Արթուր Հազելիուս

շվեդ բանահավաք (1833-1901)

Արթուր Հազելիուս (շվեդ.՝ Artur Immanuel Hazelius, նոյեմբերի 30, 1833(1833-11-30)[1][2][3], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4] - մայիսի 27, 1901(1901-05-27)[1][5][3], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ ուսուցիչ, գիտնական, բանահավաք, թանգարանի տնօրեն։ Հիմնադրել է Հյուսիսային թանգարանը (շվեդ.՝ Nordiska museet) և Ստոկհոլմում գտնվող Սկանսեն բացօթյա թանգարանը [9] [10]:

Արթուր Հազելիուս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1833(1833-11-30)[1][2][3]
ԾննդավայրԱդոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][4]
Մահացել էմայիսի 27, 1901(1901-05-27)[1][5][3] (67 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանArtur Hazelius grave Skansen[6][7]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Մասնագիտությունբանասեր և antiquarian seller
ԱշխատավայրՀյուսիսային թանգարան[1][4][8]
Ծնողներհայր՝ Յոհան Ավգուստ Հազելիուս[1]
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներԳուննար Հազելիուս[4][8]
 Artur Hazelius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հազելիուսը ծնվել է Ստոկհոլմում, շվեդական բանակի սպա (զորացրվել է գլխավոր գեներալի կոչումով), քաղաքական գործիչ և հրապարակախոս Յոհան Ավգուստ Հազելիուսի (1797-1871) ընտանիքում։ 1854 թվականին ընդունվել է Ուփսալայի համալսարան և 1860 թվականին ստացել իր դոկտորի կոչումը, որից հետո աշխատել է որպես ուսուցիչ, ինչպես նաև մասնակցել է դպրոցական գրքերի և լեզվական բարեփոխումների մի շարք նախագծերի։

 
Արթուր Հազելիուսի կիսանդրին Սկասենում

1869 թվականին Արթուր Հազելիուսը եղել է Ստոկհոլմի Սկանդինավյան ուղղագրական համագումարի (det nordiska rättstavningsmötet) շվեդական բաժնի քարտուղար և 1871 թվականին հրապարակել է իր գործերը։ Այնտեղ առկա շվեդական ուղղագրության արմատական բարեփոխումներն առաջ բերեցին Շվեդական ակադեմիայի առարկությունները։ Սա Յոհան Էրիկ Ռիդքվիստին (1800-1877) հնարավորություն տվեց հրատարակելու Svenska Akademiens Ordlista (SAOL), որը 1874 թվականին Ակադեմիայի մեկ հատոր ուղղագրական բառարանի առաջին հրատարակությունն էր։ Այնուամենայնիվ, համագումարի առաջարկներից շատերը ներկայացվել են նույն բառարանի վեցերորդ հրատարակությունում 1889 թվականին (e-ä, qv-kv), իսկ մնացածը (dt, fv, hv) ներկայացվել է 1906 թվականին կրթության նախարար Ֆրիդյուվ Բերդի (1851-1916) կողմից շվեդական դպրոցների ուղղագրական բարեփոխման համար։ Բերգը խոստովանեց, որ Հազելիուսը դրել է հիմքը ուղղագրական բոլոր բարեփոխումներին հետևելու համար[11] [12]:

Գործունեություն խմբագրել

 
Հուշատախտակ Սկասենում

Երկրում կատարած ճանապարհորդությունների ընթացքում Հազելիուսը նկատեց, թե ինչպես է շվեդական ժողովրդական մշակույթը, ներառյալ ճարտարապետությունը և նյութական մշակույթի այլ ասպեկտները, քայքայվում են արդյունաբերականացման, միգրացիայի և արդի այլ գործընթացների ազդեցության տակ, և 1872 թվականին նա որոշեց շվեդական ազգագրության համար հիմնել թանգարան, որը սկզբնապես (1873) անվանեց Սկանդինավյան ազգագրական հավաքածու (Skandinavisk-etnografiska samlingen), 1880 թվականից՝ Հյուսիսային թանգարան։ 1891 թվականին նա ստեղծեց Սկանսեն բացօթյա թանգարանը, որը Հյուսիսային Եվրոպայում դարձավ այլ բացօթյա թանգարանների օրինակ։ Նմանատիպ թանգարան ստեղծելու գաղափարը Հազելիուսի մոտ ծնվել է 1881 թվականին Օսլոյում հիմնադրված աշխարհի առաջին բացօթյա թանգարանը՝ Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարան այցելելուց հետո[9] [13]:

Հյուսիսային թանգարանի համար Հազելիուսը գնեց կամ նվիրատվություններ ստացավ ամբողջ Շվեդիայից և Հյուսիսային երկրներից՝ կահույք, հագուստ, խաղալիքներ և այլն։ Հազելիուսը հիմնականում հետաքրքրված էր գյուղական մշակույթով, իսկ նրա հետևորդներն ավելի շատ սկսեցին հավաքել նաև բուրժուական և քաղաքային ապրելակերպն արտացոլող առարկաներ։ Սկանսենի համար Հազելիուսը հավաքեց ամբողջական շենքեր ու տնտեսություններ։ Չնայած նախագիծն ի սկզբանե չի ստացել պետության կողմից Հազելիուսի ակնկալած ֆինանսավորումը, նա լայն աջակցություն և նվիրատվություններ ստացավ, և մինչև 1898 թվականը Հյուսիսային թանգարանի առաջխաղացման միությունը ( Samfundet för Nordiska Museets främjande ) ուներ 4525 անդամ։ Ռիկսդագը 1891 թվականին թանգարանների համար հատկացրեց որոշակի գումար և 1900 թվականին՝ Հազելիուսի մահից մեկ տարից առաջ, կրկնապատկեց գումարը։

 
Հազելիուսի առանձնատունը Սկասենում

Անձնական կյանք խմբագրել

Հազելիուսն ամուսնացել է Շվեդական ակադեմիայի անդամ, պատմաբան, քահանա Անդերս Աբրահամ Գրաֆստրյոմի դստեր՝ Սոֆյա Էլիզաբեթ Գրաֆստրյոմի (1839-1874) հետ։ Կյանքի վերջին մի քանի տարիները Հազելիուսը բնակվել է Սկանսենի հին կառույցներից մեկում՝ Հազելիուսհուսեթում։ Վախճանվել է 1901 թվականի մայիսի 27-ին, իսկ 1902 թվականի փետրվարի 4-ին նրան հողին են հանձնել Սկանսենում գտնվող մի գերեզմանում[14] [15] [16]:

Նրա միակ որդին՝ Գունար Հազելիուսը (1874-1905), հաջորդել է հորը որպես Հյուսիսային թանգարանի համադրող։ Գունար Հազելիուսի դուստրը՝ Գունել Հազելիուս-Բերգը (1905-1997), հետագայում Հյուսիսային թանգարանում եղել է զգեստների և տեքստիլների պատմաբան։ Նրա ամուսինը՝ պրոֆեսոր Գյոստա Բերգը (1903-1993), եղել է Հյուսիսային թանգարանի և 1956-1963 թվականներին՝ Սկանսենի տնօրեն, 1964 թվականից՝ Սկանսեն հիմնադրամի գործադիր տնօրենը[17] [18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Artur I Hazelius (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Artur Hazelius gravOpen-air museum Skansen.
  7. Artur Hazelius: Nordiska museets skapare — 1928. — P. 59.
  8. 8,0 8,1 Hazelius, släkt
  9. 9,0 9,1 Daniel Alan DeGroff (2012). «Artur Hazelius and the ethnographic display of the Scandinavian peasantry: a study in context and appropriation». European Review of History: Revue Européenne d'Histoire. 19 (2): 229–248. doi:10.1080/13507486.2012.662947.
  10. «About the Nordic Museum». Nordiska museet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Rydqvist. 1. Johan Erik R». Nordisk familjebok. 1916. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. Martin Gellerstam. «SAOL och tidens flykt». Svenska Akademiens ordlista. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. Anne-Sofie Hjemdahl (2018 թ․ սեպտեմբերի 19). «Norsk Folkemuseum». Store norske leksikon. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. Gösta Lundström. «Anders A Grafström». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «Hazelius Mansion». Skansen. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «Artur Hazelius's grave». Skansen. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. Elisabeth Hidemark. «Gunnel Gunnarsdotter Hazelius-Berg». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. «Gösta Berg, professor». Svensk biografisk handbok. 1969. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Հազելիուս» հոդվածին։