Արթուր Բուլբուլյան

ամերիկահայ գյուտարար

Արթուր Բուլբուլյան (անգլ.՝ Arthur H. Bulbulian, դեկտեմբերի 20, 1900(1900-12-20) - հունիսի 23, 1996(1996-06-23)), ամերիկահայ գյուտարար։ Ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործել են ամերիկյան ռազմաօդային ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։

Արթուր Բուլբուլյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1900(1900-12-20)
Մահացել էհունիսի 23, 1996(1996-06-23) (95 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Այովայի համալսարան և Միդլբերի քոլեջ
Մասնագիտությունվիրաբույժ և բժիշկ
ԱշխատավայրՄինեսոտայի համալսարան

Կենսագրություն խմբագրել

 
B-8 սաղավարտն ու A-14 թթվածնային դիմակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Ծնվել է 1900 թվականին Կեսարիայի մոտակայքում։ 1920 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սովորել է Միդլբերիի քոլեջում, որտեղ ստացել է բակալավրի և բնական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Դիպլոմային աշխատանքներ է կատարել Բրաունի և Այովայի համալսարաններում։ 1928 թվականին ընդունվել է Մինեսոտայի համալսարանի ստոմատոլոգիայի բաժինը և ստացել է ատամնաբուժական վիրաբույժի դոկտորի աստիճան։ 1931 թվականին նույն հաստատությունում նշանակվել է օրթոպեդիայի հրահանգիչ։

Աշխատել է Մայոյի կլինիկայի աէրոբժշկության բաժնում, որտեղ էլ ԱՄՆ օդային ուժերի կործանիչների օդաչուների համար նախագծել է A-14 թթվածնային դիմակը, որը ցրտադիմացկուն էր, ներառում էր ռադիոհաղորդակցման միկրոֆոն և օդաչուին հնարավորություն էր տալիս խոսել և ուտել առանց դիմակը հանելու։ Վ․ Ռանոլֆ Լավլեյսի (անգլ.՝ W. Randolph Lovelace) և Ուոլտեր Մ․Բութբիի (անգլ.՝ Walter M. Boothby) հետ համատեղ աշխատել է #BLB ռնգային թթվածնային դիմակը նախագծող թիմում, որն էլ ստեղծել է վիրահատական նկատառումներով կիրառվող BLB դիմակը, որն էլ անվանվել է ի պատիվ իր հայտնագործողների ազգանվան առաջին տառերով՝ Բուլբուլյան, Լավլեյս, Բութբի[2]։ Բուլբուլյանի հայտնագործած երկու դիմակներն էլ լայնորեն կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Բուլբուլյանը եղել է իր տեսակի մեջ ԱՄՆ-ում առաջին՝ Մեյոյի Բժշկական թանգարանի առաջին տնօրենը։ Աշխատել է բժկական աշխատակազմի հետ և ստեղծել բովանդակային ցուցանմուշներ[3]։ Նախագծել և ստեղծել է Մայոյի կլինիկայի ցուցանմուշները Չիկագոյում 1933 թվականին կայացած Ուորլդս Ֆեյր (անգլ.՝ Worlds Fair) ցուցահանդեսի «Առաջընթացի հարյուրամյակը» ցուցադրության համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Who Was Who in America," v. 12, 1998 pg 30
  2. "New Oxygen Mask Proves Success," Boston Herald, March 11, 1939 Pg 1
  3. "Unique Museum has Masterpieces of Medical Artist," St. Paul Pioneer Press, Feb. 5, 1967
  4. "Pathfinders: Arthur H. Bulbulian," Mayo Magazine, Winter, 1994, pg 20 - 23

Արտաքին հղումներ խմբագրել

  • "Sculpturing Facial Prostheses," Medical World News, July 17, 1964 pg 101
  • "Dr. Arthur H. Bulbulian: Pioneer in Facial Reconstruction," by Dr. Varoujan A. Achalian, Indiana University, Nor gyank, Vol XII, No. 14, March 22, 1990