Արթուր Ուելսլի Վելինգթոն

Արթուր Ուելսլի, Վելինգթոնի 1-ին դուքս (անգլ.՝ Arthur Wellesley, 1st Duke of Wellington, մայիսի 1, 1769(1769-05-01)[2][3][4][…], Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[5] - սեպտեմբերի 14, 1852(1852-09-14)[2][3][6][…], Ուոլմեր, Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն, Լոնդոն), 19-րդ դարի բրիտանացի խոշոր զորավար և պետական գործիչ, ֆելդմարշալ (1813 հուլիսի 3), Նապոլեոնյան պատերազմների մասնակից, Վաթեռլոոյի ճակատամարտի հաղթող (1815)։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 25-րդ (1828 թվականի նոյեմբերի 22 -1830 թվականի հունվարի 22) և 28-րդ վարչապետ (1834 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 10-ը)։

Արթուր Ուելսլի Վելինգթոն
իռլանդերեն՝ Arthur Wellesley, an chéad Diúc Wellington
 
Կուսակցություն՝ Տորի և Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Իթըն քոլեջ[1], Beverley Grammar School? և Դրոգեդայի քերականության դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և սպա
Ծննդյան օր մայիսի 1, 1769(1769-05-01)[2][3][4][…]
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[5]
Վախճանի օր սեպտեմբերի 14, 1852(1852-09-14)[2][3][6][…] (83 տարեկան)
Վախճանի վայր Ուոլմեր, Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թաղված Սուրբ Պողոսի Տաճար
Դինաստիա Ուելսլիներ
Քաղաքացիություն Իռլանդիա,  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Պորտուգալիայի թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Arthur Colley Wellesley
Հայր Garret Wesley, 1st Earl of Mornington?[7]
Մայր Աննա Ուելսլի, Մորնինգթոնի կոմսուհի[7]
Ամուսին Քեթրին Ուելսլի, Վելինգթոնի դքսուհի[7]
Զավակներ Արթուր Ուելսլի, Վելինգթոնի 2-րդ դուքս[3] և Չարլզ Ուելսլի[7]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Արթուր Ուելսլին ծնվել է անգլո-իռլանդական բարձրաշխարհիկ ընտանիքում։ Հայրը Մորնինգթոնի կոմս Գարրեթ Ուելսլին էր և մայրը Դանգանանի վիկոնտ Արթուր Հիլլ Թրևորի ավագ դուստր Աննան։ Վելինգթոնը եղել է ընտանիքի հինգ որդիներից երրորդը։ Ծնվել է, հավանաբար, հայրական տանը` Դուբլինում (Իռլանդիա), Վերին Մեիոն սթրիթ 24 հասցեում[9]։ Նրա կենսագրությունը որպես կանոն վկայահղում է այն ժամանակվա թերթում տպագրված պնդմանը, որ նա ծնվել է 1769 թվականի մայիսի 1-ին և նույն օրը մկրտվել է։ 1815 թվականին մոր` Աննա Մորնինգթոնի պնդման համաձայն Արթուրը ծնվել է Դուբլինում, Մերիոտ սթրիտ 6 հասցեի տանը։ Կան այլ հավանական ծննդյան վայրեր։

Վելինգթոնի մանկությունն անցել է երկու ընտանեկան տներում` Դուբլինում գտնվող ընդարձակ տանը և Դանգան ամրոցում, որը տեղակայված է Սամերհիլլից 5 կմ դեպի հյուսիս Թիրմ քաղաք գնացող ճանապարհի (այժմ R158) վրա գտնվող Միթ (Meath) կոմսությունում (Լեինսթեր նահանգ - Leinster)[10]: 1781 թվականին Արթուրի հոր մահից հետո կոմս տիտղոսը ժառանգել է նրա ավագ որդին` Ռիչարդ Ուելսլին[11]։

Վելինգթոնը հաճախել է Թրիմի թեմին առընթեր դպրոցը, այնուհետև ուսանել է Դուբլինի Ուայթի ակադեմիայում և, ի վերջո, տեղափովել է Լոնդոն` Չելսիում գտնվող Բրաունի դպրոց։ 1781 թվականից մինչև 1784 թվականը Վելինգթոնն սովորել է Իթըն քոլեջում։ Նա ատում էր քոլեջը, քանի որ այնտեղ նա իրեն խիստ միայնակ էր զգում, և, հետևաբար, քիչ հավանական է, որ հետագայում կարողանար ասել հետևյալ իրեն վերագրվող խոսքերը. «Վաթերլոոյի ճակատամարտի հաղթանակը եղավ Իտոնի խաղադաշտերում»։ Բացի այդ, այն ժամանակ Իտոնը չուներ խաղերի համար դաշտեր։ 1785 թվականին Իտոնում ձեռքբերումների բացակայությունը և հոր մահից հետո ընտանիքի ֆինանսական դժվարությունները երիտասարդ Ուելսլիին ստիպեցին մոր հետ միասին տեղափոխվել Բրյուսել[12]։ Կյանքի առաջին քսան տարիներին Ուելսլին որևէ ընդունակությամբ աչքի չի ընկել։ Նրա մայրը չափազանց մտահոգված է եղել Արթուրի այս կամ այն նպատակների ու հետաքրքրությունների բացակայությամբ. նա նույնիսկ ասել է. «Ես չգիտեմ անգամ, թե ինչ կարող եմ անել իմ անընդունակ Արթուրի հետ»[12]։

Մեկ տարի անց Ուելսլին ընդունվել է Ձիավարության Թագավորական ակադեմիա է Անժեում (Ֆրանսիա)։ Այստեղ նա զգալի հաջողություններ է ունեցել, սովորել է շատ լավ ձիավարել և ֆրանսերեն, որն ապագայում նրան շատ է պետք եկել[13]։ 1786 թվականի վերջում Անգլիա վերադառնալով, նա հիացրել է մորը իր ձեռքբերումներով[14]։

Ծառայության սկիզբ խմբագրել

Արթուրի ընտանիքը ֆինանսական կարիքի մեջ էր։ Արթուրը ցանկանում էր աշխատանք գտնել, սակայն այդպես էլ չէր կարողանում իրեն հանգրվան գտնել։ Մոր խորհրդով նրա եղբայր Ռիչարդն իր ընկերոջը՝ Ռատլենդի դուքս Չարլզ Մեններսին (այն ժամանակ Իռլանդիայի լորդ-լեյտենանտ) խնդրել էր, որ Արթուրին զինվորական ծառայության վերցնեն[14]։ Շուտով, 1787 թվականի մարտի 7-ին թերթում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ Արթուրը 73-րդ հետևակային գնդի էկսինի աշխատանք է ստացել[15][16]։ Նա եղբոր աջակցությամբ հոկտեմբերին նշանակվեց Իռլանդիայի նորանշանակ լորդ-լեյտենանտ մարքիզ Բենկինգհեմի ադյուտանտ (aide-de-camp)։ Այդ նոր ծառայության ժամանակ նա սկսեց օրական 10 շիլինգ վաստակել, որը երկու անգամ ավելին էր, քան որպես էնսին ծառայության ժամանակ։ Դրանից հետո նրան փոխադրեցին նոր` 76-րդ հետևակային գունդ, որը ձևավորման փուլում էր գտնվում Իռլանդիայում, իսկ 1787 թվականի սուրբ Ծննդյան օրը նա ստացավ լեյտենանտի կոչում։ Նա Դուբլինում էր բնակվում և հիմնականում հասարակական պարտականություններ էր կատարում. պարահանդեսների այցելություն, հյուրերին զբաղեցնել և Բեկինգհեմին խորհուրդներ տալ։ Իռլանդիայում նա կուտակեց խաղաքարտերի պարտքեր, բայց ինքն իրեն պաշտպանելով Վելինգթոնը հետագայում ասել է. «Բոլորը գիտեին, որ ես հաճախ էի գումարի կարիք ունենում, բայց ես ոչ մի անգամ անհուսորեն չեմ խրվել դրանց մեջ»[17]։

1788 թվականի հունվարի 23-ին նա տեղափոխվեց 41-րդ հետևակային գունդ, իսկ 1789 թվականի հունիսի 25-ին՝ թեթև դրագունների 12-րդ գունդ (Ուելսի արքայազնի)[18], ինչպես նաև իր ուժերը փորձեց քաղաքականության մեջ։ Մինչ 1789 թվականի համընդհանուր ընտրությունները նա մեկնել էր Թրիմ՝ մի «փտած վայրեր» (Rotten boroughs), որ հանդես գա Իռլանդական հայրենասիրական կուսակցության խորհրդարանական առաջնորդ Հենրի Գրաթանին «Դուբլին քաղաքի պատվավոր քաղաքացի» տրամադրելու դեմ[19]։ Հասնելով հաջողության, նա առաջադրվեց և ընտրվեց Իռլանդիայի համայնքների պալատի պատգամավոր Թրիմից[20]։ Այդ ժամանակներում խորհրդարանում պատգամավորների առնվազն երկու երրորդը իրենց ընտրության համար պարտական էին շուրջ հարյուրավոր «փտած տեղերի» հողատերերին։ Հաջորդ երկու տարիներին Ուելսլին շարունակել է ծառայել Իռլանդիայի լորդ-լեյտենանտին, միաժամանակ իռլանդիայի խորհրդարանում քվեարկությամբ աջակցելով կառավարությանը։ 1791 թվականի հունվարի 30-ին նա դարձել է կապիտան և տեղափոխվել է 58-րդ հետևակային գունդ[21][22]։

Հոկտեմբերի 31-ին նա տեղափոխվել է 18-րդ թեթև դրագունների գունդ։ Նույն այդ ժամանակ, նա լրջորեն սիրահարվել էր Քիթի Պեկինհեմին, որը Լոնգֆորդի բարոն Էդուարդ Պեկինհեմի դուստրն էր։ Արթուրի խոսքերով. «նա լի է զվարճանքով ու հմայքով»[23]։ 1793 թվականին Ուելսլին խնդրեց Քիթիի ձեռքը, բայց նրա եղբայր Լոնֆորդի կոմս Թոմասը մերժեց Վելինգթոնին, քանի որ Ուելսլիին համարում էր պարտքերի մեջ խրված երիտասարդ` անչափ անմխիթար ապագայով[24]։ Մերժումից հիմնովին պարտված սիրողական-երաժիշտ կրքոտ Ուելսլին զայրացած վիճակում այրելով իր ջութակները` լրջորեն որոշում է զբաղվել ռազմական կարիերայով[25]։ Ծառայողական աստիճաններով վեր բարձրանալով (հիմնականում զինվորական աստիճան գնելով, որը սովորական երևույթ էր այն ժամանակվա բրիտանական բանակում), 1793 թվականին նա դառնում է 33-րդ հետևակային գնդի մայոր[26][27]։ Մի քանի ամիս անց, սեպտեմբերին, եղբայրը Ուելսլիին ավելի շատ գումար է տալիս, և այդ գումարով նա գնում է նույն` 33-րդ գնդի փոխգնդապետի աստիճանը[28]։

Արշավանք Նիդերլանդներ խմբագրել

 
33-րդ գնդի 26-ամյա փոխգնդապետ Արթուր Ուելսլիի դիմանկարը, նկարիչ` Ջոն Հոպներ, 1795

1793 թվականին Յորքի և Ալբայի դուքս Ֆրեդերիկն ուղարկվում է Ֆլանդրիա` ղեկավարելու դաշնակից բանակի բրիտանական զորքերը, որը պատրաստվում էր ներխուժել հեղափոխական Ֆրանսիա։ 1794 թվականին 33-րդ գունդը ուղարկվում է այնտեղ` որպես օգնական ուժ։ Ուելսլին, որը այդ ժամանակ նոր էր գնել մայորի աստիճանը (1793 թվականի ապրիլի 30-ին), հունիսին Կորկում նստեց դեպի Ֆլանդրիա մեկնող նավը, ուղևորվելով դեպի իր առաջին իսկական ռազմի դաշտ։ Երեք ամիս անց, 1793 թվականի սեպտեմբերի 30-ին նա գնեց փոխգնդապետի կոչում[28][29]։ Արշավանքի ժամանակ նա դարձավ բրիգադի հրամանատար, սեպտեմբերին` մինչև Բոքստելի ճակատամարտը (Battle of Boxtel) նրա բրիգադը Բրեդայի արևելյան մասում կրակի տակ հայտնվեց[30][31]։ Ձմռանը` արշավանքի վերջում, երբ նրա գունդը պաշտպանում էր Վաալ գետի ուղղությունը, Ուելսլին կարճատև հիվանդացավ խոնավ եղանակի հետևանքով[32]։ Չնայած, ընդհանուր առմամբ, արշավանքը հաջողությամբ չպսակվեց և Յորքի դքսի բանակը տուն վերադարձավ 1795 թվականին, բայց Ուելսլին մի շարք արժեքավոր դասեր քաղեց արշավանքից, ներառյալ` թշնամու շարասյուների առաջխաղացման դեմ շարունակական կրակ վարելը և նավատորմի աջակցության կիրառելը։ Նա եզրակացությունն այն էր, որ արշավանքի բացթողումներից շատերը կատարվել էին հրամանատարության սխալների և շտաբ-գրասենյակներում կազմակերպչական վատ աշխատանքների մեղքով[33]։ Հետագայում նա նկատել է, որ Նիդերլանդների գործողությունները, «համենայնդեպս, ինձ սովորեցրին, թե ինչ պետք չէ անել և այդ արժեքավոր դասերը հիշվեցին ընդմիշտ»[33]։

1795 թվականի մարտին Անգլիա վերադառնալով Ուելսլին երկրորդ ժամկետով խորհրդարանի պատգամավոր վերընտրվեց Թրիմի ընտրատարածքից[34]։ Նա հույս ուներ, որ իռլանդական նոր կառավարությունում կստանա զինվորական քարտուղարի պաշտոնը, սակայն նոր լեյտենանտ լորդ Քեմդենը նրան առաջարկեց ընդամենը Սպառազինությունների պալատի (Board of Ordnance) գլխավոր տեսուչի պաշտոնը։ Հրաժարվելով նման նշանակումից, նա վերադարձավ իր գունդ, որը Սաութհեմփթոնում պատրաստվում էր Արևմտյան Հնդկաստան լողալ։ Յոթ շաբաթ ծովում անցկացնելուց հետո փոթորիկի հետևանքով նավատորմը ստիպված էր վերադառնալ Պուլ (հարավային Անգլիա)։ Գունդը կարգի գալու համար ժամանակ ունեցավ և մի քանի ամիս անց Ուայթհոլում որոշվեց, որ գունդը պետք է մեկնի Հնդկաստան։ 1796 թվականի մայիսի 3-ին Ուելսլին գնդապետի կոչում ստացավ[35] և մի քանի շաբաթ անց գնդի հետ միասին ուղարկվեց Կալկաթա[36]։

Հնդկաստան խմբագրել

1797 թվականի փետրվարին Կալկաթա ժամանելով նա ստիպված էր այստեղ անցկացնել մի քանի ամիս մինչև Ֆիլիպիններ կարճատև արշավանքի մեկնելը, որտեղ նա հիգիենայի միջոցառումների նոր ցանկ հաստատեց իր զինծառայողների համար` հաշվի առնելով անծանոթ կլիման։ Նոյեմբերին վերադառնալով Հնդկաստան նա իմացավ, որ իր ավագ եղբայրը ՝ Ռիչարդ Ուելսլին դարձել է Մորնինգթոնի լորդ և նշանակվել է Հնդկաստանի գեներալ-նահանգապետ։

1798 թվականին նա փոխեց իր անվան գրելաձևը «Wellesley», մինչև այդ նա հայտնի էր նաև որպես «Wesley», քանի որ նրա եղբայրը նման տարբերակը համարում էր ավելի հին և ճիշտ։

Չորրորդ անգլո-մայսուրական պատերազմ խմբագրել

 
Ուելսլին Հնդկաստանում, գեներալ-մայորի համազգեստով, նկարիչ` Ռոբերտ Հոմ, 1804 թվական

1798 սկսվեց չորրորդ անգլո-մայսուրական պատերազմը ընդդեմ Մայսուրի և նրա տիրակալ Տիպու Սուլթանի, որը դարձել էր Օստ-արևելյան Հնդկաստանի ազդեցության գոտին ընդլայնելու ընդհանուր քաղաքականության մի մասը[37]։ Արթուրի եղբայր Ռիչարդը զինված ուժերին հրամայել էր գրավել Սերինգապատամը և պարտության մատնել Տիպուին։ Գեներալ Ջորջ Հարրիսի հրամանատարությամբ 24 հազար զինվոր Մադրաս մեկնեց։ Այնտեղ նրանք պետք է միանային տարբեր թվաքանակով ուժերի հետ, որոնց ուղարկել էին Բոմբեյից արևմուտք[38]։ Արթուրը և 33-րդ գունդը օգոստոսին ուղևորվեցին նրանց հետ միանալու[39]։

Տեղափոխությունների ծավալուն և մանրակրկիտ պատրաստություններից հետո (որը դարձել է Վելինգթոնի ղեկավարության տարբերակիչ գծերից մեկը)[40] 33-րդ գունդը հանդես եկավ Մադրասի հիմնական ուժերի հետ` Մայսուրի ջունգլիների միջով անցելով 250 մղոն (402 կմ)։ Ինչպես նշել է նրա եղբայրը, արշավանքի ժամանակ Ուելսլիին տրվել էին լրացուցիչ լիազորություններ, մասնավորապես, նա նշանակվեց Հայդարաբադի բանակի (բրիտանական բանակի հետ ուղևորված) նիզամի գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնը ավագ սպաներից շատերի հետ Վելինգթոնի լարվածության պատճառ հանդիսացավ (ոմանք Ուելսլիից ըստ աստիճանի ավելի բարձր էին)[41]։ Այդ հակասություններից շատերը հանդարտվեցին Մալլավելիի ճակատամարտից հետո, որը տեղի ունեցավ Սերինգապատից 32 կմ հեռավորության վրա, որի ժամանակ Հարրիսի բանակը գրոհել էր սուլթանական բանակի մեծ մասը։ Հարձակման ժամանակ Ուելսլին առաջնորդեց զինվորների երկու տողան (шеренги), գտնվելով ճակատի զառիվայր ծայրին` նա հրամայեց կրակ բացել[42]։ Բազմակի համազարկերից հետո 33-րդ գունդը Հարրիսի մնացած ուժերի հետ միասին սվիններով հարձակվելով ստիպեց, որ Տիպուի զինվորները նահանջեն։

Սերինգապատամ խմբագրել

Սերինգապատամ ժամանումից անմիջապես հետո` 1799 թվականի ապրիլի 5-ին սկսվեց քաղաքի պաշարումը։ Ուելսլիին հրամայված էր գլխավորել Սուլթանպետտա գյուղի մոտակա ամրոցների գիշերային հարձակումը` հրետանու ճանապարհը մաքրելու համար[43]։ Սակայն թշնամին լավ պատրաստված էր պաշտպանությանը և մթության մեջ իրարանցում առաջացավ, այդ պատճառով հարձակումը ձախողվեց, 25 մարդ զոհվեցին։ Ուելսլին ծնկի թեթև վնասվածք ստացավ մուշկետի փամփուշտի անկման ժամանակ[44][45]։ Թեև նրանք հաջորդ օրը կարող էին հաջողությամբ կրկին հարձակման անցնել, սակայն թշնամու դիրքերի հետախուզությունից հետո Ուելսլին հրաժարվեց այդ մտադրությունից։ Նա որոշեց «այլևս չհարձակվել թշնամու վրա, քանի որ թշնամին պատրաստ էր պաշտպանության և հարմար դիրք էր զբաղեցնում, և թշնամու դիրքավորումը տեղադիտման (рекогносцировка) չէր ենթարկվել օրը ցերեկով»[46]։

Մայսուրի գերագույն հանձնակատար Բոուրինգը 1862-1870 թվականներին ճակատամարտն այլ կերպ է նկարագրել.

  Այդ պուրակներից մեկը, որը կոչվում էր Սուլթանպետ պուրակ, հատված էր խորը խրամատներով, որոնք լցված էին բերդից մեկ մղոն արևելք հոսող ջրանցքի ջրով։ Գեներալ Բերին հրամայված էր հետախուզել այդ պուրակը և հակառակորդին դուրս մղել այդտեղից, բայց առաջխաղացման ժամանակ գիշերը ժամը 5-ին նա պարզեց, որ պուրակը դատարկ է։ Սակայն հաջորդ օրը մայսուրյան զորքը պուրակում կրկին զբաղեցրեց իր դիրքերը։ Քանի որ անհրաժեշտ էր պուրակն անհապաղ ազատել հակառակորդից, հետևաբար մայրամուտից առաջ զինվորների երկու շարասյուն այնտեղ ուղարկվեցին։ Նրանցից առաջինը գնդապետ Շոուի գլխավորությամբ գրավեց ավերված գյուղը և այն պահեց իր ձեռքում։ Երկրորդ շարասյունը, որի հրամանատարն էր գնդապետ Ուելսլին, շարժվելով պուրակով, գիշերվա մթության մեջ անմիջապես մուշկետների և հրթիռների կրակի տակ ընկավ։ Զինվորները, որոնք խճճվել էին ծառերի և խրամատների մեջ, ի վերջո, անկանոն կերպով հետ նահանջեցին։ Մի քանի զինվորներ սպանվեցին, իսկ որոշներին գերի վերցրեցին։ Իրարանցման մեջ գնդապետ Ուելսլին ծնկից գնդակի հարված ստացավ և միայն հրաշքով փրկվեց` մազապուրծ լինելով հակառակորդից[47]։  
 
Գեներալ-մայոր Ուելսլիի հանդիպումը նավաբ Ազիզ ալ Դաուլի հետ 1805 թվականին

Սերինգապատամ ամրոցի հուժկու ռմբակոծությունից մի քանի շաբաթ հետո ամրոցի հիմնական պատերի տակ ճեղքվածք էր բացվել։ Հարձակվողները, որոնց գլխավորում էր գեներալ-մայոր Բերդը, գրավեց ամրոցը։ Ուելսլին ապահովում էր հարձակվողների թիկունքը` պաշտպաններին դասավորելով ճեղքվածքի մոտ, իսկ ապա իր գունդը դասավորելով գլխավոր պալատում[48]։ Լսելով, որ Տիպու սուլթանը սպանվել է, Ուելսլին նրա մարմնի մոտ հայտնվեց և զարկերակը ստուգելով առաջինը վկայեց նրա մահվան մասին[49]։ Հաջորդ օրը Ուելսլին կենտրոնացավ իր զինվորների շրջանում կարգապահության անկման խնդրի վրա, որոնք հարբել և թալանում էին ամրոցը և քաղաքը։ Կարգ ու կանոնը վերականգնելու համար, մի քանի զինվորի գանակոծման ենթարկեց, իսկ չորսին կախաղան բարձրացրեց[50]։

Ճակատամարտից հետո, որով ավարտվեց պատերազմը, գեներալ Ջ. Հարրիսի հրամանատարության ներքո գտնվող գլխավոր ուժերը հեռացան Սերինգապատամից և Ուելսլին 30 տարեկանում դարձավ տարածքի հրամանատար` որպես Սերինգապատամի և Մայսուրի նոր մարզպետ։ 1801 թվականի հուլիսի 17-ին նա ստացավ բրիգադի գեներալ կոչումը։ Սուլթանի ամառային պալատը դարձավ նրա նստավայրը։ Նորանշանակ մարզպետը փոփոխության ենթարկեց նոր նահանգի հարկային և դատական համակարգը կարգապահությունը պահպանելու և կաշառակերությունը կանխելու նպատակով[51]։ Նա նաև գտավ ավազակների պարագլուխ «Թագավորի»` Դհունդիահ Վոգի (Dhoondiah Waugh) հետքը, որը ճակատամարտի ժամանակ փախել էր Սերնգապատամի բանտից[52]։ Ուելսլիի հրամանատարությամբ չորս գնդերը հաղթեցին իրենց գերազանցող ավազակների ուժերը, իսկ ինքը` Դհունդիահը սպանվեց ճակատամարտում։ Ուելսլին հոգացել է Դհունդիահի որբացած որդու խնամքի ծախսերը[53]։

Հնդկաստանում Ուելսլին բավականին երկար ժամանակ հիվանդ է եղել. նախ ուժեղ լուծ էր վատ ջրի պատճառով, իսկ հետո դողերոցք սկսվեց, որն ուղեկցվում էր լուրջ մաշկային վարակով, որն առաջացել էր տրիխոֆիտոն սնկից[54]։ Սեպտեմբերին նա իմացավ, որ գեներալ-մայորի նոր կոչում է ստացել։ Թերթերում այս լուրը հրապարակվել է 1802 թվականի ապրիլի 29-ին, բայց լուրերը ծովից այն կողմ հասնում էին միայն մի քանի ամիս անց։ Նա Մայսուրում մնաց մինչև նոյեմբեր, մինչև նրան ուղարկեցին անգլո-մարաթհական պատերազմում անգլիական զորքը գլխավորելու։

Երկրորդ անգլո-մարաթհական պատերազմ խմբագրել

Ուելսլին որոշել էր, որ ավելի համարձակ է պետք գործել` թվաքանակով իրենց գերազանցող մարաթհական ուժերը ջախջախելու համար, քանի որ երկարատև պաշտպանական պատերազմը կկործաներ իր բանակը։ Երբ նրա բանակը հավաքվեց (24 հազար զինվոր), նա 1803 թվականի օգոստոսի 8-ին հրամայեց քանդել ճամբարը և հարձակվել մարաթհաների մոտակա ամրոցի վրա[55][56]։ Մարաթհաները հանձնվեց օգոստոսի 12-ին, այն բանից հետո, երբ հրետանու հարվածից պատի մեջ առաջացած խոռոչով հետևակային ուժերը ամրոց ներխուժեցին։ Այժմ, երբ ամրոցը հայտնվել էր անգլիացիների ղեկավարության ներքո, Ուելսլին կարող էր իր վերահսկողությունը տարածել Գոդավարի գետից հարավ ընկած տարածքների վրա[57]։

Ասայեի ճակատամարտ խմբագրել

 
Արթուր Ուելսլին (ձիու վրա) Ասայեի ճակատամարտում

Ուելսլին իր բանակը բաժանել է երկու մասի (երկրորդ, զգալիորեն ավելի թույլ ջոկատը ղեկավարում էր գնդապետ Սթիվենսոնը), որպեսզի մարաթհաների բանակին կրնկակոխ հետևի և հայտնաբերի բանակի գտնվելու վայրը։ Նախատեսված էր, որ ջոկատները սեպտեմբերի 24-ին միանալու են։ Ուելսլիի հետախուզությունը հայտնեց, որ մարաթհաների գլխավոր ուժերը գտնվում են Ասայեից (Assaye) ոչ հեռու երկու գետերի միջև` Հայդարաբադի սահմանի մոտ[58][59]։ Եթե նա սպասեր երկրորդ ջոկատի հետ վերամիավորմանը, մարաթհաները կարող էին և նահանջել, ուստի Ուելսլին որոշեց անմիջապես հարձակվել նրանց վրա։

1803 թվականի սեպտեմբերի 23-ին անգլիացիներն անցան Կայտնա գետի ծանծաղուտը ու սկսեցին ճակատամարտը[60]։ Գետն անցնելուց հետո հետևակը դասավորվեց մի քանի շարքով և սկսեց հարձակումն ընդդեմ մարաթհական ռազմիկների։ Ուելսլին իր հեծելազորին հրամայեց հարվածել մարաթհական բանակի այն թևին, որը գտնվում էր գյուղի հարևանությամբ։ Կռվի ժամանակ ինքը` Ուելսլին կրակահերթի տակ հայտնվեց. նրա երկու ձին սպանվեց և նա թռավ երրորդի վրա[61]։ Օրհասական պահին Ուելսլին վերախմբավորեց իր ուժերը և գնդապետ Մաքսվելլին հրամայեց գրոհել (որն սպանվեց գրոհի ժամանակ) մարաթհաների արևելյան ճակատը, մինչև այդ ընթացքում ինքը ՝ հրամանատարն իր վերադասավորված հետևակի հետ կհարվածի կենտրոնին։

Հարձակման մասնակից սպաներից մեկը հետագայում գրել է Ուելսլիի անձնական ղեկավարության կարևորության մասին։ «Գեներալն ամբողջ ժամանակ իրադարձությունների կենտրոնում էր... Ես երբեք չեմ տեսել այդքան սառնասիրտ և հավաքված մարդու, ինչպիսին նա է... չնայած կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ մինչև մեր զորքը չշարվեց հարձակման համար, օրվա ելքը դեռևս անհասկանալի էր թվում...»[62]։ 6000 մարաթհա սպանվեց և վիրավորվեց, թշնամին նահանջեց, բայց անգլիացիները ուժ չունեին նրանց հետապնդելու։ Բրիտանացիների կորուստները նույնպես ծանր էին. սպանվեց 409 զինվոր, որոնցից 164-ը եվրոպացիները էին, իսկ մնացած 245-ը հինդուներ, վիրավորվեցին 1622 զինվոր և 26-ն անհետ կորան (թվերը բերված են ըստ Վելինգթոնի սեփական զեկույցի)[63]։ Ուելսլին մտահոգված էր մարդկային կորուստներով և նշել է, որ «ես չէի ցանկանա կրկին տեսնել այդքան մեծ կորուստներ, որ ես ունեցա սեպտեմբերի 23-ին, անգամ նման հաջողությունների գնով»։ Սակայն տարիներ անց նա ասել է, որ Ասայեի ճակատամարտը, իր մասնակցած ճակատամարտերից լավագույնն է եղել[58][64]։

Արգաոն և Գալիգարհ խմբագրել

Չնայած մարաթհաների կրած կորուստներին, այդ ճակատամարտով չավարտվեց պատերազմը։ Ուելսլին նոյեմբերին գրոհեց Արգաոնից ոչ հեռու տեղակայված ավելի խոշոր ուժերի վրա և շշմեցնող հաղթանակ տարավ. հակառակորդն ունեցավ 5000 զոհ, այն դեպքում, երբ անգլիացիները կորցրեցին միայն 361 զինվոր[65]։ Դրանից հետո նա գրավեց Գալիլգարհ ամրոցը, իսկ գեներալ Ջերարդ Լեյքը հաղթանակ տարել հինդուների նկատմամբ Դելիի մոտ, և մարաթհաները ստիպված էին 1803 թվականի դեկտեմբերի 30-ին կնքել Բրիտանիայի համար շահավետ հաշտության պայմանագիր Սուրջի Անջանհաոնում[66]։

 
Արթուր Ուելսլիի ավագ եղբայր Ռիչարդ Ուելսլի, Մորնինգթոնի լորդ, Բրիտանական Հնդկաստանի գեներալ-նահանգապետ (1798-1805), նկարիչ` Ռոբերտ Հոմ, 1803

Ռազմական պատմաբան Ռիչարդ Հոլմսը նշում է, որ Հնդկաստանում ստացած փորձը ազդել է Վելինգթոնի ապագա դքսի ինչպես անձի, այնպես էլ ռազմական մարտավարության վրա։ Այս փորձն ավելի ուշ, Պիրենեյան պատերազմների ժամանակ կենսական կարևորություն է ունեցել[67]։ Պարզվեց, որ կարևոր էխստավարժանքների և հրամանների միջոցով խիստ կարգապահություն պահպանելը[68], դիվանագիտական ճանապարհով դաշնակիցներ ձեռք բերելը, և մատակարարման գծերի պաշտպանությունը։ Ուելսլին կարևորում էր նաև լրտեսներից հակառակորդների մասին տվյալներ ձեռք բերելու հարցը։ Փոխվել էին նաև նրա անձնական նախասիրությունները, նա նախընտրում էր հագնել սպիտակ տաբատ, մութ համազգեստս, հեծյալի երկարաճիտ կոշիկներ և կրել սև երկեղջյուր գլխարկ (անգլ.՝ bicorne, ֆր.՝ bicorne) (ինչով էլ ասոցիացվել է նրա ոճը)[69]։

Մեկնումը Հնդկաստանից խմբագրել

Աստիճանաբար աճում էր Ուելսիի հոգնածությունը Հնդկաստանից։ Նա գրել է. «Ես ծառայել եմ Հնդկաստանում այնքան, որքան պետք է ծառայեր ամեն ոք, ով կարող է ծառայել ցանկացած այլ վայրում»։ 1804 թվականի հունիսին նա տուն վերադառնալու թույլտվություն խնդրեց։ Որպես ծառայության համար վարձատրություն նույն տարվա սեպտեմբերին նրան դարձրեցին Բաղնիքի շքանաշանի ասպետ։ Հնդկաստանում անցկացրած ժամանակի ընթացքում Ուելսլին ձեռք էր բերել այն ժամանակների համար զգալի կարողություն` 42 000 ֆունտ, հիմնականում, ի հաշիվ մրցանակային գումարների[70]։ Երբ նրա եղբայրը` Ռիչարդ Ուելսլին, 1805 թվականի մարտին ավարտեց Հնդկաստանում որպես գեներալ-նահանգապետ իր գտնվելու ժամկետը, եղբայրները միասին «HMS Howe (1805)» նավով Անգլիա վերադարձան։ Պատահական զուգադիպությամբ, Արթուրը ճանապարհորդության ժամանակ կանգ է առել Սուրբ Հեղինեի փոքրիկ կղզում և ապրել է նույն այն տանը, որտեղ ավելի ուշ ապրել է Նապոլեոնը աքսորի ժամանակ[71]։

Գործունեությունը մեծ Բրիտանիայում խմբագրել

Ուելսլին մասնակցել է հյուսիսային Գերմանիայում հաջողություն չունեցած հակաֆրանսիական կոալիցիայի անգլո-ռուսական արշավանքին, իր բրիգադով հասնելով մինչև Էլբա[72]։ Վերադառնալով Ուելսլիին լավ նորություններ էին սպասվում. իր նոր կոչման և կարգավիճակի շնորհիվ Քիթի Պեկինհեմի ընտանիքից ամուսնանալու թույլտվություն ստացավ։ Արթուրը և Քիթին 1806 թվականի ապրիլի 10-ին Դուբլինում ամուսնացան[73]։ Հետագայում պարզ դարձավ, որ ամուսնությունն անհաջող էր, և երկուսն էլ երկար տարիներ առանձին էին ապրում, քանի դեռ Ուելսլին մասնակցում էր պատերազմներին[74]։ 1806 թվականի հունվարին Ուելսլին Ռայ քաղաքից (Արևելյան Սասիքս) ընտրվեց Խորհրդարանի ստորին պալատում` որպես թորի թեկնածու և երկար ժամանակով հեռացավ բանակից[75]։ 1807 թվականին ընտրվեց Թրելի, Միտչել քաղաքներից, և, վերջապես, Անգլիայի հարավում գտնվող Ուայթ կղզիներից Նյուպորտից, որի պատգամավորն է եղել 1807-1809 թվականներին։ Ապա նույն` 1807 թվականին նշանակվել է Իռլանդիայի գործերով պետ-քարտուղար և միաժամանակ դարձել է Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ։ Իռլանդիայում եղած ժամանակ նա բանավոր խոստում է տվել, որ կաթոլիկների դեմ ուղղված առկա պատժիչ օրենքները  շատ զուսպ կկիրառվեն։ Հնարավոր է, դա վկայում է հետագայում կաթոլիկների էմանսիպացիայի օրինագծին[76][77] աջակցելու նրա մտադրության մասին[78]։

Պատերազմը Դանիայում խմբագրել

Իռլանդիայում եղած ժամանակ` 1807 թվականի մայիսին Ուելսլին տեղեկանալով, որ բրիտանական արշավանք է պատրաստվում դեպի Դանիա, որոշեց թողնել իր բոլոր քաղաքական պաշտոնները և մեկնել։ 1807 թվականի օգոստոսին Կոպենհագենի ճակատամարտի ժամանակ նա ղեկավարեց հետևակային բրիգադը։ Ուելսլին մասնակցեց նաև Կյոգեի ճակատամարտին, որտեղ նրա զինվորները գերի վերցրեցին մոտ 1100 մարդ և անձամբ ներկա է եղել նրանց հանձնելիս։

Սեպտեմբերի 30-ին նա վերադարձավ Անգլիա, իսկ 1808 թվականի ապրիլի 25-ին գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ։ 1808 թվականի հունիսին Ուելսլին ընդունեց 9000 մարդուց կազմված արշավախմբի հրամանատարությունը, որը ենթադրվում էր ուղարկել Հարավային Ամերիկայում իսպանական գաղութ որպես օգնություն լատինամերիկյան հեղափոխական Ֆրանսիսկո Միրանդային։ Սակայն դրա փոխարեն նրա կորպուսն ուղարկեց Պորտուգալիա, որտեղ այն պետք է միավորվեր 5000 զինվորների հետ, որոնք ուղարկվել էին Ջիբրալթար[79][80]։

Պիրենեյան պատերազմներ խմբագրել

Ավարտելով բոլոր նախապատրաստությունները, բանակը 1808 թվականի հուլիսի 12-ին մեկնեց Կորկա, Պիրենեյան թերակղզում ֆրանսիացիների դեմ պայքարելու։ Պատմաբան Ռոբին Նեյլանդսի (Նիլլանս) կարծիքով` «Ուելսլին այդ ժամանակ արդեն ձեռք էր բերել այն փորձը, որի վրա հիմնվեցին նրա հետագա հաղթանակները։ Նա գիտեր զորքերն ամենաներքևից մինչև վերև կառավարելու, թիկունքի և մատակարարման կարևորության, թշնամական շրջապատման մեջ ռազմական գործողությունները վարելու մասին։ Նա քաղաքական կշիռ ուներ և գիտակցում էր մետրոպոլիաների աջակցության կարևորությունը։ Ամենակարևորն այն էր, որ նա հասկացել էր, թե ինչպես է պետք հասանելի նպատակներ դնելով ու հենվելով իր ուժերի և միջոցների վրա վարել և հաղթել ռազմական արշավանքը»։

 
33-րդ հետևակային գնդի ռեկոնստրուկտորներ, այսպես կոչված` Վելինգթոնի կարմիր համազգեստները (Wellington's Redcoats), ցուցադրում են 8-րդ վաշտի ստանդարտ շարքը

1808 խմբագրել

Ուելսլին 1808 թվականին Ռոլիսի և Վիմեյրուի ճակատամարտերում (Լիսաբոն) ջախջախեց ֆրանսիացիներին[81], բայց Վիմեյրուից անմիջապես հետո հեռացվեց հրամանատարությունից։ Բանը նրանում էր, որ գեներալ Հյու Դալրիմփլին (Hew Dalrymple) Սինտրայում տարօրինակ կոնվենցիա էր ստորագրել, ըստ որի, բրիտանական Արքայական նավատորմը պարտավորվել էր ֆրանսիական բանակը հանել Լիսաբոնից իր ամբողջ ավարի հետ միասին տեղափոխելով Ֆրանսիա (Պորտուգալիայից հեռանալու դիմաց), և պնդել էր, որ Ուելսլին` կառավարության միակ անդամը, նույնպես անդամակցի Կոնվենցիային[82]։ Ուելսլին այդ ժամանակ պահպանում էր Իռլանդիայի գործերով պետ-քարտուղարի իր պաշտոնը, որը հավասարազոր էր նախարարի պաշտոնին[83]։ Մեծ Բրիտանիայում այդ Կոնվենցիան համարեցին խայտառակություն։ Դալրիմփլիին և Ուելսլիին հետ կանչեցին Անգլիա, որպեսզի քննչական հանձնաժողովի առաջ կանգնեն։ Ուելսլին համաձայնվել էր ստորագրել նախնական զինադադարը, բայց կոնվենցիան չէր ստորագրել և, ի վերջո, արդարացվեց[84]։

Այդ ժամանակ Նապոլեոնը ներխուժեց Իսպանիա իր վետերանների հետ միասին, որպեսզի ճնշի ապստամբությունը։ Իբերիայի անգլիական զորքերի նոր հրամանատար Ջոն Մուրը 1809 թվականի հունվարին մահացավ Լա Կորունյեի ճակատամարտում[85]։

Թեև ընդհանուր առմամբ ֆրանսիացիների հետ պատերազմը հօգուտ անգլիացիների չէր ստացվում մայրցամաքում, բայց ռազմական գործողությունների պիրենեյան թատերաբեմը դարձավ միակ տեղը, որտեղ անգլիացիները պորտուգալացիների հետ միասին լուրջ դիմադրություն ցուցաբերեցին ֆրանսիացիների և նրանց դաշնակիցների դեմ։ Դեպի Հոլանդիա նոր արշավանքը (1809) տապալվեց այն կազմակերպչական սխալ հաշվարկների պատճառով, որը բնորոշ էր այդ ժամանակի Բրիտանիայի համար։ Ուելսլին Պորտուգալիայի պաշտպանության վերաբերյալ հուշագիր ուղարկել ռազմական նախարար լորդ Կասլրիին։ Հուշագրում նա կարևորում էր Պորտուգալիայի լեռնային սահմանները և հիմնավորում Լիսաբոնի ընտրությունը որպես զորքերի գլխավոր բազա, քանի որ անգլիական նավատորմը կարող էր օգնել այն պաշտպանելու գործում։ Կասլրին և նախարարների կաբինետը փաստաթղթին հավանություն տվեցին և Ուելսլիին նշանակեցին Պորտուգալիայի բոլոր բրիտանական արշավանքային ուժերի հրամանատար[86]։

1809 խմբագրել

Ուելսլին Լիսաբոն ժամանեց 1809 թվականի ապրիլի 22-ին «Սյուրվեյյանտ» ֆրանսիական նախկին ֆրեգատով[87], հազիվ խուսափելով նավաբեկությունից[88]։ Օգնական ուժեր ստանալով, նա անցավ հարձակման։ Պորտուի երկրորդ ճակատամարտում նա, օգտագործելով հանկարծակիություն և արագություն, մայիսի 12-ի կեսօրին հատեց Դուերո գետը և մարշալ Սուլտի զորքերին դուրս քշեց Պորտու քաղաքից[89]։

Ապահովելով Պորտուգալիայի անվտանգությունը, Ուելսլին ներխուժեց Իսպանիա` գեներալ Գրեգորիո դե լա Կուեստայի ուժերի հետ միավորվելու համար։ Միավորված ուժերը նախապատրաստվում էին 1809 թվականի հուլիսի 23-ին հարձակվել Տալավերի մոտ տեղակայված մարշալ Վիկտորի առաջին կորպուսի վրա։ Բայց Կուեստան հարձակմանը դժկամությամբ համաձայնվեց և համոզեց մեկ օրով հետաձգել հարձակումը[90]։ Հետաձգումը հեռանալու հնարավորություն ստեղծեց ֆրանսիացիների համար։ Կուստան աճապարեց իր բանակն ուղարկել Վիկտորի զորքի հետևից ու Նոր Կաստիլիայում դեմ առ դեմ հայտնվեց գրեթե ողջ ֆրանսիական բանակի առաջ. Վիկտորն իր զորքերի հետ էր միավորել Տոլեդոյի և Մադրիդի կայազորները։ Իսպանացիներն արագորեն նահանջեցին, բրիտանական երկու դիվիզիաները հարձակվեցին, որպեսզի պաշտպանեն նրանց նահանջը[91]։

Հաջորդ օրը, հուլիսի 27-ին, Տալավերի ճակատամարտում ֆրանսիացիները հարձակման դիմեցին երեք շարասյուներով։ Ուելսլին հետ մղեց այդ և հաջորդ օրերի բոլոր հարձակումները, սակայն իր բանակի համար ծանր կորուստներով։ Շուտով պարզվեց, որ ճակատամարտից հետո Սուլտը տեղափոխվել է հարավ, որը անգլիացիներին սպառնաում էր կտրել Պորտուգալիայից։ Օգոստոսի 3-ին Ուելսլին շարժվեց դեպի արևելք` Սուլտին կանգնեցնելու, 1500 վիրավորներին թողնելով իսպանացիների խնամքի ներքո[92]։ Սակայն պարզվեց, որ ֆրանսիացիների ուժերը կազմում են 30 հազար մարդ, և Ուելսլին թեթև հեծելազորային բրիգադին հրամայեց ամբողջ ուժով սլանալ ու մինչև ֆրանսիացիների մոտենալը գրավել Ալմարասի Տախո գետի վրայի կամուրջը։ Ապահով համարելով Լիսաբոնի հետ հաղորդակցությունը և մատակարարումը, Ուելսլին որոշեց կրկին միանալ Կուեստոյի հետ։ Սակայն պարզվել էր, որ իսպանացիները անգլիացի վիրավորներին թողել էին ֆրանսիացիներին և այդպիսով դրսևորել էին իրենց բոլորովին անվստահելի լինելը, քանի որ խոստացել, և ապա հրաժարվել էին ապահովել բրիտանական զորքերին, որով բորբոքեցին Ուելսլիին և անգլիական և իսպանական դաշնակիցների միջև դժգոհություն սերմանեցին։ Մատակարարման անբավարարությունը և գարնանը նոր ֆրանսիական զորքերի ժամանման սպառնալիքը (ներառյալ հենց Նապոլեոնի հայտնվելու հնարավորությունը) անգլիացիներին ստիպեցին Պորտուգալիա նահանջել[93]։

1809 թվականին Արթուր Ուելսլին ստանավ Վելինգթոնի վիկոնտ տիտղսոը։

1810 խմբագրել

1810 թվականին նոր մեծ ֆրանսիական բանակը մարշալ Անդրե Մասենայի հրամանատարության ներքո Պորտուգալիա ներխուժեց։ Ինչպես Անգլիայում, այնպես էլ անգլիական բանակում տրամադրությունները հոռետեսական էին. բոլորը կարծում էին, որ ստիպված կլինեն զորքերը տարհանել Պորտուգալիայից։ Այդպես մտածելու փոխարեն Վելինգթոնը ֆրանսիացիների առաջխաղացումը Բուսսակոյի ճակատամարտով կանգնեցրեց[94]։ Այնուհետև զանգվածային հողային ամրություններ կառուցելով, այսպես կոչված Տորիշ Վեդրաշ գծեր (ըստ համանուն քաղաքի անվան), նա ամրապնդեց թերակղզու այն մասը, որտեղ Լիսաբոնն էր։ Դրանք կառուցվեցին խիստ գաղտնի, իսկ նրանց թևերը պաշտպանում էր Թագավորական նավատորմը[95]։ Հարձակման անցած ֆրանսիական բանակն անցավ խորը պաշտպանության, զորքերում սով սկսվեց, և վեց ամիս անց նրանք ստիպված էին նահանջել։ Անգլիացիների իրականացրած հետապնդումն այդ ընթացքում մի քանի անգամ խափանվել էր մարշալ Նեյ Միշելի հրամանատարությամբ կազմակերպած ֆրանսիական արիերգարդի հակահարվածներով[96]։

1811 խմբագրել

1811 թվականին մարշալ Մասսենան կրկին Պորտուգալիա մեկնեց Ալմեյդան ազատագրելու. մայիսի 3-6-ին Ֆուենտես դե Օնորոյի ճակատամարտում Վելինգթոնը հազիվ կարողացավ ֆրանսիացիներին կանգնեցնել[97]։ Մայիսի 16-ին նրա ենթակայության ներքո գտնվող վիկոնտ Բերեսֆորդը ճակատամարտ տվեց Սուլտի հրամանատարության ներքո կռվող «Ֆրանսիայի Հարավին բանակի» հետ։ Ալբուերի ճակատամարտը, երկու կողմերի համար էլ արյունալի էր, սակայն, կողմերից ոչ մեկին էլ վճռական հաղթանակ չբերեց[98]։ Վելինգսթոնը հուլիսի 31-ին իր ծառայությունների համար ստացավ ամբողջական գեներալի կոչում։ Ֆրանսիացիները Ալմեյդան հանեցին պաշարումից և դուրս պրծան անգլիական զորքերի հետապնդումից[99], նրանց ձեռքում մնաց Սյուդադ-Ռոդրիգո և Բադախոս իսպանական ամրոցները` լեռնանցքների միջով դեպի Պորտուգալիա տանող  «բանալիները»[100]։ Պորտուգալիայում մարտական ձեռքբերումների համար Ուելսլին դասվեց պորտուգալական ազնվականության շարքին. նրան շնորհվեց Վիմեյրոյի կոմս տիտղոսը։

1812 խմբագրել

 
Դիմանկար Դուքս Վելինգթոնի դիմանկար, նկարիչ` Գոյա, 1812-1814 թվականներ

1812 թվականի հունվարին Վելինգթոնը գրավեց Սյուդադ Ռոդրիգոն, օգտվելով այն հանգամանքից, որ ֆրանսիացիների հիմնական ուժերը գնացել էին ձմեռային բնակատեղիներ։ Անգլո-պորտուգալական բանակը բերդը գրոհեց բավական կարճ ժամանակում, որպեսզի բերդի կայազորը չհասցներ օգնություն ստանալ։ Այնուհետև զորքերը տեղաշարժվեցին ավելի հարավ, մարտի 16-ին պաշարեցին Բադախոսը և դրանից հետո գրեթե մեկ ամիս տևած մարտերից հետո գիշերային գրոհով և մեծ կորուստների գնով գրավեցին այդ ամրոցը։ Տեսնելով ամրոցի մոտ կատարված արյունալի կոտորածի արդյունքները, Վելինգթոնը կորցրել էր իրեն բնորոշ սառնասրտությունը և լալիս էր[101]։

1812 թվականին նրա բանակը կազմված էր բրիտանացի զինվոր վետերաններից, ջանադիր վերապատրաստում անցած պորտուգալական բանակի ստորաբաժանումներից։ Իսպանիա ուղևորվելով, նա Սալամանկայում ջախջախեց ֆրանսիացիներին` օգտվելով վերջիններիս զորաշարժերի վրիպումներից[102]։ Ճակատամարտը թույլ տվեց ազատագրել Մադրիդը։ Որպես պարգև նրան արժանացրին Վելինգթոնի կոմս և ապա մարքիզ տիտղոսներին և նշանակեցին բոլոր դաշնակից ուժերի հրամանատար Իսպանիայում[103]։ Վելինգթոնը փորձեց գրավել չափազանց կարևոր Բուրգոս ամրոցը, որը Մադրիդը կապում էր Ֆրանսիայի հետ։ Սակայն անհաջողությունը, որը նախ և առաջ առաջացրել էր պաշարման համար անբավարար թնդանոթների հետևանքով, նրան ստիպեց սրընթաց նահանջել` տալով ավելի քան 2000 մարդ զոհ[104]։

Ֆրանսիացիները հեռացան Անդալուզիայից, իսկ Սուլտ և Մարմոն մարշալները միավորեցին իրենց զորքերը։ Միավորվելով, ֆրանսիացիները թվով գերազանցում էին անգլիացիներին` վերջիններիս դնելով վտանգավոր իրավիճակում։ Վելինգթոնը հեռացրեց իր բանակը, միացավ թվով փոքր կորպուսի հետ, որը գտնվում էր Ռոլանդ Հիլլի հրամանատարության ներքո ու սկսեց նահանջել Պորտուգալիա։ Մարշալ Սուլտը խուսափեց հարձակումից[105]։

1812 թվականին Պորտուգալիայի Մարիա թագուհու անունից արձակած դեկրետներով Ուելսլիին շնորհվեցին Տորրիշ Վեդրաշի մարքիզ և Դա Վիկտորիայի դուքս («Հաղթանակի դուքս») պորտուգալական տիտղոսները` Պորտուգալիայի ժողովրդին մատուցած ծառայությունների համար։ Դա եզակի դեպք է, երբ օտարերկրացին պորտուգալական դուքստ ժառանգական տիտղոս է ստացել։

1813 խմբագրել

1813 թվականին Վելինգթոնը նոր հարձակում ձեռնարկեց, այս անգամ ընդդեմ ֆրանսիացիների հաղորդակցության ուղիների։ Նա անցավ բարձրադիր տեղանքի միջով, Տրազ ուժ Մոնտիշ տարածաշրջան Բուրգոսից հյուսիս և իր մատակարարման գիծը Պորտուգալիայից տեղափոխեց Սանտանդեր իսպանական հյուսիսային նավահանգիստ։ Դա ֆրանսիացիներին ստիպեց, որ թողնեն և՛ Մադրիդը, և՛ Բուրգոսը։ Շարունակելով ընթանալ ֆրանսիական թևերի ուղղությամբ, Վելինգթոնը հասավ և ջախջախեց Ժոզեֆ Բոնապարտ թագավորի բանակը Վիտորիայի ճակատամարտում։ Այդ հաղթանակի շնորհիվ նա ստացավ անգլիական ֆելդմարշալի կչում[106]։ Նա անձամբ առաջնորդեց դեպի ֆրանսիացիների կենտրոն շարժվող շարասյունը, իսկ մյուս շարասյունները, որոնք գլխավորում էին Թոմաս Գրեմը, Ռոլանդ Հիլլը և Դալհուզիի կոմս Ջորջ Ռամսեյը, շրջանցեցին ֆրանսիացիներին աջից ու ձախից։ Այս ճակատամարտը ոգեշնչել էԲեթհովենին ստեղծել «Վելինգթոնի հաղթանակը» opus 91 ստեղծագործությունը։ Բրիտանական զորքերը թողեցին շարքերը, որպեսզի կողոպտեն ֆրանսիացիների լքված սայլերը` ջախջախված թշնամուն հետապնդելու փոխարեն։ Նկատի ունենալով նման բացահայտ կարգապահական խախտումը բարկացած Վելինգսթոնը պաշտպանության և գաղութների նախարար կոմս Հենրի Բատերստին գրել է իր հայտնի զեկույցը. «Մենք ունենք Երկրի թափոններ հասարակ զինվորների փոխարեն»[107]։

Սակայն ավելի ուշ, երբ նրա զայրույթը հանդարտվել էր, նա լրացնելով այդ մեկնաբանությունը իր զինվորներին դրվատել է, ասելով, որ թեև շատ մարդիկ «երկրային թափոններ էին, բայց դա իսկապես զարմանալի է, որ մենք նրանցից այնպիսի հրաշալի տղաներ ենք ստանում, ինչպիսին նրանք դառնում են»[108]։

Իսպանիայի պամպլոնա փոքրիկ ամրոցի գրավումից հետո Վելինգթոնը շրջապատեց Սան Սեբաստիան ամրոցը։ Սակայն ֆրանսիական կայազորն անսպասելիորեն համառ էր ու հետ մղեց գրոհի փորձը։ Դաշնակիցներն ունեցան 693 զոհ, 316-ը գերի ընկան և հուլիսի վերջին դադարեցրեցին պաշարումը։ Սուլտը փորձեց ամրոցը կրկին պաշարել, սակայն իսպանական Գալիսիական բանակը հետ մղեց այդ փորձը Իրունի մոտակայքում կայացած Սան Մարսիալի (San Marcial) ճակատամարտում։ Դրանից հետո դաշնակիցները կարողացան ամրապնդել իրենց դիրքերը և օղակը Սան Սեբաստիանի շուրջը նեղացնելով սեպտեմբերին այն գրավեցին, չնայած ակտիվ պաշտպանությանը։ Ապա Վելինգթոնը Սուլտի բարոյալքված և խիստ հալումաշ եղած բանակին մարտերով ստիպեց նահանջել Ֆրանսիա։ Այս ուղին նշանավորվել է Պիրենեյան ճակատամարտով, Բիդասոայի ճակատամարտով, Նիվել գետի ճակատամարտով։ Վելինգթոնի բանակը մտավ հարավային Ֆրանսիա, հաղթելով Նիվ գետի և Օրտեզի ճակատամարտերը։ Վելինգթոնի և Սուլտի վերջին պայքարը դարձավ Թուլուզի ճակատամարտը, որտեղ դաշնակիցները ծանր կորուստներ ունեցան ֆրանսիական ռեդուտների (դաշտային հողե ամրություն) գրոհի ժամանակ` կորցնելով 4 600 զինվոր։ Չնայած հաղթանակին, լուրեր տրածվեցին Նապոլեոնի հրաժարականի մասին և Սուլտը` պայքարը շարունակելու պատճառ չտեսնելով, Վելինգթոնի հետ պայմանավորվեց կրակը դադարեցնելու մասին և լքեց քաղաքը։

Պատերազմի արդյունքներ խմբագրել

Վելինգթոնը շռայլորեն պարգևատրվել է իր հերսությունների համար անգլիական կառավարության կողմից. Ռեգենտ արքայազն Գեորգը նրան շնորհել է դուքսի տիտղոս (նրա ժառանգները կրում են այդ տիտղոսը մինչ օրս), իսկ խորհրդարանը նշանակել է 300 հազար ֆունտ ստերլինգ կալվածք գնելու համար։ Քանի որ նորաթուխ դուքսը, իսկ մինչ այդ վիկոնտ, կոմս և մարքիզ Վելինգթոնը, Անգլիայում չէր մինչև Պիրենեյան պատերազմի ավարտը, նա այս բոլոր տիտղոսների արտոնագրերով պարգևատրվել է մեկ` եզակի, ամբողջ օրը տևած արարողությամբ[109]։ Թեև Ուելսլին գրեթե վեց տարի կռվել է ֆրանսիացիներից Իսպանիան մաքրելու և Ժոզեֆ Բոնապարտին տապալելու համար, նրա վաստակը բավարար չի գնահատվել այդ երկրում. իսպանական դպրոցներում դասավանդվող պատմության մեջ, Վելինգթոնի և նրա անգլիացի և պորտուգալացի զինվորների ներդրման մասին նվազագույնս է հիշատակվում։ Նա ստացել է Սյուդադ Ռոդրիգոյի դուքս իսպանական տիտղոսը, իսկ Ֆերդինանդ VII-ը թագավորական հավաքածուի արվեստի առարկաների մի մասը, որոնք նա խլել էր ֆրանսիացիներից, նրան թույլ է տվել իրեն վերցնել։ Վիտորիայի ճակատամարտի հաղթանակին նվիրված կոթողում առկա է Վելինգթոնը ձիու վրա նստած մեծ ֆիգուրը[110]։

Մեծ Բրիտանիայում նա հայտնի է շնորհիվ ոչ միայն իր ռազմական հաղթանակներին, այլև իր կերպարով և արտաքինով։ Նրա հաղթանակները համընկել են Ռոմանտիզմի զարթոնքի հետ, երբ բնորոշ էր անձի անհատականության նկատմամբ ուշադրությունը։ Դուքսի հագուստի ոճը ազդել է Բրիտանիայի նորաձևության վրա. բարձր բարեկազմ տղամարդու ուրվագիծը, սև գլխարկը պլյումաժի հետ, շքեղ և միաժամանակ խիստ համազգեստսը և սպիտակ տաբատը սկսել են մեծ ճանաչում վայելել[111]։

Նրան նշանակել են դեսպան Ֆրանսիայում[112]։ Այնուհետև նա լորդ Կասլերին է փոխարինել Վիեննայի կոնգրեսում՝ որպես Մեծ Բրիտանիայի լիազոր ներկայացուցիչ, որտեղ նա հաստատակամորեն պաշտպանել է Ֆրանսիայի դիրքերը Եվրոպայում հետպատերազմյան ուժերի հավասարակշռության հարցում։ 1815 թվականի հունվարի 2-ին Բաղնիքի շքանշանի բարեփոխման ժամանակ Վելինգթոնը շարքային ասպետի շքանշանի փոխարեն ստացել է Մեծ խաչի ասպետի աստիճան[113]։

Բելգիական արշավանք խմբագրել

 
Վելինգթոնն իր սիրելի՝ Կոպենհագեն մականունով ձիու վրա. քանդակ, Վորոնցովյան պալատ, Ալուպկա

1815 թվականի փետրվարի 26-ին Նապոլեոնը փախավ Էլբայից և վերադարձավ Ֆրանսիա[114]։ Մայիսին նա երկրի վերահսկողությունը կրկին իր ձեռքը վերցրեց, և բախվեց իր դեմ նոր` յոթերորդ կոալիցիայի հետ։ Վելինգթոնը Վիեննայից մեկնեց Բելգիա, որ ստանձնի անգլո-գերմանական բանակի և հոլանդա-բելգիական դաշնակիցների հրամանատարությունը։ Ոչ հեռու տեղակայված էր նաև Բլյուխերի պրուսական բանակը[115]։

Նապոլեոնի ծրագիրը կայանում էր նրանում, որ դաշնակիցների բանակը պրուսական բանակից կտրի և առանձին-առանձին ջախջախի նրանց մինչև ավստրիական և ռուսական զորքերի ժամանելը։ Ֆրանսիացիները կոալիցիոն զորքերի թվով ճնշող առավելությունը հաղթելու միայն այդ հնարավորությունն ունեին։ Հաղթանակից հետո Նապոլեոնը Ավստրիայի և Ռուսաստանի հետ խաղաղություն կնքելու ուղիներ կգտներ[116]։

Ֆրանսիական զորքերը ներխուժեցին Բելգիա, ջախջախեցին պրուսացիներին Լիգնիում, իսկ Քուոթր Բրասում[117] Վելինգթոնին հնարավորություն չտվեցին օգնության հասնել պրուսացիներին[118]։ Այս իրադարձությունները անգլիացիներին ստիպեցին դաշնակիցների հետ միասին նահանջել դեպի Մոն Սեն Ժան գյուղի բարձունքները, որը գտնվում էր Բրյուսելի ճանապարհի վրա` Վաթերլոոյից դեպի հարավ։ Հունիսի 17-ին հորդառատ անձրև սկսվեց, որը դանդաղեցրեց առաջխաղացումը[119]։ Հաջորդ օրը տեղի ունեցավ Վաթերլոոյի ճակատամարտը։ Վելինգթոնն առաջին անգամ էր կռվում Նապոլեոնի դեմ։ Դուքսը ղեկավարում էր անգլո-հոլանդա-իռլանդական բանակը, որը կազմված էր 73 000 մարդուց, որոնցից 26 հազարը (36 %) բրիտանացիաներ էին[120]։

Վաթերլոոյի ճակատամարտ խմբագրել

 
Վելինգթոնը Վաթերլոոյում, նկարիչ` Ռոբերտ Հիլինգֆորդ

1815 թվականի հունիսի  18-ին սկսվեց Վաթերլոոյի ճակատամարտը։ Ֆրանսիական դիվիզիան հարձակվեց շատո Ուգումոնում ամրակայված անգլիացիների վրա` պլանավորելով վերջիններիս շեղել, որ զորքերը կենտրոնից այդտեղ տեղափոխեն։ Կրակային հարձակումից հետո 80 հրանոթներից առաջինը գրոհի նետվեց կոմս դը Էրլոնի I ֆրանսիական կորպուսը։ Դը Էրլոնի զինվորները հարվածեցին հակառակորդին և դաշնակից զորքերը, որոնք տեղակայված էին բարձունքի դիմաց, խառնաշփոթ ձևով նահանջեցին դեպի գլխավոր դիրքեր։ Ապա Դը Էրլոնի կորպուսը գրոհեց դաշնակիցների առավել ամուր դիրքերի` Լա Է Սենտի վրա, բայց ապարդյուն։ Դաշնակիցների դիվիզիան գեներալ-լեյտենանտ Թոմաս Պիկտոնի հրամանատարության ներքո դեմ առ դեմ հանդիպեց դը Էրլոնի կորպուսի մնացորդների հետ։ Մոտ հեռավորության վրա տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Պիկտոնը զոհվեց։ Այս ընդհարման ժամանակ կոմս Ակսբրիջը իր երկու հեծելազորային բրիգադները ուղղեց թշնամու վրա, գրավեց պուրակը, ֆրանսիական հետևակին անակնկալի բերելով ստիպեց նահանջել դեպի ստորոտի լանջ և ֆրանսիական կայսերական երկու արծիվներ վերցրեց։ Այնուամենայնիվ, հարձակվողները գերագնահատել էին իրենց ուժերը։ Նապոլեոնը անգլիացիների վրա նետեց թարմ հեծելազորային ստորաբաժանումներ, որոնք հսկայական վնասներ պատճառեցին նրանց և ետ մղեցին[121]։

Մինչև ժամը 16:00 մարշալ Նեյը նկատել էր ակնհայտ զանգվածային շեղում Վելինգթոնի դիրքերի կենտրոնում։ Նա սկսեց թիկունք տարհանել սպանվածներին և վիրավորներին մինչև նահանջելը և որոշեց օգտվել դրանից։ Ինքը՝ Նեյը, այդ ժամանակ փոքր հետևակային պահուստներ ուներ ձախ թևում, քանի որ հետևակայինների մեծ մասը կամ ուղղվել էր Ուգումոնի անիմաստ գրոհի կողմը կամ պաշտպանում էր աջ թևը։ Ուստի Նեյը որոշեց ճեղքել Վելինգթոնի զորքի կենտրոնը միայն հեծելազորային հարձակմամբ[122]։

Ժամը 16:30 ժամանեց առաջին` պրուսական IV կորպուսը Ֆրիդրիխ Բյուլովի հրամանատարության ներքո։ Կորպուսը ժամանել էր ֆրանսիական հեծելազորայինների հարձակման ամենաթեժ պահին։ Բյուլովը 15-րդ բրիգադն ուղարկեց Frichermont-La Haie շրջանում Վելինգթոնի ձախ թևի հետ միանալու, իսկ բրիգադի հեծյալ մարտկոցը և բրիգադին հատկացված հրետանին շրջվեց` իր ձախ ճակատին աջակցելու[123]։ Նապոլեոնը կոմս Լոբաուի կորպուսն ուղարկեց Պլանսենուա գյուղ ուղղություն վերցրած կոմս Բյուլովի IV կորպուսի մնացած մասին կանգնեցնելու։ 15-րդ բրիգադը Լոբաուի կորպուսին ստիպեց նահանջել Պլանսենուայի ուղղությամբ։ Ֆոն Հիլլերի 16-րդ բրիգադը նույնպես իր վեց գումարտակներով հարձակվեց Պլանշենուայի ուղղությամբ։ Նապոլեոնը Երիտասարդ գվարդիայի բոլոր ութ գումարտակներն ուղարկեց Լոբաուին օգնության, որն այդ ժամանակ հայտնվել էր խիստ նեղ իրավիճակում։ Երիտասարդ գվարդիան հակահարված տվեց և, կատաղի հրաձգությունից հետո պաշտպանեց Պլանսենուան, բայց նրանց էլ հակահարված տվեցին և դուրս մղեցին[124]։ Նապոլեոնը ստիպված էր Հին գվարդիայի երկու գումարտակ ուղարկել Պլանսենուա և անողոք պայքարից հետո նրանք կրկին գրավեցին գյուղը։

Ֆրանսիական հեծելազորը շատ անգամ գրոհեց բրիտանական հետևակայինների կարեն, ֆրանսիացիներն ամեն անգամ մեծ կորուստներ ունեցան։ Անգլիացիները մեծ կորուստներ չէին կրել։ Նեյին էլ չորս անգամ ցած էին նետել ձիուց[125]։ Ի վերջո, ակնհայտ դարձավ, նույնիսկ Նեյի համար, որ միայն հեծելազորայիններով շատ բան հնարավոր չէր անել։ Ուշացումով նա կազմակերպեց հետևակի և հեծելազորի համատեղ հարձակում, օգտագործելով Բաշել Ժիլբերի դիվիզիան և Ֆոյի դիվիզիայից Տիսսոյի գունդը (երկուսն էլ Ռեյի II կորպուսի ստորաբաժանումներն էին), և ֆրանսիական հեծելազորից մարտունակ մնացած մասը։ Այս հարձակումը իրականացվեց գրեթե նույն երթուղով, ինչով ընթացել էր ծանր հեծելազորի նախորդ հարձակումը[126]։

 
Լա Է Սենթի գրոհը, նկարիչ` Ռիչարդ Նոթել (Richard Knötel)

Մինչդեռ գրեթե նույն ժամանակ, երբ Նեյը միասնական ջանքերով գրոհում էր կենտրոնը և Վելինգթոնի դիրքերի աջ եզրը, Նապոլեոնը Նեյին հրամայեց ամեն գնով գրավել Լա Է Սանտը։ Նեյն այդ հրամանը կատարեց անմիջապես ժամը 18:00-ից հետո դը Էրլոնի կորպուսից մնացած զորքով։ Ապա Նեյը հեևակային հրետանին շարժեց վերև` դեպի Վելինգթոնի կենտրոնին մոտ և մոտ հեռավորության վրա կոտորակով սկսեց ոչնչացնել նրա հետևակային կարեն։ Այսպիսով պարզապես ոչնչացվեց 27-րդ (Inniskilling) գունդը, իսկ 30-րդ և 73-րդ գնդերը այնքան ծանր կորուստներ կրեցին, որ նրանց ստիպված էին միավորել, որպեսզի կարողանային կառուցել կենսունակ կարե։ Վելինգթոնի բանակի կենտրոնը կործանման եզրին էր և ֆրանսիացիների հարձակումների նկատմամբ խոցելի էր դարձել։ Ի բարեբախտություն Վելինգթոնի, փրկության հասան Փիրխ I-ի և Զիթենի պրուսական կորպուսները։ Զիթենի կոպուսը երկու թարմ` Վիվիանի և Վելինգթոնի հեծյալ բրիգադներին թույլ տվեց տեղակայվել Վելինգթոնի ձախ թևի եզրում և կանգնել մարդազուրկ դարձած կենտրոնի ետևում։ Փիրխի կորպուսը միացավ Բրյուլովին` որպես օգնական ուժ և նրանք միասին վերադարձրին Պլանշենուան, և դեպի Շառլեռուա ճանապարհը կրկին հայտնվեց պրուսական թնդանոթային ռումբերի կրակի ներքո։ Այդ օրհասական պահին ռազմի դաշտում օգնական ուժերի արժեքն անգնահատելի նշանակություն է ունեցել անգլիական բանակի համար։

Ֆրանսիական բանակը սկսեց անողոքաբար գրոհել կոալիցիոն ուժերի ամբողջ ճակատով։ Ճակատամարտի գագաթնակետն այն պահն էր, երբ Նապոլեոնը 19:30 հարձակման հանեց Կայսերական գվարդիան։ Կայսերական գվարդիայի հարձակումն իրականացվեց Միջին գվարդիայի հինգ գումարտակների կողմից, որոնց մեջ չէին մտնում Հին գվարդիայի գրենադերները (նռնակավոր զինվորներ) կամ շասերները (արագ գործողությունների համար նախատեսված զինվորներ)։ Երթաքայլով անցնելով կարտեչի տեղատարափի և հրաձիգների կրակի միջոցով և խիստ սակավանալով, մոտ 3 000 գվարդիացիներ հասան Վելինգթոնի կողմից անուշադրության մատնված Լա Է Սենտ ֆերմայի արևմտյան մասը և բաժանվեցին երեք հարձակվող խմբի։ Մեկը, որը կազմված էր գրենադերների երկու գումարտակներից, կոտորեց կոալիցիայի առաջին գիծը և գնաց առաջ։ Նրանց դեմ ուղարկվեց համեմատաբար թարմ նիդերլանդական դիվիզիան գեներալ-լեյտենանտ Շասսեյի գլխավորությամբ, իսկ դաշնակիցների հրետանին հարվածեց ֆրանսիական գրենադերների թևին։ Սակայն դրանով չհաջողվեց դադարեցնել գվարդիայի հարձակումը. Շասսեն հրամայեց իր առաջին բրիգադին գնալ սվինային գրոհի ընդդեմ թվով գերազանցող ֆրանսիացիների, որով էլ ի վերջո, այնուամենայնիվ, հաջողվեց կանգնեցնել ֆրանսիական շարասյուների առաջխաղացումը[127]։

 
Բրիտանական թագավորական 10-րդ գնդի Վիվիանի բրիգադի հուսարների (կարմիր կիվերներ` բարձրադիր զինվորական գլխարկ, և կապույտ համազգեստներ) հարձակումը ֆրանսիացիների վրա, ներառյալ Կայսերական գվարդիայի գրենադերների կարեն (միջնամասի ձախից) ճակատամարտի եզրափակիչ փուլում

Արևմտյան մասում բրիտանական պահակախմբային հետևակի 1500 զինվոր` գեներալ-մայոր Պերեգրին Մեյլենդի հրամանատարության ներքո, թաքնվել էին գետնի վրա պառկած, ձգտելով պաշտպանվել ֆրանսիական հրետանուց։ Երբ հայտնվեցին Կայսերական գվարդիայի երկրորդ խմբի շասերների երկու գումարտակները, Մեյտլենդի գվարդիականները կանգնեցին և նրանց դիմավորեցին գրեթե դիմահար համազարկերով։ Շասերները ճակատի լայնությամբ շարվեցին հակագրոհելու համար, բայց սկսեցին տատանվել։ Գվարդիականների սվինային հարձակումը նրանց հետ մղեց։ Բայց օգնության հասավ երրորդ խումբը` շասերների թարմ գումարտակը։ Բրիտանական գվարդիականները նահանջեցին` հետապնդվելով շասերների կողմից, բայց վերջիններիս կանգնեցրեց 52-րդ թեթև հետևակային գունդը, որը ֆրանսիացիների թևի մեջ մտավ ճակատի լայնությամբ, բացեց կործանարար կրակ նրանց վրա, ապա նետվեց գրոհի[128]։ Արագընթաց ճնշման տակ ֆրանսիացիների շարքերը ջախջախվեցին։

Կայսերական գվարդիայի մնացորդները փախուստի դիմեցին։ «La Garde recule. Sauve qui peut!» («Գվարդիան նահանջում է. Փրկվեք, ով կարող է!») շշմեցուցիչ նորության հետ միասին ֆրանսիական շարքերում խուճապ սկսվեց։ Վելինգթոնը բարձրացավ Կոպենհագեն մականունով իր ձիու ասպանդակին և սկսեց գլխարկով թափահարել։ Դա պայմանականորեն նշանակում էր` դաշնակից զորքերի բոլոր շարասյուներն անցնեն հարձակման, իսկ պրուսական զորքն արդեն գրավել էր ֆրանսիական դիրքերը արևելքում։ Ֆրանսիական բանակը խառնաշփոթ ձևով փախչում էր ռազմի դաշտից։ Վելինգթոնը և Բլյուխերը հանդիպեցին Բել Ալյանս իջևանատանը, ճանապարհի վրա, որը հատում էր ռազմադաշտը հյուսիսից հարավ, և պայմանավորվեցին, որ պրուսկան բանակը պետք է հետապնդի նահանջող ֆրանսիական բանակին դեպի հետ` դեպի Ֆրանսիա։

1815 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրվեց Փարիզի հաշտության 2-րդ պայմանագիրը[129]։ Ըստ խաղաղություն համաձայնագրի Վելինգթոնը նշանակվեց դաշնակից զորքերի գլխավոր ղեկավար Ֆրանսիայում ու այնտեղ մնաց մինչև օկուպացիայի ավարտը։

Հակասություններ խմբագրել

Պատմաբանները վիճում են, թե արդյո՞ք պետք էր, որ Նապոլեոնը 33000 զինվորներին մարշալ Գրուշայի գլխավորությամբ ուղարկեր պրուսիացիների առաջը կտրելու համար։ Հունիսի 16-ին Բլյուխերին Լինյիի մոտ ջախջախելով և դաշնակիցներին ստիպելով դեպի պրուսիացիներից կողմը նահանջել, Նապոլեոնը չէր կարող չհասկանալ, որ ռազմադաշտում միավորված դաշնակիցներին հնարավոր է, որ չհաղթեր։ Նմանապես Վելինգթոնը նույնպես կարող էր առավելապես հոլանդացիներից և բելգիացիներից կազմված 17000  զինվորներին և հրետանին թողնել իրենից 13 կմ հեռավորության վրա` Խալեում, Մոն Սեն Ժանից դեպի հյուսիս-արևմուտք, այն դեպքի համար, եթե ֆրանսիացիները սկսեին հարձակվել Մոնս-Խալե-Բրյուսել ուղղության վրա[130]։

Պետական գործունեություն խմբագրել

Վերադառնալով հայրենիք Վելինգթոնը կրկին մտավ քաղաքականության մեջ։ 1818 թվականի դեկտեմբերի 26-ին նա ստացավ գեներալ-ֆելդցեյխմեյստերի` Սպառազինությունների պալատի (Board of Ordnance) ղեկավարի պաշտոն` թորի կուսակցության անդամ լորդ Լիվերպուլի կառավարությունում[131]։ Սպառազինությունների պալատը պատասխանատու էր բրիտանական բանակի և թագավորական նավատորմի ռազմամթերքի, զենքի, հանդերձանքի ու ռազմական նյութերի համար։ Վելինգթոնի պատասխանատվության տակ էր մտնում նաև հրանոթների տրանսպորտը, ափամերձ ամրոցների խնամքը, հրետանային ու ինժեներական զորքերի կառավարումը և ռազմաուսումնական քարտեզների թողարկումը։ Բացի այդ, 1819 թվականի հոկտեմբերի 9-ին Վելինգթոնը դարձավ Պլիմուտի մարզպետ[132]։

1818 և 1822 թվականներին Վելինգթոնը մասնակցել է Աախենի և Վերոնայի կոնգրեսներին։ 1826 թվականին նա ուղարկվել է Ռուսաստան` կայսր Նիկոլային գահ բարձրանալու կապակցությամբ շնորհավորելու համար։

1827 թվականին դուքսը դարձել է բրիտանական բանակի գլխավոր հրամանատար (22 հունվարի)[133][134], Թաուերի գունդստաբլ (փետրվարի 5-ին)[135], իսկ ապրիլին նրա փոխարեն գեներալ-ֆելդցեյխմեյտեր է նշանակվել Վաթերլոոյի ճակատամարտում նրա զինակիցը՝ կոմս Աքսբրիջը։

Վարչապետ խմբագրել

 
Դուքս Վելինգթոնը և Ռոբերտ Պիլը 1844 թվականին, նկարիչ Ֆրանց Վինտերհալտեր

Վելինգթոնը հետագայում` ապագա վարչապետ Ռոբերտ Պիլի հետ մեկտեղ, թորի կուսակցության ազդեցությունը ավելացնող անդամների թվում էր։ 1828 թվականին նա հեռացավ գլխավոր հրամանատարի պաշտոնից և հունվարի 22-ին դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ[136]։ Ռոբերտ Պիլը, որը նրա նախկին երկարաժամկետ դաշնակիցն էր, դարձավ ներքին գործերի քարտուղար (ներքին գործերի նախարար)։

Իր վարչապետության առաջին յոթ ամիսների ընթացքում Վելինգթոնը չէր բնակվում իր պաշտոնական նստավայրում` Դաունինգ-սթրիթ 10 հասցեում, քանի որ այն չափազանց նեղ էր համարում։ Վելինգթոնը նստավայր տեղափոխվեց միայն այն պատճառով, որ նրա տունը` Էպսլի հաուսը, մեծ վերանորոգման և վերակառուցման էր ենթակա։ Վարչապետի պաշտոնում նա մեծ նպաստ է ունեցել Քինգս քոլեջի հիմնադրման գործում։ 1829 թվականի հունվարի 20-ին Վելինգթոնը նշանակվել է Հինգ նավահանգիստների պահապան լորդ, որն առավելապես արարողակարգային պաշտոնում էր[137]։ Վելինգթոնը շարոնակում էր մնալ պահպանողական դիրքերում և վախեցենում էր, որ Ֆրանսիայի Հուլիսյան հեղափոխության անարխիան կարող էր տարածվել ամբողջ Եվրոպայում։

Կաթոլիկների էմանսիպացիա խմբագրել

Կաթոլիկների էմանսիպացիայի տակ հասկացվել է Միացյալ Թագավորությունում կաթոլիկներին գրեթե լիարժեք քաղաքացիական իրավունքներ շնորհելը։ Կաթոլիկների իրավունքները Մեծ Բրիտանիայում սահմանափակվում էին 16-17-րդ դարերից Միանմանության ակտով, Երդման ակտով և այլ պատժիչ օրենքներով։ Իռլանդիայում 19-րդ դարի սկզբին սկսվեց հանուն կաթոլիկների էմանսիպացիայի շարժում։ 1828 թվականին Խորհրդարանական ընտրությունների Քլեր ընտրատարածքի նախնական ընտրություններում երկու ընտրված պատգամավորներից մեկը անսպասելիորեն դարձավ Դենիել Օ՛Կոննելը, որը բաց կաթոլիկ էր և էմանսիպացիայի կողմնակից։ Սակայն իր դավանանքից ելնելով նա չէր կարող մասնակցել Համայնքների պալատի նիստերին։

Ե՛վ դուքս Վելինգթոնը, և՛ Ռոբերտ Պիլը, թեև ամենևին էլ չէին տոչորվում կաթոլիկներին ավելի շատ իրավունքներ տալու ցանկությամբ, տեսնում էին, որ Օ՛Կոննելին Խորհրդարանի նիսերին մասնակցելու մերժումը Իռլանդիայում կառաջացներ մեկ ապստամբություն ևս, որի բնակչության 85 %-ը դավանում էին կաթոլիկություն։

Լորդերի Պալատում Վելինգթոնը բախվեց էմանսիպացիայի կատաղի դիմադրության։ Այնտեղ նա արտասանել է իր քաղաքական կարիերայի լավագույն ելույթներից մեկը[138]։ Շնորհիվ իր իռլանդական ծագման, նա հասկանում էր կաթոլիկների վիրավորավածությունը։ 1807-1809 թվականներին լինելով Իռլանդիայի պետական քարտուղար, նա խոստացել էր, որ հնարավորինս «մեղմ» կկիրառվեն պատժիչ օրենքները։ Կաթոլիկների էմանսիպացիայի օրինագիծն[139] անցավ 105 ձայների գերակշռությամբ։ Շատ թորիականներ դեմ էին քվեարկել, և օրենքն անցավ միայն վիգերի աջակցության շնորհիվ[140]։ Վելինգթոնը սպառնում էր հրաժարական տալ վարչապետի իր պաշտոնից, եթե Գեորգ IV թագավորը չստորագրի օրենքը[141]։

Վինչիլսիի կոմս Ջորջ Ֆինչ Հաթոնը (George Finch-Hatton, 10th Earl of Winchilsea, 1791-1858) Քինգս քոլեջի քարտուղարին գրած նամակում դուքսին մեղադրել էր այն բանում, որ, իբր, նա «նենգ նպատակներ ունի ոտնձգություն անել մեր ազատության վրա և պապությունը մտցնել մեր պետության յուրաքանչյուր հատվածում»[142]։ «Standard» թերթում այդ նամակի հրապարակումից հետո Վելինգթոնն առանց հապաղելու մենամարտի հրավիրեց Վինչիլսիին։ 1829 թվականի մարտի 21-ին Վելինգթոնը և Վինչիլսին հանդիպեցին Բաթերսիի դաշտերում (Battersea Park, այժմ Բաթերսի պարկ)։ Երբ կրակելու ժամանակն էր, դուքսը նշան բռնեց, իսկ կոմս Վինչիլսին ձեռքը չշարժեց։ Դուքսը նշանակետից խիստ աջ կրակեց (Վելինգթոնը հայտնի էր որպես վատ հրաձիգ և ավելի ուշ պնդել է, որ միտումնավոր է վրիպել։ Նրանք, ովքեր համակրում էի Վինչիսլիին, պնդել են, որ դուքսն իրականում ցանկացել էր սպանել, բայց վրիպել էր)։ Ինքը` Վինչիսլին, կրակելու իր հերթի ժամանակ ձեռքը բարձրացրեց և կրակեց օդ. այս մասին նա պայմանավորվել էր մարտավկայի հետ մենամարտից անմիջապես առաջ[143][144]։ Պատիվը պաշտպանված էր և Վինչիլսին Վելինգթոնից գրավոր ներողություն խնդրեց։

«Երկաթե դուքս» մականունը Վելինգթոնը ստացել է այն ժամանակահատվածում, երբ նա ժողովրդականություն չէր վայելում և՛ որպես մարդ, և՛ որպես քաղաքական գործիչ։ 1830 թվականի հուլիսին իռլանդական Freeman's Journal թերթում նրան այդպես են անվանել հավանություն չտվող երանգով` քաղաքականության մեջ իր հաստատուն դիրքորոշման համար[145][146][147]։ 1830 թվականի սեպտեմբերին Լիվերպուլ-Մանչեստր երկաթուղու բացման ժամանակ բազմությունը նույնպես թշնամաբար է ընդունել Վելինգթոնին։

1830 թվականի գարեջրի մասին օրենքով չեղյալ հայտարարեցին գարեջրի բոլոր հարկերը և քաղաքացիներին թույլատվեց գարեջրատներ բացել (փաբ - անգլ.՝ public house, հասարակական շենք) առանց հատուկ թույլտվություն` լիցենզիա գնելու[148]։ 1830 թվականի ամռանը և աշնանը երկիրը բռնկվել էր գյուղացիական-լուդիտների ապստամբություններով, որոնք կոտրում էին կալսիչները (Սվինգ գյուղացիական շարժում - Swing Riots)[149][150]։ Վաղուց չէր եղել ամբողջությամբ վիգերից կազմված կառավարություն և նրանք կարծում էին, որ կլինեն բարեփոխումներ՝ ի պատասխան իրենց պահանջների։ Վելինգթոնը կողմնակից էր թորի քաղաքականությանը. չկան բարեփոխումներ, չկա նաև ակտիվ ընտրական իրավունքի ընդլայնում և արդյունքում ՝ 1830 թվականի նոյեմբերի 15-ին խորհրդարանում նրա կառավարության նկատմամբ անվստահություն ներկայացվեց[151]։

Ֆրանսիայի հուլիսյան հեղափոխության թողած տպավորությունը և անգլիական գահին Վիլհելմ IV-ի բարձրանալը հանգեցրեց Վելինգթոնի կառավարության անկմանը 1830 թվականի նոյեմբերին։

Խորհրդարանական բարեփոխում 1832 թվական խմբագրել

 
Էպսլի հաուս - Վելինգթոնի լոնդոնյան պալատ, որտեղ բացվել է նրա անունով թանգարան

1831 թվականին վիգերի կառավարությունը մտցրեց խորհրդարանական բարեփոխման օրինագիծ, որով լուծարվեցին «փտած վայրերի» մի մասը և ավելացավ ընտրողների թիվը։ Թորի կուսակցությունը օրինագծի ընդունմանը ընդդիմացավ և, մասնավորապես, համառորեն դեմ էր Վելինգթոնը։ Օրինագիծն համայնքների պալատում անցավ երկրորդ ընթերցմամբ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ, և խրվեց փոփոխությունների մեջ։ Չարլզ Գրեյի կառավարությունը թագավորին համոզեց խորհրդարանը լուծարել։ Հաջորդ խորհրդարանում, որն ընտրվեց նույն` 1831 թվականի գարնանը, վիգերն ունեին բացահայտ առավելություն։ Նոր համայնքների պալատը օրինագիծ ընդունեց, սակայն այն մերժեց լորդերի պալատը։ Երկիրը համակվեց ժողովրդական ելույթների ալիքով։ Ֆուքսի Էպսլի հաուս նստավայրը ենթարկվեց ցուցարարների հարձակմանը 1831 թվականի ապրիլի 27-ին և կրկին` հոկտեմբերի 12-ին։ Ամբոխը ջարդուփշուր էր արել տան պատուհանները[152]։

Օրինագծի երրորդ տարբերակը համայնքների պալատ մտավ 1832 թվականի մարտին, սակայն կրկին մերժվեց լորդերի պալատի կողմից։ Դրանից հետո՝ 1832 թվականի մայիսի 9-ին վարչապետ Գրեյը հրաժարական տվեց, Վիլհելմ IV-ը Վելինգթոնին  հանձնարարեց նոր կաբինետ ձևավորել։ Հետագա ժամանակաշրջանը հայտնի դարձավ որպես «Մայիսյան օրեր». եղան ժողովրդական հուզումներ, հարկերը չվճարելու, թղթադրամներն Անգլիայի բանկին հանձնելու և դիմացը ոսկի պահանջելու կոչեր։ Ցուցարարների նշանաբանն էր. «Կանգնեցրեք դուքսին, գնացեք ոսկու ետևից!» («Stop the Duke; go for gold!»): Անգլիայի բանկը ստիպված էր հանձնել 7 մլն ֆունտ ստեռլինգ գումարի արժողության ոսկի։ Այս պայմաններում Վելինգթոնը չէր կարող նոր կառավարություն ձևավորել և մայիսի 15-ին հրաժարական տվեց։ Գրեյը կրկին վարչապետ դարձավ։ Թագավորը համաձայնեց որպես բացառիկ միջոց մեծապես ընդլայնել լորդերի պալատը, մի քանի տասնյակ վիգերի նոր լորդեր դարձնելով, բայց կառավարությունից գաղտնի թորի լորդերի շրջանում նամակ տարածեց, որում կոչ էր անում հավանություն տալ օրենքին և նախազգուշացնում էր հրաժարվելու հետևանքների մասին։ Էպսլի հաուսում հունիսին նույնիսկ դրվել էին երկաթյա ամուր փեղկեր, որ կատաղած ամբոխը պատուհանները կրկին չկոտրեր[153], սակայն 1832 թվականի հունիսի 7-ին լորդերի պալատը, վերջապես, հավանության արժանացրեց խորհրդարանական բարեփոխման օրենքը։

Վելինգթոնը երբեք չհաշտվեց փոփոխության հետ։ Ասում են, որ երբ ըստ նոր օրենքի ընտրված խորհրդարանը հավաքվել էր առաջին նիստին, Վելինգթոնն ասել է. «Ես կյանքում երբեք չեմ տեսել այդքան սարսափելի վատ գլխարկներ»[154]։

Հրեաների էմանսիպացիա խմբագրել

Հրեաների քաղաքացիական իրավունքների անհավասարության չեղյալ հայտարարելու վերաբերյալ օրինագծի քննարկումների ժամանակ Վելինգթոնը դեմ հանդես գալով 1833 թվականի օգոստոսի 1-ին Լորդերի պալատում հայտարարել է. «...սա քրիստոնեական երկիր է և քրիստոնեական խորհրդարան, և նման քայլը կհանգեցնի նրանց այդ հատկանիշի ոչնչացմանը»։ Ու նաև «ես չեմ տեսնում այդ օրինագիծը ընդունելու որևէ հիմք, իսկ դա նշանակում է, որ դեմ եմ քվեարկելու»։ Օրինագիծը մերժվել է 104 կողմ ընդդեմ 54-ի։

Հրեաների էմանսիպացիան Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել միայն 1890 թվականին։

Պահպանողականների կառավարություն խմբագրել

Վելինգթոնն իր տեղն աստիճանաբար զիջեց թորի առաջնորդ Ռոբերտ Պիլին, որը ժամանակակից պահպանողական կուսակցության հիմնադիրն է հանդիսանում։ Երբ 1834 թվականին թորիները իշխանության վերադարձան, Վելինթոնը հրաժարվեց վարչապետի պաշտոնից և թագավորին խորհուրդ տվեց ընտրել Պիլին[155]։ Սակայն Պիլն այն ժամանակ գտնվում էր Իտալիայում և երեք շաբաթ՝ 1834 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին, վարչապետի պարտականությունները կատարում էր Վելինգթոնը և փոխարինում էր մի շարք այլ նախարարություններին։ Պիլի առաջին կառավարությունում (1834-1835 թվականներին) Վելինգթոնը Արտաքին գործերի պետական քարտուղարն (նախարար) էր, երկրորդում (1841-1846)՝ առանց պորտֆելի նախարար և Լորդերի պալատի առաջնորդ։ Բացի այդ 1842 թվականի օգոստոսի 15-ին Վելինգթոնը կրկին նշանակվեց Բրիտանական բանակի գլխավոր հրամանատար, երբ լորդ Ռոլանդ Հիլը հրաժարական է տվեց։

Հրաժարական խմբագրել

 
Դուքս Վելինգթոնի դագերոպատկերը 74 կամ 75 տարեկանում, հեղինակ` Անտուան Կլոդ 1844 թվական

1846 թվականին Վելինգթոնը հեռացավ ակտիվ քաղաքական կյանքից, սակայն շարունակեց մնալ գլխավոր հրամանատարի պաշտոնում և 1848 թվականին կարճ ժամանակով կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ օգնում էր եվրոպական հեղափոխությունից Լոնդոնը պաշտպանելու համար կազմակերպված զորահավաքին[156]։

Պահպանողական կուսակցությունը 1846 թվականին պառակտվել էր «հացի օրենքների» վերացման հարցում։ Վելինգթոնը և նախկին կառավարության անդամների մեծ մասը սատարում էին Ռոբերտ Պիլին, բայց պահպանողական պատգամավորների մեծ մասը` լորդ Դերբիի գլխավորությամբ, հովանավորչական տուրքերը թողնելու կողմնակից էր։ Հացի օրենքները խորհրդարանը չեղյալ հայտարարեց։ 1852 թվականի փետրվարին լորդ Դերբին գլխավորեց նոր կառավարությունը։ 82-ամյա Վելինգթոնը, որի լսողությունն այդ ժամանակ շատ վատ էր, Լորդերի պալատում նոր նախարարների ցուցակի ընթերցման ժամանակ, որոնց մեծ մասը կառավարության մեջ առաջին անգամ էին հայտնվել, ամեն անգամ նոր ազգանուն ընթերցելիս, բարձրաձայն հարցնում էր. «Ո՞վ։ Ո՞վ»։ Լորդ Դերբիի այս կաբինետն այդպես էլ ստացավ «Ո՞վ, ո՞վ կառավարություն» մականունը[157]։

1850 թվականի օգոստոսի 31-ին Վելինգթոնը դարձավ Հայդ-պարկի և Սենթ Ջեյմսի պարկի գլխավոր հսկիչ[158]։ Նա նաև շարունակում էր մնալ գլխավոր հրամանատար, Թաուերի մարզպետ, հինգ նավահանգիստների պահապան-լորդ և Օքսֆորդի համալսարանի կանցլեր (1834 թվականից), ինչպես նաև 33-րդ հետևակային գնդի գնդապետ (գունդն ավելի ուշ ստացել է Վելինգթոնի գունդ անունը) (1806 թվականի փետրվարի 1-ից) և պահակազորային նռնակաձիգների գնդի գնդապետ (1827 թվականի հունվարի 22-ին)[159]

1831 թվականին քաղցկեղից մահացավ Վելինգթոնի կինը` Քիթին։ Չնայած նրանց ընդհանուր առմամբ ապերջանիկ հարաբերություններին, Վելինգթոնը վշտացել էր նրա մահվամբ[160]։ Նա մխիթարություն էր փնտրում հուշագրողուհի Հարիեթ Արբաթնոնտի հետ ջերմ հարաբերությունների մեջ, ով Վելինգթոնի դիվանագետ և կուսակից ընկերոջ` Չարլզ Արբեթրոտի կինն էր[161]։ Ուսումնասիրողները հերքում են, որ Հարիեթը դուքսի սիրուհին է եղել[162]։ 1834 թվականին խոլերայի համաճարակի ժամանակ Հարիեթի մահը մեծ հարված էր ինչպես դուքսի, այնպես էլ նրա ամուսնու համար[163]։ Երկու ամուրիներն իրենց կյանքի հետագա վերջին տարիներն անցկացրեցին միասին Էպսլի հաուսում[164]

Կուսակցություններից հեռու մնալով, Վելինգթոնը միջնորդի դեր էր կատարում, և ինքը` թագուհի Վիկտորիան դժվար հարցերի դեպքում խորհուրդների համար նրան էր դիմում։ Վելինգթոնը հանճարեղ մարդ չէր, բայց ուշագրավ միտք ուներ, առողջ պարտքի գիտակցություն և, հատկապես, աննկուն հաստատակամություն։ Նրա նախկին ժողվրդականություն չվայելելը մնացել էր անցյալում, և նա ժողովրդի սերն ու հարգանքն էր վայելում, երբ վրա հասավ մահը։

Մահ և հուղարկավորություն խմբագրել

 
Դուքս Վելինգթոնի հուղարկավորությունը. երթը անցնում է Թրաֆալգարյան հրապարակով

Վելինգթոնը մահացել է 1852 թվականի սեպտեմբերի 14-ին, 83 տարեկան հասակում, մի շարք էպիլեպտիկ ջղաձգումներից առաջացած հետևանքների արդյունքում[165][166]։

Չնայած կյանքում նա տանել չէր կարողանում ճամփորդությունները (այն բանից հետո, երբ առաջին երկաթուղային վթարի հետևանքով Ուլիամ Խասկիսոնի մահվան ականատես էր եղել), նրա մարմինը Լոնդոն է տեղափոխվել գնացքով, որտեղ նրա համար կազմակերպվել է պետական հուղարկավորություն։ Միայն մի քանի բրիտանացիներ են արժանացել նման պատվի (այդ թվում էր Նելսոնը, Չերչիլը), և դա եղել է Մեծ Բրիտանիայի հերալդիկական պետական հուղարկավորություններից վերջինը։ Այն տեղի է ունեցել 1852 թվականի նոյեմբերի 18-ին[167][168]։ Հուղարկավորության ժամանակ ասեղ գցելու տեղ չի եղել, Թեննիսոնի «Դուքս Վելինգթոնի մահվան ձոն» բացառիկ գովքը վկայում է մահվան պահին ունեցած նրա բարձրագույն կարգավիճակի մասին։ Նրա մարմինը տեղադրվել է լաքսենիտից (գրանիտի հազվագյուտ տեսակ) պատրաստված սարկոֆագի մեջ, սբ Պողոս տաճարում լորդ Նելսոնի կողքին[169]։

Վելինգթոնի դագաղը զարդարված է եղել այդ դեպքի կապակցությամբ հատուկ արված դրոշներով։ Նրանցից մեկը պրուսական էր, որն առաջին համաշխարհայինի ժամանակ հեռացվեց և հետ չվերադարձվեց[170]։

Նրա մահից հետո իռլանդական և անգլիական թերթերը սկսել են վիճել այն մասին, թե Վելինգթոնը իռլանդական ծագում ունի, թե՞ անգլիական[171]։ Կենդանության օրոք նա բացահայտ կերպով արտահայտել է իր դժգոհությունը, երբ նրան իռլանդացի են անվանել[172]։

Անհատական հատկանիշներ խմբագրել

 
Բրոնզե արձանը Веллингтона քանդակագործ Կարլո Մարոչետի, Վուդհաուս մուր պարկ, Լիդս

Վելինգթոնն արթնանում էր վաղ, չէր սիրում արթնանալուց հետո անկողնում պառկած մնալ, նույնիսկ եթե բանակը երթի չէր դուրս գալու[173]։ Անգամ այն ժամանակ, երբ 1815 թվականին քաղաքացիական կյանքի էր անցել, նա քնում էր արշավային անկողնում, որն այժմ կարելի է տեսնել Վալմեր ամրոցում, որտեղ մահացել է դուքսը[174]։ Գեներալ դե Ալավան բողոքել է այն մասին, թե Վելինգթոնն այնքան հաճախ էր ասում, որ բանակը կարող է շարժվել «լուսաբացին», ճաշին «սառը միս» ուտել, որ նա սկսել էր վախենալ այդ երկու արտահայտություններից[175]։ Արշավների ժամանակ նա հազվադեպ էր ինչ-որ բան ուտում նախաճաշից մինչև ընթրիք։ Պորտուգալիա նահանջի ժամանակ 1811 թվականին նա սնվում էր «սառը մսով ու հացով», ի հուսահատություն շտաբի, որը սնվում էր նրա հետ միասին[176]։ Ընդ որում, նա միայն լավ գինի էր խմում, ընթրիքին հաճախ մի շիշ խմում էր, որ այն ժամանակներում չէր համարվում չափից ավելի[177]։

Նա հազվադեպ է հասարակության մեջ ցուցադրել իր զգացմունքները և հաճախ ներողամիտ է եղել իրենից ավելի քիչ իրավասու կամ ավելի ցածր ծագում ունեցողների նկատմամբ (գրեթե ամեն մեկը պակաս բանիմաց էր, քան նա)։ Սակայն 1812 թվականին` Սալամանկայի ճակատամարտից առաջ Ալավան ականատես է եղել մի միջադեպի, երբ Վելինգթոնը թռչնի ոտք էր ուտում և միաժամանակ խոշորացնող խողովակով հետևում էր ֆրանսիական բանակի զորաշարժին։ Նա նկատել էր, որ իրենց ձախ թևում ֆրանսիացիների դիրքերը չափից շատ ձգված են, և հասկացել էր, որ այդ տեղում կարելի է հաջողությամբ հարձակվել նրանց վրա։ Նա օդ նետելով հավի ոտքը բղավել էր. «Les français sont perdus!» («Ֆրանսիացիները պարտվեցին !»)[178]։ Մեկ այլ անգամ, 1814 թվականին` Թուլուզի ճակատամարտից հետո, համհարզից Նապոլեոնի հրաժարականի լուրը ստանալով, նա սկսել էր իմպրովիզացիոն ֆլամենկո պարել, կրունկների վրա պտտվելով և մատները ճտտացնելով[179]։

Չնայած խիստ արտաքինին և երկաթյա կարգապահությանը (նա դատապարտում էր զինվորների զվարճանքը «գրեթե անձնական կարծիքի արտահայտման նման»)[180], Ուելսլին հոգում էր իր զինվորների մասին. Պորտուի և Սալամանկայի ճակատամարտերից հետո, բարդ տեղանքում հակառակորդի հետապնդման դեպքում իր բանակի անխուսափելի կորուստները կանխատեսելով, նա հրաժարվեց ֆրանսիացիներին հետապնդել։ Բադախոսի ճակատամարտից հետո միակ անգամն է եղել, որ նա իր վշտակցությունը հրապարակային արտահայտել է։ Նա արտասվել է անգլիացիների դիակները խրամատների մոտ տեսնելով։ Վիտորիի ճակատամարտից հետո նա իր խոսքով դիմել է զինվորներին, որտեղ նրանց անվանել է «Մոլորակի թափոններ», որը պայմանավորված էր ինչպես նրանց կողմից շարքերը թողնելով, այնպես էլ կողոպտիչների նկատմամբ զայրույթով։ Նա բացեիբաց արտահայտել է իր վիշտը Վաթերլոոյի ճակատամարտից հետո, ինչպես իր անձնական բժշկի, այնպես էլ հետագայում նրա ընտանիքի առաջ։ Չցանկանալով շնորհավորհանքներ լսել, կոմսը արցունքների հեղեղ է թափել, նրա մարտական ոգին կոտրվել էր ճակատամարտում ունեցած խոշոր կորուստներից և անձնական կորուստներից[181]։

Հանդիպում լորդ Նելսոնի հետ խմբագրել

1805 թվականի սեպտեմբերին գեներալ-մայոր Ուելսլին, որը նոր էր վերադարձել Հնդկաստանից և դեռևս այդքան էլ հայտնի չէր լայն հասարակությանը, ռազմական նախարարի գրասենյակին հաշվետվություն ներկայացրեց նոր նշանակման կապակցությամբ։ Սպասասրահում նա հանդիպեց փոխծովակալ Հորացիո Նելսոնին, որն արդեն լեգենդար էր դարձել Աբուքիրի (Եգիպտոս, 1798) և Կոպենհագենի ճակատամարտերից հետո։ Նա կարճ ժամանակով Անգլիայում էր` Տուլոնից Վեստ Ինդիա և դեպի հետ բազմաթիվ ամիսներ տևած ֆրանսիական նավատորմի հետապնդումից հետո։ 30 տարի անց Վելինգթոնը գրել է, որ Նելսոնը սկսել է իր հետ զրուցել, որը ըստ Ուելսլիի` «նրա կողմից գրեթե ամբողջովին այնքան մեծամիտ և անմիտ ոճով էր, որ ինձ զարմացրեց և գրեթե հակակրանք առաջացրեց»[182]։ Նելսոնը սպասասրահից դուրս է եկել տեղեկանալու, թե ով է այդ երիտասարդ գեներալը և և վերադառնալով փոխել է իր տոնը, հավասարը հավասարի պես քննարկել է պատերազմը, գաղութներում տիրող իրավիճակը և աշխարհաքաղաքական իրավիճակը[183]։ Հետագա երկխոսության մասին Վելինգթոնը հետևյալ կերպ է արտահայտվել. «Ես չեմ հիշում, որ երբևէ այդպես տարված եղած լինեի զրույցով»[184]։ Դա նրանց միակ հանդիպումն է եղել. յոթ շաբաթ անց Նելսոնը սպանվեց Տրաֆալգարի ճակատամարտում (1805)[182]։

Մականուններ խմբագրել

Վելինգթոնի ամենահայտնի մականունը եղել է «Երկաթե դուքս», որն առավելապես կապված էր դուքսի վարած կոշտ քաղաքականության հետ, քան կոնկրետ դեպքի հետ։ Այն հաճախ օգտագործվում էր թերթերում նվաստացնող իմաստով[145][146][147][185]։ Սակայն այն առավել տարածված է եղել, երբ 1832 թվականին Էպսլի հաուսում տեղադրվեցին երկաթե փեղկեր (որոնք, ինչպես ասում էին, կարող էին դիմանալ հրացանի գնդակներին), որպեսզի կատաղած ամբոխը ապակիները կոտրել չկարողանար[153][186]։ Մականունն ավելի հայտնի դարձավ 1844-1845 թվականներին Փանչ ամսագրի ծաղրանկարներից հետո[187][188]։

 
Տավարի միս Վելինգթոն (Beef Wellington)

Վելինգթոնն այ մականուններ էլ է ունեցել.

  • սպաները նրան անվանում էին «The Beau» («գեղեցկատես») իր ոճային գեղեցիկ հանդերձանքի համար[189] կամ «The Peer» («պեր»), երբ 1809 թվականին դարձավ վիկոնտ
  • բրիտանական բանակի շարքային զինվորները անվանում էին «Old Nosey» («ծեր հետաքրքրասեր»)[190]
  • իսպանացի զինվրները անվանում էին «The Eagle» («արծիվ»), իսկ պորտուգալացիները` «Douro Douro» («Դուերո Դուերո»), 1809 թվականին Պորտույի մոտակայքում գտնվող Դուերո գետը բարեհաջող անցնելուց հետո, որը ապահովել էր ճակատամարտի հաղթական ելքը[191]
  • Վելինգթոնին զվարճացնում էր, երբ Քոլսթրիմի գնդի պահակախմբի գնդապետ Քեմբրիջի դուքս Ադոլֆ Ֆրեդերիկն իրեն անվանում էր «Beau Douro»[189]
  • Նապոլեոնն անվանում էր «Sepoy General» («սիփահական գեներալ»), ցանկանալով նվաստացնել նրան Հնդկաստանում իր ծառայության համար` որպես անարժան հակառակորդ ներկայացնելով[192]։ Այս մականունը կիրառություն է գտել ֆրանսիական պաշտոնական Le Moniteur Universel թերթում քարոզչության նպատակներով[193]
  • «The Beef» («Տավարի միս»), տեսակետ կա, որ «տավարի միս վելինգթոն» ճաշատեսակը անգլ.՝ Beef Wellington) կապ ունի դուքսի անվան հետ, սակայն ոչ բոլորն են համաձայն դրա հետ[194][195]։

Բացի այդ, անգլերենում ռետինե ճտքակոշիկներն անվանում են «վելինգթոնյան»։ Համարվում է, որ Վելինթոնն առաջարկել է բոտֆորտները փոխարինել հորթի կաշվից պատրաստված հեծելազորային ճտքակոշիկներով, որոնք առջևի սրունքային մասում երկար են և փամփուշտներից խոցելի ձիավորների սրունքներն ավելի լավ են պաշտպանում[196]։

Հիշատակ խմբագրել

 
Վելինգթոնյան քոլեջ
  • Ի պատիվ Վելինգթոնի է անվանակոչվել Նոր Զելանդիայի մայրաքաղաքը` Վելինգտոնը, Թասմանիա նահանգում գտնվող Վելինգթոն լեռը, ինչպես նաև մի շարք կրթական հաստատություններ, այդ թվում ի պատիվ ֆելդմարշալի` 1853 թվականին Վիկտորյա թագուհու հիմնած (բացվել է 1859 թվականին) Վելինգթոնյան քոլեջը (Wellington College) (Քրովթորն քաղաք, Բերկշիր կոմսություն)։ Վելինգթոնի թանգարանը Հայդ պարկում գտնվող Վելինգթոնի լոնդոնյան նստավայրում` Էփսլի հաուսում
  • Վաթերլոոյի ճակատամարտի 38-ամյա տարեդարձին` 1853 թվականի հունիսի 18-ին Վիկտորյա թագուհին 33-րդ հետևակային գունդը, որի հրամանատարը եղել է Վելինգթոնը, վերանվանել է «Դուքս Վելինգթոնի 33-րդ գունդ» (Duke of Wellington's Regiment)[197]
  • Վելինգթոնի դիմանկարը 1971-1991 թվականներին թողարկած 5 ֆունտ արժողության անգլիական թղթադրամի վրա է դրոշմվել։
  • Վելինգթոնի անունն է կրում Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնը[198], որը աշխարհի ամենաքամոտ քաղաքն է, որի համար էլ «Քամիների քաղաք» (անգլ.՝ Windy City) մականունն է կրում. քամու արագությունը հասնում է 26 կմ/ժ արագության[199]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.historyofparliamentonline.org/volume/1790-1820/member/wellesley-sir-arthur-1769-1852
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  5. 5,0 5,1 5,2 Веллингтон Артур Уэлсли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
  8. https://www.defensie.nl/onderwerpen/onderscheidingen/dapperheidsonderscheidingen/databank-dapperheidsonderscheidingen/1815/07/08/wellesly-1st-duke-of-wellington-kg-gcb-arthur
  9. «Wellesley, Arthur». Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co. 1885—1900. p. 170.
  10. Holmes (2002). pp. 6-7.
  11. Holmes (2002). p. 8.
  12. 12,0 12,1 Holmes (2002). p. 9.
  13. Holmes (2002). pp. 19-20.
  14. 14,0 14,1 Holmes 2002, էջ. 20
  15. Holmes (2002). p. 21.
  16. The London Gazette № 12959 էջ 47, 26 January 1788. accessdate=10 March 2012
  17. Holmes (2002). p. 22.
  18. The London Gazette № 13121 էջ 539, 8 August 1789]. accessdate=10 March 2012
  19. Holmes (2002). p. 23.
  20. Holmes (2002). p. 24.
  21. «Regimental Archives». Duke of Wellington's Regiment (West Riding). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  22. The London Gazette № 13347 էջ 542, 27 September 1791, accessdate=10 March 2012
  23. «History and Tour - Duke of Wellington». number10.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  24. Holmes (2002). p. 26.
  25. Holmes (2002). p. 27.
  26. Holmes (2002). p. 25.
  27. The London Gazette № 13542, էջ 555, 29 June 1793, accessdate=10 March 2012
  28. 28,0 28,1 Holmes (2002). p. 28.
  29. Կաղապար:LondonGazette
  30. Garry David Wills The Duke of Wellington’s First Campaign
  31. Holmes (2002). p. 30.
  32. Holmes (2002). p. 31.
  33. 33,0 33,1 Holmes (2002). p. 32.
  34. Holmes (2002). p. 33.
  35. Կաղապար:LondonGazette
  36. Holmes (2002). p. 34.
  37. Holmes (2002). p. 42.
  38. Holmes (2002). p. 49.
  39. Holmes (2002). p. 44.
  40. Holmes (2002). p. 47.
  41. Holmes (2002). p. 51.
  42. Holmes (2002). p. 53.
  43. Holmes (2002). p. 56.
  44. Holmes (2002). p. 57.
  45. «The Battle of Seringapatam: Chronology, [[Macquarie University]]». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  46. Holmes (2002). p. 58.
  47. Bowring (1893). pp. 84–85.
  48. Holmes (2002). p. 59.
  49. Holmes (2002). p. 60.
  50. Holmes (2002). p. 62.
  51. Holmes (2002). p. 63.
  52. Holmes (2002). p. 64.
  53. Holmes (2002). p. 65.
  54. Holmes (2002). p. 67.
  55. Holmes (2002). p. 69.
  56. Holmes (2002). p. 73.
  57. Holmes (2002). p. 74.
  58. 58,0 58,1 Boué, Gilles (2002). «Ground warfare: an international encyclopedia, Volume 1. Assaye». ABC-CLIO. p. 67. ISBN 978-1-57607-344-5.. {{cite web}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  59. Holmes (2002). p. 75.
  60. Holmes (2002). p. 77.
  61. Holmes (2002). p. 80.
  62. Longford (1971). p. 93.
  63. Millar (2006). p. 27.
  64. Holmes (2002). p. 81.
  65. Holmes (2002). p. 82.
  66. Holmes (2002). p. 83.
  67. Holmes (2002). p. 88.
  68. Holmes (2002). p. 87.
  69. Holmes (2002). p. 86.
  70. Holmes (2002). p. 84.
  71. Holmes (2002). p. 85.
  72. Roberts (2003). pp. xxiii.
  73. Holmes (2002). p. 96.
  74. Neillands (2003). p. 38.
  75. Կաղապար:LondonGazette
  76. Marjie Bloy. Catholic Emancipation
  77. [1] (օրինագծի տեքստը) (անգլ.))
  78. Longford (1971) p.174
  79. Neillands (2003). p. 39.
  80. Holmes (2002). pp. 102—103.
  81. Longford (1971). pp. 148—154.
  82. «Documents Pertaining to the Convention of Cintra 1808».
  83. Longford (1971). pp. 155—157.
  84. Holmes (2002). p. 124.
  85. Longford (1971). p. 171.
  86. Longford (1971). p. 172.
  87. Longford (1971). p. 117.
  88. Griffiths (1897)
  89. Longford (2012). p. 118.
  90. Gates (2002). p. 177.
  91. Guedalla (1997). p. 186.
  92. Longford (2012). p. 134.
  93. Longford (2012). pp. 134—150.
  94. Longford (1971). pp. 225—230.
  95. Longford (1971). pp. 235—240.
  96. Longford (2012). p. 163.
  97. Longford (1971). pp. 251—254.
  98. Longford (1971). p. 257.
  99. Longford (1971). pp. 254—256.
  100. Longford (2012). p. 168.
  101. Holmes (2002). p. 162.
  102. Longford (1971). pp. 283—287.
  103. Holmes (2002). p. 168.
  104. Gates (2002). p. 366.
  105. Longford (1971). pp. 297—299.
  106. Holmes (2002). p. 189.
  107. Wellington to Bathurst, dispatches, p. 496.
  108. Haythornthwaite (1998). p. 7.
  109. Կաղապար:LondonGazette
  110. «Bernard Cornwell – Britain's Storyteller». HarperCollins Publishers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  111. Tina Bicât (2003). Period Costume for the Stage. Ramsbury, UK: Crowood Press. pp. 65-66. ISBN 978-1-86126-589-0.
  112. №16915, с. 1389 (англ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 16915, no. 16915. — P. 1389. — ISSN 0374-3721.
  113. №16972, с. 18 (англ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 16972, no. 16972. — P. 18. — ISSN 0374-3721.
  114. Тарле Е.В. (2011). Глава 16. Сто дней // Наполеон. ACT. էջ 416. ISBN 978-985-16-9273-2.
  115. Longford (1971). pp. 396—407.
  116. Longford (1971). p. 410.
  117. https://www.britannica.com/topic/Battle-of-Quatre-Bras Battle of Quatre-Bras
  118. Longford (1971). pp. 423—432.
  119. Hibbert (1997). pp. 175—176.
  120. Adkin (2001). p. 37.
  121. «Waterloo Campaign». The 1911 Classic Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  122. Siborne (1990). p. 439.
  123. Hofschröer (1999). p. 117
  124. Hofschröer (1999). p. 122.
  125. Chandler (1987), p. 373.
  126. Adkin (2001). p. 361.
  127. Chesney (1907). pp. 178—179.
  128. Parry (1900). p. 70.
  129. «British and Foreign State Papers, Volume 3». H.M.S.O. 1838.
  130. Adkin (2001). p. 49.
  131. №17434, с. 2325 (англ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 17434. — No. 17434. — P. 2325.
  132. №17525, с. 1831 (англ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 17525. — No. 17525. — P. 1831.
  133. Holmes (2002). p. 268.
  134. №18327, с. 153 (англ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 18327. — No. 18327. — P. 153.
  135. №18335, с. 340 (англ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 18335. — No. 18335. — P. 340.
  136. Holmes (2002). pp. 270—271.
  137. №18543, с. 129 (англ.) // London Gazette : газета. — L.. — Iss. 18543, no. 18543. — P. 129. — ISSN 0374-3721.
  138. Bloy, Marjorie (2011). «The Peel Web-Wellington's speeches on Catholic Emancipation». A Web of English History. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  139. «Օրինագծի տեքստը». (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին.
  140. Holmes (2002). p. 277.
  141. Thompson, N. Wellington after Waterloo, pg 95.
  142. Holmes (2002). p. 275.
  143. «The Duel: Wellington versus Winchilsea». Кингс-колледж (Лондон). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  144. «The Duel Fought by the Duke of Wellington and the Earl of Winchelsea – 23 March 1829». The British Newspaper Archive Blog. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  145. 145,0 145,1 «The Odious Imposts». Freeman's Journal and Daily Commercial Advertiser. Dublin, Ireland. 1830 թ․ հունիսի 14. Notes: «If the Irish Question be lost, Ireland has her Representatives to accuse for it still more than the iron Duke and his worthy Chancellor»
  146. 146,0 146,1 «County Meetings». Freeman's Journal and Daily Commercial Advertiser. Dublin, Ireland. 1830 թ․ հունիսի 16. Notes: «One fortnight will force the Iron Duke to abandon his project»
  147. 147,0 147,1 «Dublin, Monday, June 28». Freeman's Journal and Daily Commercial Advertiser. Dublin, Ireland. 1830 թ․ հունիսի 28. Notes: «Let the 'Iron Duke' abandon the destructive scheme of Goulburn.»
  148. Сила слабого алкоголя | Forbes.ru
  149. Holmes. 2002. էջ 281.
  150. Smith, John Owen (2002). One Monday in November... And Beyond: The Story of the Selborne and Headley Workhouse Riots of 1830... And Their Aftermath. Published by Author. ISBN 1-873855-33-8.
  151. Holmes (2002). p. 283.
  152. Bloy, Marjorie (2011). «Biography-Arthur Wellesley, first Duke of Wellington (1769–1852)». A Web of English History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
  153. 153,0 153,1 «London». Freeman's Journal and Daily Commercial Advertiser. Dublin, Ireland. 1832 թ․ հունիսի 14. Notes: «iron shutters are being fixed, of a strength and substance sufficient to resist a musket ball»
  154. Holmes (2002). p. 288.
  155. Holmes (2002). p. 289.
  156. Holmes (2002). p. 292.
  157. Bloy, Marjorie (2011). «Biography-Edward George Geoffrey Smith Stanley, 14th Earl of Derby (1799 -- 1869)». A Web of English History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  158. Կաղապար:LondonGazette
  159. Կաղապար:LondonGazette
  160. Longford, Elizabeth Wellington-Pillar of State Weidenfeld and Nicholson (1972) p.281
  161. Longford (1972) p.95
  162. Arbuthnot, Harriet (author) and Bamford, F., and the Duke of Wellington (editors) The journal of Mrs. Arbuthnot, 1820—1832 (London, MacMillan, 1950)
  163. Longford (1972) p.296
  164. Longford (1972) p.297
  165. Corrigan (2006). p. 353.
  166. Bloy, Marjorie (2011). «Biography-Arthur Wellesley, first Duke of Wellington (1769–1852)». A Web of English History. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  167. The Times, Thursday, 18 November 1852; p. 5; Issue 21276; col A: Funeral Of The Duke Of Wellington [Announcement of arrangements] and The Times, Friday, 19 November 1852; p. 5; Issue 21277; col A: [Report of the event].
  168. Կաղապար:LondonGazette
  169. Holmes (2002). p. 297.
  170. «Discover the Crypt». St Paul's Cathedral. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  171. Sinnema (2006). pp. 93-111.
  172. Longford (1971). pp. 128—129.
  173. Holmes (2002). p. 177.
  174. Boys, Thomas Shotter (1852). «Duke of Wellington's bedroom». Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  175. Holmes (2002). p. 175.
  176. Hibbert (1997). p. 111.
  177. Longford (1971). p. 356.
  178. Holmes (2002). p. 166.
  179. Glover (2001). p. 334.
  180. Gere (1981). p. 5.
  181. Holmes (2002). pp. 250,254.
  182. 182,0 182,1 Holmes (2002). p. 92.
  183. Robyn Williams interviews Medical Historian Dr Jim Leavesley (2005 թ․ հոկտեմբերի 16). «Ockham's Razor: 16 October 2005 - Horatio Nelson: 200th Anniversary of Trafalgar». abc.net.au. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  184. Lambert (2005). p. 283.
  185. British Newspapers 1800–1900 «Freeman's Journal and Daily Commercial Advertiser (Dublin, Ireland)». British Library. հուլիսի 26, 30 October 5 November 1830; 4 January 18 May 1832. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  186. «BBC History». Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  187. R.E.Foster. «Mr Punch and the Iron Duke». Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  188. Holmes (2002). pp. 285—288, 302—303.
  189. 189,0 189,1 Holmes (2002). p. 178.
  190. https://www.nam.ac.uk/explore/old-nosey-duke-wellington
  191. Morgan (2004). p. 135.
  192. Roberts, Andrew. «Napoleon & Wellington». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  193. Roberts (2003). pp. 74, 78-79.
  194. Scott, Wright (2006) p. 26.
  195. Food Timeline
  196. «Wellington Boot History and Background». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  197. «Preamble to History». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  198. «WELLINGTON CITY. Settlement and Growth». An Encyclopaedia of New Zealand. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 17 ноября 2008-ին.
  199. Maclean, Chris (2015 թ․ օգոստոսի 3). «Windy Wellington» (անգլերեն). Te Ara: The Encyclopedia of New Zealand. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ուելսլի Վելինգթոն» հոդվածին։