Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուրը և մինիպուտները (այլ կիրառումներ)

Արթուրը և մինիպուտները (ֆր.՝ Arthur et les minimoys), 2006 թվականին Լյուկ Բեսոնի կողմից նկարահանված ֆիլմ։ Հնչյունավորումը կատարել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Միլեն Ֆարմերը (արքայադուստր Սելենիա), Մադոննան, Ռոբերտ Դե Նիրոն, Դեվիդ Բոուն, Բիլլ Կաուլիտցը (Արթուր)։

Արթուրը և մինիպուտները
անգլ.՝ Arthur and the Minimoys
Արկածները սպասում են սեփական բակում
Երկիր Ֆրանսիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3], մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ[2][4] և վեպի էկրանավորում
ՀիմքԱրթուրը և մինիպուտները և Արթուրը և Արգելված քաղաքը
Թվականնոյեմբերի 29, 2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼյուկ Բեսոն[4][5][3][…]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն[6] և Սելին Գարսիա
ԴերակատարներՖրեդի Հայմոր[2][5][7][…], Մադոննա[7][6], Սնուփ Դոգ[7][6], Դեյվիդ Բոուի[7][6], Ռոբերտ Դե Նիրո[7][6], Ջեյսոն Բեյթման[7], Ջիմմի Ֆելլոն[7][6], Միա Ֆերրոու[2][5][7][…], Էնթոնի Անդերսոն[7], Ռոն Քրոուֆորդ[7][8], Ադամ ԼեՖևր[7][6], Լի Դելոնգ[7], Քրիստիան Էրիքսոն[7], Պենի Բալֆուր[9], Տոնի Դեսկանվել[9], Դևիդ Սուշե[9], Էմիլիո Էստևես[9], Հարվի Քեյթել[9], Ռոբ Քորդրի[9], Նեյթ Քորդրի[9], Էրիկ Սալիվան[9], Չեզ Պալմինտերի[9], Կերստեն Լեֆելդտ[9] և Ժան Բեժոտ Նջամբա
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԷրիկ Սեռա և Ջոն Փաուել
ՄոնտաժՎինսենտ Տաբայլոն
Նկարահանման վայրՆորմանդիա
ԿինոընկերությունCanal+
Տևողություն100 րոպե
Բյուջե86 միլիոն $
ՀաջորդԱրթուրը և Ուրդալակի վրեժը
 Arthur and the Invisibles Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը տասամյա տղային բաժին հասած դժվարությունների մասին է։ Արթուրի տատիկի տունը պարտքերի դիմաց փորձում էին խլել նրանից և ոչ ոք չէր կարողանում օգնել նրան հաղթահարելու այս ամենը։ Թերևս խնդրի լուծման միակ տարբերակ բանալին գտնվում էր Արթուրի պապիկի գանձերի մոտ, որը գտնվում էր ինչ որ հեքիաթային փոքրիկ արարածների՝ մինիպուտների երկրում։

Մինիպուտների երկրում Արթուրը ծանոթանում է արքայադուստր Սելենայի և նրա եղբոր հետ։ Այնտեղ նրանց սպասում էր վտանգավոր, արկածային և ինտրիգներով հարուստ ճանապարհ, որը նրանց տարավ արգելված Նեկրոպոլիս քաղաք։ Այնտեղ այս երեխաների խմբին սպասվում էր բնավ ոչ մանկական սարսափ՝ ի դեմս սարսափազդու Ուրդալակի։

Դերերում խմբագրել

Անձ Դեր Դուբլյաժ անգլիական տարբերակում Դուբլյաժ ռուսական տարբերակում
Արթուր Ֆրեդի Խայմոր
(դուբլյաժ Բարբարա Կելշ)
Ֆրեդի Խայմոր Իվան Վիտեր
Արքայադուստր Սելենիա Միլեն Ֆարմեր Մադոննա Նելի Ուվարովա
արքայազն Բարախլյուշ Նիկոլյա Սիատոննի Ջիմի Ֆելլոն Անդրեյ Ապոլոննով
տիրակալ Ուրդալակ սարսափելի Ալան Բաշուն Դեվիդ Բոուի Վսեվոլոդ Կուզնեցով
պապիկ Միշել Դյուշոսուա Ռոն Կրոուֆորդ Վասիլի Իվանովիչ Բոչկարև
տատիկ Միա Ֆերրօու Միա Ֆերրօու Լյուբով Գերմանովա
Մակս Խուսնի Մկոուբոի Սնուպ Դոգգ Տիմատի
Դավիդո Ադամ Լեֆեր
(հնչյունավորող Խոսե Գարսիա)
Ադամ Լեֆեր Ալեքսանդր Բորիսովիչ Նովիկով
Արքայազն Մրակոս Մարկ Լավուան Ջեյսոն Բեյտման Պետր Ալեքսանդրովիչ Իվաշենկո
Մինիպուտների արքա Ժակ Ֆրանկ Ռոբերտ Դե Նիրո Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կլյուկվին
Հարգարժան Միրո Հարվի Կեիտել Նիկիտա Պրոզորովսկի
Մինո Էրիկ Պեռ Սալլիվին
փոխադրող Դիկ Ռիվերզ Էմիլիո Էստեվես Ալեքսանդր Ռիշկով
Արթուրի մայրը Պեննի Բալֆուր
(հնչյունավորող Վալերի Լեմերսե)
Պեննի Բալֆուր Օլգա Վիտալևնա Զվերևա
Արթուրի հայրը Դագ Ռենդ
(հնչյունավորող Ժան պոլ Ռուվ)
Դագ Ռենդ Վասիլի Դախնենկո

Հերոսներ խմբագրել

Արքայադուստր Սելենա, (ֆր.՝ Princesse Selénia) հորինված կերպար, Լյուկ Բեսոնի ֆիլմի մինիպուտների արքայադուստրն է։

Արքայադստեր արտաքինը նախագծվել է Եվրոպա ընկերության կողմից, որը ներկայացրել է նրան որպես ժամանակակից ցանկացած գեղեցիկ աղջկա օրինակ։ Մինիպուտների արքայադուստրը ուներ հրակարմիր մազեր, բարեկազմ մարմին, ծիածանագույն աչքեր՝ ոսկեգույն փայլով։ Ինչպես նաև, նա էլ բոլոր մինիպուտների նման ուներ շատ երկար ականջներ։ Սելենան մինիպուտների արքայի աղջիկն էր։ Առաջին հայացքից թվում էր, թե Սելենան կոպիտ և ամբարտավան աղջիկ է, սակայն դա ամենևին էլ այդպես չէր, նա խիզախ ու բարի անձնավորություն էր և քանի որ սիրահարված էր պատանի Արթուրին օգնում էր նրան փրկել մինիպուտներին ոճրագործ Ուրդալակից։

Ֆրանսիական տարբերակում Սելենային հնչյունավորել է Միլեն Ֆարմերը, որի համար ստացել է NRJ Ciné Award (2007) մրցանակը, որպես լավագույն կրկնօրինակող։ Ֆիլմի ռուսական տարբերակում Սելենային հնչյունավորել է Նելլի Ուվարովան։

Պարգևներ խմբագրել

NRJ Ciné Award (2007) - Ամենալավ դուբլյաժ - Միլեն Ֆարմեր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուրը և մինիպուտները» հոդվածին։