Արթուր Ոսկանյան

հայ ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Աշոտի Ոսկանյան (օգոստոսի 13, 1976(1976-08-13)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայաստանի հավաքականի նախկին խաղացող։ 2011 թվականի օգոստոսի 13-ին անցկացրել է իր վերջին խաղը, որից հետո անցել է մարզչական աշխատանքի, ավարտել է կարիերան։

Արթուր Ոսկանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արթուր Աշոտի Ոսկանյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 13, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր , Հայաստան
Հասակ 183 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բանանց
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 - 1999
1999 - 2000
2001 - 2002
2002 - 2003
2003 - 2004
2004 - 2006
2006 - 2007
2008 - 2009
2009 - 2011
Ցեմենտ
Ուռալան Էլիստա
Բանանց
Դիգենիս Մորֆու
Էթնիկոս Աքնա
Փյունիկ
Արարատ
Վիտեբսկ
Բանանց
? (?)
33 (2)
17 (6)
25 (4)
21 (2)
44 (7)
24 (0)
21 (0)
22 (0)
Ազգային հավաքական
1999 - 2010 Հայաստան 53 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 1, 2010:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մարտի 3, 2010

Ակումբային կարիերա խմբագրել

Արթուր Ոսկանյանն իր կարիերան սկսել է Էջմիածնի «Զվարթնոց» ակումբում, որի կազմում առաջին սեզոնի ընթացքում մասնակցել է 11 խաղի։ Այդ ժամանակ նա դեռ 17 տարեկան էր։ Հաջորդ սեզոնի ընթացքում թիմը չի կարողանում պահպանել իր տեղը հաջորդ սեզոնում, և Ոսկանյանը տեղափոխվում է Երևանի «Վան» ակումբ։ «Վանի» կազմում խաղացել է երկու սեզոն, իսկ 1996/97 սեզոնից հետո ակումբը կազմալուծվում է։

1998 թվականին Ոսկանյանը դառնում է Արարատի «Ցեմենտ» ակումբի խաղացող, որի կազմում արժանանում է չեմպիոնական գավաթի՝ իրականացնելով ոսկե դուբլ։ Թիմային նվաճումներից բացի՝ Ոսկանյանն արժանացել է նաև անհատական մրցանակների՝ քվեարկության արդյունքնում ճանաչվելով 1998 Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հավաքականի կազմում առաջին խաղը տեղի է ունեցել 1999 թվականի մարտի 27 տնային մարզադաշտում Ռուսաստանի հավաքականի դեմ (Եվրո-2000)։ Այդ խաղում Հայաստանի հավաքականը պարտություն է կրում 0։3 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում Արթուրն անցկացրել է 52 խաղ, որոնց ընթացքում խփել է մեկ գոլ Մալթայի հավաքականի դեմ խաղի ժամանակ։

Նվաճումներ խմբագրել

  •   «Սպարտակ» (Երևան)
  • թիմային
    • Հայաստանի չեմպիոն - 1998
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալ - 2001
    • Հայաստանի գավաթակիր- 1998
    • Հայաստանի սուպերգավաթակիր - 1998
  • անձնական
    • Հայաստանի տարվա ֆուտբոլիստ - 1998
  •   «Բանանց»
    • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2002
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2010
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2009, 2010
    • Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2010
  •   «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն - 2005, 2006
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2006
    • Հայաստանի սուպերգավաթակիր - 2005
    • Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2006
  •   «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ խմբագրել