Արդուկի սեղան, արդուկելու տախտակ։ Սարքում են ամուր փայտանյութից։ Առավել հարմար են ծալովի ոտքերով սեղանները, ինչպես նաև մետաղական համակցված տախտակները։ Փափկության համար տախտակը սովորաբար երեսպատում են թաղիքե միջադիրով։ Տախտակի առաջամասը կլորացված է, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ հանգցնել և հանել արդուկվող իրերը։ Արդուկի սեղաններն ունեն արդուկի համար նախատեսված մետաղական հենակալ։ Արդուկի սեղանի մոտավոր չափերն են (սմ)՝ երկարությունը՝ 110-120, լայնությունը՝ 20-35, բարձրությունը՝ 75-90։ Թևքերի և մանր իրերի արդուկման համար ծալովի և հանովի լրացուցիչ սարքավորանքը թողարկվում է առանձին։

Ծալովի արդուկի սեղան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։