության մեջ մեջբերվում է Ջեյմս Տորնտոնի «The Streets of Cairo» երգը։

Սաունդթրեք խմբագրել

  1. Գորան Բրեգովիչ և Իգի Փոփ - In the Deathcar
  2. Գորան Բրեգովիչ - Dreams
  3. Գորան Բրեգովիչ - Old Home Movie
  4. Գորան Բրեգովիչ և Իգի Փոփ - TV Screen
  5. Գորան Բրեգովիչ - 7/8 & 11/8
  6. Գորան Բրեգովիչ և Իգի Փոփ - Get the Money
  7. Գորան Բրեգովիչ - Gunpowder
  8. Գորան Բրեգովիչ - Gypsy Reggae
  9. Գորան Բրեգովիչ - Death
  10. Գորան Բրեգովիչ և Իգի Փոփ - This Is a Film
  11. Ջոնի Դեփ - American Dreamers - Old Home Movie

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Unifrance — 1949.
  2. 2,0 2,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Cakarel E. MUBI — 2007.
  4. kinokalender.com
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/arizona-dream
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Full Cast & Crew — 1990.
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 Arizona Dream — 1993.
  10. Roche, David (2010). «(De)constructing "America": the Case of Emir Kusturica's Arizona Dream (1993)». European Journal of American Studies. 5 (4). doi:10.4000/ejas.8653. ISSN 1991-9336.
  11. «- Berlinale - Archive - Annual Archives - 1993 - Prize Winners». www.berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «'Arizona Dream' (1993)». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել