Արթուր Հոնեգեր (ֆր.՝ Arthur Honegger, մարտի 10, 1892(1892-03-10)[1][2][3][…], Հավր[4][5] - նոյեմբերի 27, 1955(1955-11-27)[4][1][2][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի կոմպոզիտոր և երաժշտական գործիչ։ Ծագումով՝ շվեյցարացի, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1953

Արթուր Հոնեգեր
Բնօրինակ անունֆր.՝ Arthur Honegger
Ի ծնե անունգերմ.՝ Oscar-Arthur Honegger
Ծնվել էմարտի 10, 1892(1892-03-10)[1][2][3][…]
Հավր[4][5]
Երկիր Շվեյցարիա[6] և  Ֆրանսիա[6]
Մահացել էնոյեմբերի 27, 1955(1955-11-27)[4][1][2][…] (63 տարեկան)
Փարիզ[4][5]
ԳերեզմանSaint-Vincent Cemetery
Ժանրերօպերա, սիմֆոնիա և սարդանա[7]
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կոմպոզիտոր
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Ցյուրիխի գեղարվեստի համալսարան
ԱնդամակցությունՎեցյակ և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինAndrée Vaurabourg?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ
Կայքarthur-honegger.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Arthur Honegger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Փարիզի կոնսերվատորիայում աշակերտել է Ա. Ժեդալժին, Շ. Մ. Վիդորին, Վ. դ'Էնդիին։ Եղել է «Վեցյակ» ստեղծագործական խմբի անդամ։ Որպես դիրիժոր իր երկերի կատարումով հանդես է եկել Եվրոպայում (ԽՍՀՄ-ում՝ 1928 թվականին) և ԱՄՆ-ում։ Ֆրանսիայի ժողովրդական երաժշտական ֆեդերացիայի անդամ էր (1930-ական թվականներ) մասնակցել է մասսայական բացօթյա ներկայացումների երաժշտական ձևավորմանը, այդ թվում՝ «14 հուլիսի» (ըստ Ռ. Ռոլանի, 1936), «Ազատություն» (1937Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եռանդուն գործել է ժողովրդական ճակատում։ Հոնեգերի բազմաժանր ստեղծագործությունը աչքի է ընկնում հումանիստական, հակաֆաշիստական ուղղվածությամբ, ֆրանսական ու շվեյցարական երաժշտության ավանդույթների և 20-րդ դարի երաժշտական մշակույթի լավագույն նվաճումների զուգորդումով։ Մեծ ավանդ ունի օրատորիալ ժանրերի (այդ թվում՝ օպերա-օրատորիայի) զարգացման ասպարեզում («Դավիթ արքա», 1921, 3-րդ խմբ.՝ 1924, «Ժաննա դ'Արկը խարույկի վրա», 1935, դրամատիկական օրատորիաները և այլն)։ Գրել է 5 սիմֆոնիա (1930-1950), սիմֆոնիկ այլ երկեր («Մոնոպարտիտ», «Պասիֆիկ 231» և այլն), կանտատներ («Ազատության երգ», 1942), օպերաներ («Հուդիթ», «Անտիգոնե» և այլն), օպերետներ, բալետներ («Շամիրամ», «Երգ երգոց» և այլն), գործիքային անսամբլներ և պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ա. Չոպանյանի խոսքերով), երաժշտություն ռադիոյի, կինոյի, դրամատիկական ներկայացուցումների համար, ինչպես նաև «Ես կոմպոզիտոր եմ» գիրքը (1948

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Հոնեգեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 543