Արթուր Մկրտչյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Մկրտչյան (օգոստոսի 9, 1973(1973-08-09)[1][2] կամ սեպտեմբերի 9, 1973(1973-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան։ Հավաքականի կազմում մասնակցել է 25 հանդիպման։ Այս պահին Երևանի Փյունիկ ակումբի մարզչական շտաբում է որպես գլխավոր մարզչի օգնական։

Արթուր Մկրտչյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1973(1973-08-09)[1][2] (50 տարեկան) կամ սեպտեմբերի 9, 1973(1973-09-09) (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Արթուր Մկրտչյանը 1998-1999 թվականներին հանդես է եկել Ռուսաստանի առաջնության Մոսկվայի «Տորպեդո» և Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբներում։

Ազգային հավաքականի վիճակագրություն խմբագրել

Հայաստանի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
1996 թ 2 0
1997 թ 0 0
1998 թ 2 0
1999 թ 9 0
2000 թ 3 0
2001 թ 2 0
2002 թ 2 0
2003 թ 2 0
2004 թ 3 0
Ընդհանուր 25 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ խմբագրել