Արդվինի մարզ (թուրքերեն՝ Artvin ili), վարչական միավոր Թուրքիայի հյուսիսում՝ Սևծովյան տարածաշրջանում։

Արդվինի մարզ
թուրքերեն՝ Artvin ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՏրապիզոնի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էՍևծովյան տարածաշրջան
Ներառում է8 շրջան
ՎարչկենտրոնԱրդվին
Ամենաբարձր կետՔաջքար
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)174,010
Ազգային կազմթուրքեր, լազեր, վրացիներ
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք7,436
Սահմանակցում էԱջարիա, Արդահանի մարզ, Քեդայի մունիցիպալիտետ և Խելվաչաուրի մունիցիպալիտետ
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-08
Հեռախոսային կոդ+90 466
Փոստային ինդեքսներ08000–08999
Ավտոմոբիլային կոդ08
artvin.gov.tr

Աշխարհագրություն խմբագրել

Արդվինի մարզը գտնվում է Փոքր Ասիայի հյուսիսում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Արդահան (արևելք), Ռիզե (արևմուտք), Էրզրում (հարավ)։ Թուրքիայի 81 մարզերից 15-ը, այդ թվում՝ Արդվինը, սահմանակցում են օտար պետությունների հետ (այս դեպքում Վրաստանի

Մարզի հյուսիսարևմտյան հատվածը գտնվում է Սև ծովի ափին, որտեղից վեր են խոյանում Պոնտոսի և Փոքր Կովկասի լեռնային համակարգերը։ Կենտրոնում հոսում է Ճորոխ գետը, որը շրջապատված է երեք լեռնաշղթաներով՝ Արևելապոնտական կամ Խաղտյաց (թուրքերեն՝ Kaçkar), Կարաճխալի (թուրքերեն՝ Karçal) և Արսիանի (թուրքերեն՝ Yalnızçam) բարձր լեռնաշղթաները։

Պատմություն խմբագրել

Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում այստեղ հաստատվել էր Հայասա պետական կազմավորման իշխանությունը, որին փոխարինել էր Նաիրի ցեղային միության Դիաոխա ցեղը (մ.թ.ա. 12 - 8-րդ դարեր)։ Վերջինս հավասարապես համարվում է նախավրացական և նախահայկական ցեղ, որը որոշ կապեր ուներ նաև խուռիների հետ։ Երկիրը հիշատակված է ասորեստանյան, հունական, ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Ուրարտական տեքստերում նշվում է երեք բնակավայրի անուն՝ Զուա (Զիվին քալե), Ութու (Օլթի), Սասիլու (Սասիր՝ Թորթումի մոտ)։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսին ամբողջ Հայկական լեռնաշխարհը միավորվում է Երվանդունիների կողմից, ապա հայկական միացյալ թագավորությունում իրենց գերիշխանությունն են հաստատել Աքեմենյանները։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ հաստատվել է Կոլխիդայի ու Պոնտոսի, իսկ վաղ միջնադարում՝ Մեծ Հայքի և Լազիկեի գերիշխանությունը։ Արաբական տիրապետության շրջանում մարզի տարածքը և հարակից մի քանի գավառներ անցել են հայ Բագրատունիներին, ապա և՝ Բյուզանդիային և վրաց Բագրատունիներին։

11-15-րդ դարերում մարզի տարածքն անցել է Վրաց թագավորությանը, ապա և իր ենթակա ու կիսանկախ իշխանություններին։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 16-րդ դարի վերջից։ Երկար ժամանակ այստեղ իշխում էին Սամցխեի (Մեսխեթի) աթաբեկները, ապա տարածքն անցնում է Չըլդըրի կամ Ախալցխայի (1578-1845), ապա և՝ Կարսի կուսակալությանը (1845-1875)։ Ռուս-թուրքական պատերազմում նվաճվել է ռուսների կողմից և մտցվել Բաթումի մարզի կազմում՝ որպես Արդվինի գավառ։ Արդեն այդ ժամանակ հայ բնակչությունը պահպանվել էր գերազանցապես Արդվին ու Արտանուջ քաղաքներում, վրացականը՝ նաև որոշակի գյուղերում։ Մարզը ղեկավարվել էր Վրաստանի դեմոկրատական հանրապետության կողմից, իսկ 1921 թվականի խորհրդայնացումից հետո՝ Արդահանի հետ միասին բռնակցվել Թուրքիային։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Արդվինը։

Վարչական բաժանում խմբագրել

Մարզի տարածքը 7,436 կմ² է, բաժանվում է 8 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 174,010 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Արդվին քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Արդվինի Ճորոխ համալսարանը (թուրքերեն՝ Artvin Çoruh Üniversitesi) համալսարանը, հիմնադրված 2007 թվականին։

Տնտեսություն խմբագրել

Մարզի եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է՝ անասնապահություն և այգեգործություն։ Ճորոխ գետի վրա կառուցված են ջրաէլեկտրակայաններ։ Զարգանում է թեյի, պնդուկի, կիվիի, ձիթապտղի և բրնձի արտադրությունը, աճեցվում են նաև ցիտրուսային մշակաբույսեր։ Արդյունաբերությունը թույլ է. ներկայացված է հիմնականում պղնձի մշակությամբ։ Մարզում երկաթուղիներ և օդանավակայաններ չկան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդվինի մարզ» հոդվածին։