Արթուր Ֆրենկ Բըրնս (անգլ.՝ Arthur Frank Burns, ապրիլի 27, 1904(1904-04-27)[1][2][3], Իվանո-Ֆրանկովսկ, Stanislav district, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 26, 1987(1987-06-26)[1][2][3], , Բալթիմոր, ԱՄՆ և Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և դիվանագետ[6]։

Արթուր Բըրնս
անգլ.՝ Arthur Frank Burns
Ծնվել էապրիլի 27, 1904(1904-04-27)[1][2][3]
Իվանո-Ֆրանկովսկ, Stanislav district, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 26, 1987(1987-06-26)[1][2][3] (83 տարեկան)
, Բալթիմոր, ԱՄՆ կամ Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և դիվանագետ
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)դեսպան, Counselor to the President?, Դաշնային պահուստի նախագահ և Chair of the Council of Economic Advisers?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց և Bayonne High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՈւեսլի Քլեր Միտչել
Եղել է գիտական ղեկավարRichard Cyert?[5], Arthur Melvin Okun?[5] և Frank Leroy Kidner?[5]
Պարգևներ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Arthur F. Burns Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արթուր Ֆրենկ Բըրնսը ծնվել է 1904 թվականին Ստանիսլավայում՝ սովորական հրեական ընտանիքում։ Բյորնսի ծնողներն էին Սառա Յուրանն ու Նաթան Բերնսայգը, ովքեր աշխատում էին որպես ներկարար։ Արթուրը ունակ երեխա էր․ 6 տարեկանում նա թարգմանել է Թալմուդը լեհերեն և ռուսերեն, 9 տարեկանում ազատորեն խոսում էր սոցիալիզմի մասին։ 1914 թվականին ընտանիքը գաղթել է ԱՄՆ՝ Նյու Ջերսի նահանգ, որտեղ նրա հայրը աշխատանքի է անցել որպես շինարարական կապալառու։

Արթուրն ընդունվել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ՝ որպես ուսանող, փոստատար, հուշարար և վաճառող։ 1925 թվականին ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչումներ։ 1934 թվականին, նույն համալսարանում, ստացել է տնտեսագիտության դոկտորի կոչում։ 1927-1943 թվականներին նա դասավանդել է Ռատգերսի համալսարանում, որտեղ ազդեցություն է ունեցել այնտեղ սովորած Միլթոն Ֆրիդմանի վրա։ 1945 թվականից եղել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ 1933 թվականին նա սկսել է աշխատել Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում[7]։

Գիտական հետազոտությունները համատեղել է կառավարչական և պետական գործունեության հետ։ Նա ղեկավարել է տարբեր գիտական և պետական հաստատություններ. 1953-1956 թվականներին՝ տնտեսական խորհրդատուների խորհուրդ, 1959 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիա, 1961 թվականին՝ քաղաքական գիտությունների ակադեմիա, 1967 թվականին՝ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո, 1969-1970 թվականներին՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի խորհրդականը ներքին տնտեսական խնդիրների վերաբերյալ։ 1970-1978 թվականներին եղել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահը։

1981-1985 թվականներին Եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան, պարգևատրվել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Տնտեսական գիտության մեջ հայտնի է գործարար ակտիվության ցիկլերի իր հետազոտությունների շնորհիվ։

1930 թվականին ամուսնացել է դասախոս Հելեն Բերնսթեյնի հետ, և ունեցել են երկու որդի[8]։

Մահացել է 1987 թվականին սրտի հիվանդությունից։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Production Trends in the United States Since 1870. New York: National Bureau of Economic Research, 1934
  • Measuring Business Cycles, 1946 (совместно Ու․ Կ․ Միտչելի հետ համատեղ)
  • The frontiers of economic knowledge, 1954
  • Prosperity without inflation, 1958
  • The management of prosperity, 1966

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  5. 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
  6. Бёрнс (Burns) Артур (Род. 1904) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. «Еврейская Украина: 10 фактов о евреях Ивано-Франковска». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. Why Is Arthur Burns of the Fed Smiling? He Sees Recovery

Գրականություն խմբագրել

  • Бёрнс Артур / Лебедева Е. А. // Бари — Браслет. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 3).
  • Блауг М. Бернс, Артур Ф. // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 37—39. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3