Արժանապատվության և ազատության օր (Ուկրաինա)

Արժանապատվության և ազատության օր (ուկրաիներեն՝ День Гідності та Свободи), պետական տոն Ուկրաինայում։ Հռչակվել է 2014 թվականին, նշվում է նոյեմբերի 21-ին՝ «Նարնջագույն հեղափոխության» (2004) և «Արժանապատվության հեղափոխության» (2013-2014) մեկնարկի տարեդարձի օրը։ Այն 2005-2010 թվականներին տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության» տարեդարձի օրը նշվող և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով չեղարկված «Ազատության օր» պետական տոնի իրավահաջորդն է[1][2]։

Արժանապատվության և ազատության օր

Տեսակտոն
ԱմսաթիվՆոյեմբերի 21
Տոնվում է Ուկրաինա
Հաստատվածնոյեմբերի 13, 2014
Ի հիշատակՈւկրաինական հեղափոխություն (2014) և Նարնջագույն հեղափոխություն

Պատմություն խմբագրել

«Արժանապատվության և ազատության օրն» «Արժանապատվության և ազատության օրվա մասին» թիվ 872/2014 հրամանագրով 2014 թվականի նոյեմբերի 13-ին սահմանել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

Համաձայն այդ հրամանագրի` տոնը սահմանվել է

«Ուկրաինայում ազատության և ժողովրդավարության իդեալները հաստատելու, երկրում 21-րդ դարասկզբի ճակատագրական իրադարձությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության պահպանման և ժամանակակից ու ապագա սերունդներին հասցնելու նպատակով, ինչպես նաև ի նշան հարգանքի քաղաքացիների հայրենասիրության ու խիզախության, որոնք 2004 թվականի աշնանը և 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը պաշտպանել են ժողովրդավարական արժեքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, մեր պետության ազգային շահերը և նրա եվրոպական ընտրությունը»[3]։

Նույն հրամանագրով չեղյալ է հայտարարվել «Ուկրաինայի միասնության և ազատության օրը» տոնը, և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2011 թվականին վերականգնվել է չեղյալ հայտարարված «Ուկրաինայի միասնության օր» տոնը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել