Արթուր Աղաբեկյան

քաղաքական գործիչ

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան (նոյեմբերի 24, 1963, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ), Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական և ռազմական գործիչ, խոշոր գործարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս»։

Արթուր Աղաբեկյան
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ ՀԱՊՀ (1986)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1963(1963-11-24) (60 տարեկան)
Ծննդավայր Հադրութ
Քաղաքացիություն  Արցախ
 
Պարգևներ
«Մարտական խաչ» շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան Արիության մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

  • 1986 թ. - ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ։
  • 1982-1986 թթ. - ուսման հետ զուգընթաց, աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական մեքենաների ամբիոնում՝ որպես լաբորանտ։
  • 1986-1988 թթ. - եղել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գիտական աշխատող։
  • 1988-1991 թթ. - աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Հադրութի մասնաճյուղում՝ որպես արտադրամասի պետ։ 
  • 1988-1994 թթ. - Ա.Աղաբեկյանը գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին։
  • 1991 թ. - եղել է Հադրութի շրջանի կամավորական ջոկատների համակարգող, պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը։
  • 1992 թ. - մարտին նշանակվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդական։
  • 1992-1996 թթ. - եղել է ԼՂՀ ՊԲ առաջին պաշտպանական շրջանի հրամանատար։
  • 1996-1997 թթ. - եղել է ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
  • 1997-1999 թթ. - եղել է ՀՀ զինված ուժերի հարավ-արևելյան բրիգադի հրամանատար։
  • 1999 թ. - հուլիսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար։
  • 1999 թ. - օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ։
  • 2000-2007 թթ. - փետրվարը, ՀՀ նախագահի հրամանագրով, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
  • 2000 թ. - Արթուր Աղաբեկյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2003թ.՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
  • 2000-2007 թթ. - ՀՀ Նախագահի հրամանագրով եղել է ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի և ներման հարցերի հանձնաժողովների կազմում։
  • 2000 թ. հունիս - 2007 թ. փետրվարը - ՀՀ վարչապետի որոշմամբ եղել է որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անդամ։
  • 2007 թ. մայիսին - համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ցանկով ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, նույն տարվա հունիսից մինչև 2009 թ. մայիսը՝ որպես նախագահ, գլխավորել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը[1]։
  • 2012 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. մարտն - Ա.Աղաբեկյանը զբաղեցրել է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը[2]։ 
  • 2017 թ. հոկտեմբերի 13 մինչև 2019 թվականի հունիսի 10-ը եղել է ԱՀ Նախագահի խորհրդական[3][4]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Նախորդող
ԼՂՀ ներքին գործերի նախարար
Արթուր Աղաբեկյան

հուլիսի 1999 - օգոստոսի 1999 թ.
Հաջորդող
Արմեն Իսագուլով
Նախորդող
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արթուր Աղաբեկյան

7 հունիսի 2007 թ. - 21 մայիսի 2009 թ.
Հաջորդող
Հրայր Կարապետյան
Նախորդող
Սպարտակ Թևոսյան
ԼՂՀ փոխվարչապետ
Արթուր Աղաբեկյան

22 սեպտեմբերի 2012 թ. - 20 մարտի 2017 թ.
Հաջորդող
Ներկայումս ԱՀ նախագահի խորհրդական

Շքանշաններ և պարգևներ խմբագրել

  • 2006թ. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով։
  • 2007թ.  ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ պաշտպանության բնագավառում համագործակցության մեջ ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է Կանզաս նահանգի «Ազգային գվարդիայի բարձրագույն պարգև» շքանշանով։
  • 2011թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով[5]։
  • 2017թ. օգոստոսի 31-ին - Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին շնորհվել է Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչում և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով[6]։
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան
  • ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան
  • «Սպարապետ Վարդան Մամիկոնյան» շքանշան
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջ». www.parliament.am.
  2. «Արթուր Աղաբեկյանն ազատվեց ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնից». www.aravot.am.
  3. «Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական». artsakhpress.am. 13 հոկտեմբերի 18:29.
  4. «Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  5. «Արթուր Աղաբեկյանը ցանկանում է հեռանալ քաղաքականությունից». www.aravot.am.
  6. «Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում». razm.info.