Արթուրո Պերես-Ռևերտե

իսպանացի գրող, լրագրող

Արթուրո Պերես-Ռևերտե Գուտիերես (անգլ.՝ Arturo Pérez-Reverte Gutiérrez, նոյեմբերի 25, 1951(1951-11-25)[1][2][3][…], Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[4]), իսպանացի գրող, լրագրող։ Պատմական ու դետեկտիվ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է։

Արթուրո Պերես-Ռևերտե
իսպ.՝ Arturo Pérez-Reverte
Ծննդյան անունիսպ.՝ Arturo Pérez-Reverte Gutiérrez
Ծնվել էնոյեմբերի 25, 1951(1951-11-25)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրՆոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[4]
Մասնագիտությունռազմական թղթակից, գրող, գլխավոր խմբագիր, լրագրող, հեռուստահաղորդավար և լրագրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան[5], Colegio Marista La Sagrada Familia?[6] և IES Isaac Peral?[6]
Ժանրերվեպ, պատմավեպ, դետեկտիվ, պատերազմական վեպ և comic novel?
Ուշագրավ աշխատանքներThe Flanders Panel?, La piel del tambor?, The Club Dumas?, Falcó?, The Captain Alatriste?, Q3794160?, Eva? և The King's Gold?
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ԱշխատավայրPueblo? և RTVE
Պարգևներ
ԶավակներCarlota Pérez-Reverte?
Изображение автографа
Կայքperezreverte.com
 Arturo Pérez-Reverte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արթուրո Պերես-Ռևերտեն ծնվել է 1951 թվականին Նոր Կարթագենում։ Սկսած 1971 թվականից` ռազմական լրագրող է աշխատել «Պուեբլո» թերթում և հեռուստատեսությունում։ Լուսաբանել է ռազմական հակամարտությունները, որոնք տեղի են ունեցել Կիպրոսում, Լիբանանում, Արևմտյան Սահարայում, Լիբիայում, Մոզամբիկում, Անգոլայում, Հարավսլավիայում և այլ երկրներում։

Առաջին վեպը` «Հուսար», հրատարակվել է 1986 թվականին։ Այն ներկայացնում էր Նապոլեոնյան պատերազմների իրադարձությունները։ Պերես-Ռևերտեն հաջողության է հասել 1990 թվականին «Ֆլամանդական տախտակ» վեպի հրատարակումից հետո, որի գլխավոր հերոսները քննում են 15-րդ դարում կատարված սպանություն։

Ապրում է Լա Նավատայում, որ գտնվում է Մադրիդի հարևանությամբ, և Նոր Կարթագենում, որտեղ հնարավորություն ունի զբոսանավով ճանապարհորդելու Միջերկրական ծովում։ 2003 թվականից Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ է։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • 1986 — Հուսար (El húsar)
  • 1988 — Սուսերամարտի ուսուցիչը (El maestro de esgrima)
  • 1990 — Ֆլամանդական տախտակ (La tabla de Flandes)
  • 1993 — Դյումա ակումբ կամ Ռիշելիեի ստվերը (El club Dumas)
  • 1993 — Արծվի ստվերը (es:La sombra del águila)
  • 1994 — Կոմանչեների տարածք (Territorio comanche)
  • 1995 — Պատվի խնդիր (Cachito (un asunto de honor))
  • 1995 — Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն (La piel del tambor)
  • 2000 — Երկնային գնդի քարտեզ կամ Գաղտնի միջօրեական (La carta esférica)
  • 2002 — Հարավի թագուհին (La reina del sur)
  • 2004 — Թրաֆալգարի հրվանդան (Cabo Trafalgar)
  • 2006 — Մարտանկարիչը (El pintor de batallas)
  • 2007 — Ցասման օր (Un Día de Cólera)[12]
  • 2010 — Պաշարում կամ Շախմատ մահվան հետ (El asedio)[13]
  • 2012 — Հին գվարդիայի տանգոն (El tango de la guardia vieja)
  • 2013 — Համբերատար դիպուկահարը (El francotirador paciente)[14]
  • 2015 — Բարի մարդիկ (Hombres buenos)
  • 2016 — Ֆալկո (Falco)
  • 2017 — Եվա (Eva)

«Կապիտան Ալատրիստեի արկածները» շարք խմբագրել

  • 1996 — Կապիտան Ալատրիստե (El capitán Alatriste)
  • 1997 — Մաքուր արյուն (Limpieza de sangre)
  • 1998 — Իսպանական վրեժխնդրություն (El sol de Breda)
  • 2000 — Արքայի ոսկին (El oro del rey)
  • 2003 — Դեղին պարեգոտով հեծյալը (El caballero del jubón amarillo)
  • 2006 — Լևանտի կորսարներ (Corsarios de Levante)
  • 2011 — Մարդասպանների կամուրջը (El puente de los asesinos)

Վավերագրական արձակ խմբագրել

  • 1995 — Obra breve
  • 1998 — Կորսարի պատենտ (Patente de corso)
  • 2001 — Վիրավորելու նպատակով (Con ánimo de ofender)
  • 2005 —Կենդանի չեք վերցնի (No me cogeréis vivo)

Էկրանավորում խմբագրել

  • 1992 — Սուսերամարտի ուսուցիչը
  • 1994 — Ֆլամանդական տախտակ
  • 1996 — Կաչիտո («Պատվի խնդիր» պատմվածքի հիման վրա)
  • 1999 — Իններորդ դարպաս («Դյումա ակումբ կամ Ռիշելիեի ստվերը» վեպի հիման վրա)
  • 2006 — Կապիտան Ալատրիստե
  • 2007 — La carta esférica
  • 2007 — Կուարտ («Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպի մոտիվներով)
  • 2011 — Հարավի թագուհին (La Reina del Sur)
  • 2016 — Հարավի թագուհին (Queen of the South)
  • 2017 — Ոսկի (El oro)

Ստեղծագործական ոճ խմբագրել

Արթուրո Պերես-Ռևերտեն իր ստեղծագործություններում ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս ծիծաղելի միստիֆիկացիա։ Դրանք առնչվում են իր իսկ ստեղծագործությունների ռեկուրսիային, ընդ որում դրանցից որոշ գործեր արդեն իսկ գրված էին, իսկ որոշ գործեր էլ` միայն մտածված։ Այս դեպքում միստիֆիկացիան կարելի է բացահայտել միայն երկրորդ ստեսղծագործության հրատարակումից հետո։

  • «Դյումա ակումբ կամ Ռիշելիեի ստվեր» (1993) վեպում հիշատակվում է «Տրակտատ սուսերամարտի մասին» հազվագյուտ հրատարակությունը, որ մտացածին գիրք է` գրված դոն Հայմե Աստարլոայի կողմից, ով «Սուսերաարտի ուսուցիչը» վեպի (1988) հերոսն է։
  • Նույն «Դյումա ակումբ» վեպում հիշատակվում է ոմն Լուկուս դե Ռենեի «Դեղին պարեգոտով հեծյալը» (El caballero del jubón amarillo) անտիկվար գիրքը։ Իրականում այն հայր Արթուրո Պերես-Ռևերտեի չհրատարակված գիրքն է, որ ձեռագիրն այդ մականունով է ստորագրել։ Բացի այդ` Արթուրո Պերես-Ռևերտեն 2003 թվականին «Կապիտան Ալատրիստե» շարքում նույն անվանումով վեպ է գրել։
  • «Կոմանչեների տարածք» (1994) պատմվածքում հիշատակվում է նույն ոմն Պերես-Ռևերտեի «Պատվի խնդիր» (1995) գործը։
  • «Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպում (1995) հաքեր Վիսպերասը իր համար ցանցային անուն է ընտրում «Հարավի թագուհի», մինչդեռ այդ անունով վեպը տպագրվել է 2002 թվականին միայն։
  • Նույն «Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպում գլխավոր հերոսը մենաստանում տեսնում է վերատպություն, որն ամենայն հավանականությամբ նկարիչ Պիտեր վան Հույսի «Շախմատային խաղ» գոյություն չունեցող նկարն էր, ինչը հետագայում դարձել է «Ֆլամանդական տախտակ» վեպի (1990) առանցքային իրադարձությունը։
  • «Իսպանական ցասում» վեպի (1998) նախաբանում կապիտան Ալատրիստեի հրատարակիչը հղում է կատարում Պեդրո Կալդերոն դե լա Բարկայի կատակերգության ինչ-որ ցանկի[15]։ Այդ ցանկը հրատարակչի պնդմամբ ներկայացրել էր դոնյա Մակարենա Բրուներ դե Լեբրիխտի կողմից։ Ցանկը Դե լա Բարկայի հենց նոր գրված «Բրեդի պաշարումը» ստեղծագործությունից էր (1626), որն այդ ժամանակից ի վեր պահվում է Նուևո Էքստրեմո ընտանիքի ընտանեկան արխիվում։ Այս ցանկը հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ տարբերվում է այս կատակերգության կանոնիկ տարբերակից, որ ներկայացվել է 1636 թվականին, և որում հիշատակված է կապիտան Ալատրիստեն։ Հեգնանքն այն է, որ Մակարենա Բրուները «Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպի (1995) գլխավոր հերսուհին է։ Այս վեպը սկսվում է նախազգուշացումով, որ վեպի բոլոր հերոսները մտացածին են։
  • «Երկնային գնդի քարտեզ կամ Գաղտնի միջօրեական» վեպը (2000) պարունակում է Մադրիդի ծովային թանգարանում պահվող սուսերի նկարագրություն, որ պատկանել է «Անտիլիա» նավի կապիտան դոն Կառլոս դե լա Ռոչին, ով մասնակցել է Տրաֆալգարի ճակատամարտին. նա «Տրաֆալգարի հրվանդան» պատմվածքի հերսներից է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.perezreverte.com/biografia/
  5. Escritores complutenses 2.0 - Arturo Pérez-Reverte (իսպ.)
  6. 6,0 6,1 La Opinión de Murcia (իսպ.) // La Opinión de Murcia — 1988.
  7. http://www.bocm.es/boletin/CM_Boletin_BOCM/2016/04/28/10000.PDF
  8. http://www.upct.es/contenido/universidad/honoris_causa/honoris_apr.php
  9. https://www.publishersweekly.com/pw/by-topic/industry-news/awards-and-prizes/article/74941-latino-authors-celebrated-at-annual-book-awards.html
  10. https://www.agenciaefe.es/premio-don-quijote-2/
  11. La Verdad (իսպ.) // La Verdad — 1903.
  12. «Один день Переса-Реверте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. Pérez-Reverte: 'Mi nueva novela es el botín final de veinte años de escritor'(իսպ.)
  14. Галина Юзефович. Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. — М.: АСТ, 2016. — Стр. 137. — ISBN 978-5-17-099672-8 — «Новый роман Реверте — крепкий середнячок без сюрпризов. Интрига романа — незамысловатая и складненькая. Арт-критик и профессиональный скаут (так в мире современного искусства называют человека, занимающегося поиском потенциальных звёзд для владельцев модных галерей) Алехандра — для друзей просто Лекс — получает предложение собрать материал для книги про самого великого стрит-артиста нашего времени — загадочного и неуловимого Снайпера.»
  15. Arturo Pérez-Reverte — Biografía y bibliografía | Alfaguara España

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուրո Պերես-Ռևերտե» հոդվածին։