Արդյունավետություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Արդյունավետություն, (լատին․՝ efficientia) ստացված արդյունքի և օգտագործված ռեսուրոսների հարաբերակցությունն է։

Ինքնին, «արդյունավետություն» եզրույթը (efficiency), ինչպես նաև դրա փոխարեն հաճախ կիրառվող «արտադրողականություն» եզրույթը (productivity) մեծապես սկսեցին կիրառել XIX դարի վերջից, չնայած արդյունավետության ուսումնասիրումը նկատվում է դեռևս XVI-1XVII դարերի մերկանտելօստների տեսություններում, և հենց նրանք են հստակ ձևակերպել միջոցների հայթայթման խնդիրը և դրանց հասնելու լավագույն ուղիները։ Չնայած այն հանագամանքին, որ նրանք այս խնդիը դիտարկում էին միայն մակրոմակարդակով, առանց խորանալու կոնկրետ կազմակերպությունների գործունեության մեջ. նրանք են նոր վերլուծական ուսումնասիրությունների հիմք դրել՝ ինչպես հասնել գործունեության առավել մեծ արդյունքի՝ որպես այդպիսին հասկանալով հարստությունը։ Ա. Սմիթի «The Wealth of Nations» աշխատության լույս տեսնելուց հետո արդյունավետության ուսումնասիրման հացերը սկսեցին շոշափել նաև միկրոմակարդակը։

Արդյունավետության մեկնաբանման տարբեր մոտեցումներ խմբագրել

Միկրոէկոնոմիկայում արդյունավետություն ասելով հաճախ հասկացվում է արտադրական գործառույթ, որը նկարագրում է ծախսերի և շահույթի կախվածությունը կամ որոշակի քանակի ռեսուրսների օգտագործմամբ առավել մեծ ծավալի արտադրանք ստանալը և ծառայություններ մատուցելը[1][2]։ Ադմինիստրատիվ տեսության մեջ արդյունավետության տնտեսական բաղադրիչի հետ մեկտեղ՝ առաջարկված ծառայությունների ծավալի հարաբերակցությունը ռեսուրսների ծավալին, որոնք անհրաժեշտ են տվյալ ծավալի ծառայությունների մատուցման համար[3], հաճախ առանձնացնում են նաև տեխնիկական կամ կազմակերպական բաղադրիչը, որը բնորոշվում է նպատակի հասանելիության տեսանկյունից։ Տեխնիկական արդյունավետությունը նշանակում է քաղծառայությունների համապատասխանությունը իրենց հաճախորդների պահանջարկներին, ռեուրսներին և ցանկություններին, այսինքն՝ արտացոլում է կառավարչական կազմակերպությունների համապատասխանությունը արտաքին պայմաններին։

Բավականին լայն տարածում է ստացել նաև այսպես կոչված «կատարողականություն» (performance) եզրույթը, որը ընդունվում է՝ որպես գործառնության արդյունավետության աստիճան, ինչը թույլ է տալիս կազմակերպությունների աշխատանքի արդյունավետոթւյան բնորոշման մեջ մտցնել նաև որակական ասպեկտ։

Արդյունավետության լայնամասշտաբ ուսումնասիրությունների սկիզբը կապվում է XX դարում ԱՄՆ-ում իրականացվող հետազոտութւոյւնների հետ։ Այդ ժամանակվանից սկսած ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն է ծավալվում պետական և մունիցիպալ կառավարման արդյունավետության խնդիրների տեսական և պրակտիկ ուսումնասիրման շուրջ։

Ընդհանուր առմամբ կարող ենք պայմանականորեն առանձնացնել երկու մոտեցում։ Առաջինը ուղղղված է օբյեկտիվ ստատիկ ցուցանիշների փնտրման վրա, որոնց հիման վրա հնարավոր կլինի պետական կառավարման արդյունավետության համալիր ցուցանիշների հստակ հաշվարկ կատարել։ Իսկ երկրորդ մոտեցումը հիմնված է պետական կառավարման արդյունավետության գնահատաման սուբյեկտիվ գնահատականների վրա՝ հասարակական կարծիքի հարցում, փորձագիտական գնահատականներ, և այլն։

Առաջին մոտեցման էությունը կարող ենք բնոորոշել հետևյալ մեջբերմամբ. «կարևոր է գտնել չափման միավորները և աշխատանաքների իրականացման ստանդարտները, որոնք հնարավորություն կտան հստակ գնահատել արդյունավետությունը»[4]։ «Դասական դպրոցի կողմնակիցները» հաճախ արդյունավետությունը բնորոշում էին որպե ֆորմալ նպատակներին հասնելու միջոց, որոնք հստակ ժամանակահատվածի համար էին որոշվել նախօրոք հաստատված մեթոդներով[5]։ Սակայն նման մեխանիկական մոտեցումը արդյունավետության հասկացության կոնցեպտուալիզմումը նշանակում էր, որ կազմակերպության նպատակաները հստակ սահմանված են և չափելի են և դրանց հասնելու համար օգտագործվում են ստանդարտ մեթոդներ։ Նման մոտեցումը տեղին եղավ միայն սովորական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը վերլուծելու համար, այնպիսի կազմակերպությունների, որի անձնակազմը ենթարկվում է հստակ կանոնների և կատարում ամենօրյա աշխատանքներ։ Սովորական կազմակերպությունը, որը կունենար խիստ հիերարխիկ կառուցվածք և սովորաբար հայրիշխանական ավանդույթներ իր աշխատողին տարրական պահանջներ էր ներկայացնում. Լինել լոյալ և նշված ժամկետում և նշված պայմաններով իրականացնել աշխատանքը։ Սա շատ լավ հասկանում էին կազմակերպության արդյունավետության վերլուծության մեխանիկական, արժեքային չեզոք վերաբերմունք ունեցողները, սկսած՝ Ֆ. Թեյլորից և Մ. Վեբերից, երբ իրենց աշխատություններում ձգտում էին խուսափել բարոյական, քաղաքական կամ հոգեբանական ասպեկտը շոշափելուց։ Վարչական քաղաքականության դասական կամ ավանդական պարադիգմայում, որը հիմնվում է Ֆ.Թեյլորի, Վ.Վիլսոնի և Մ.Վեբերի աշխատություններում շարադրված սկզբունքերի վրա, պետական կառավարման ապարատի գործունեության արդյունավետություն վրա շեշտադրումը որոշիչ է հանդիսանում։ Տվյալ պարագայում արդյունավետությունը օբյեկտիվ, ոչ անձնային բնույթ է կրում և հիմնվում է երեք մեթոդոլոգիական դրույթների վրա.

  • Վարչարարության առանձնացումը քաղաքականությունից
  • Ճանաչումը, որ «ցանկացած աշխատանքի յուրաքանչյուր տարրի մեջ գոյություն ունի մեկ մեթոդ և իրականցման մեկ ուղի, որը ավելի արագ է և լավագույնն է, քան բոլոր մնացածները»[5]
  • Բյուրոկրատական կազմակերպության ճանաչումը՝ որպես կառավարման գիտական սկզբունքերի ներդրման համար ամենաարդյունավետը

Գ.Սայմոնը նշում էր, որ արդյունավետությունը ըստ էության «կազմակերպության modus operandi» է հանդիսանում և հաճախ օգտագործվում է որպես ռացիոնալության հոմանիշ[6]։ Ադմինիստրատիվ տեսության հիմնական խնդիրը կայանում էր «պարզելու մեջ՝ ինչ ձևով պետք է կառուցվի կազմակերպությունը, որպեսզի արդյունավետ իրականացնի աշխատանքը»[7]։ Հետագայում առանձնացվեց նաև մեկ այլ մոտեցում, այսպես կոչված արդյունքի տեսանկյունից մոտեցում, երբ արտահայտվում էին կատարված աշխատանքի քանակականորեն սոցիալական արդյունքները Նման մոտեցման դասական օրինակ է հանդիսանում աշխատանքային վիճակագրության ամերիկյան բյորոյի կողմից մշակված պետական կազմակերպությունների և ընկերությունների արտադրողակականության գնահատման մեթոդաբանությունը։ Գնահատման այս համակարգի մեջ մտնում են ավելի քան երկուսուկես հազար ցուցանիշներ պետական գործունեության բոլոր ոլորտների համար։ Այս ցուցանիշները համապատասխան աշխատածախսերի հետ համադրելով՝ ստանում ենք գործունեության յուրաքանչյուր ոլորտի համար արտադրողականությնա ինդեքսներ։ Դրանից հետո վերլուծվում է տվյալ ինդեքսների ժամանակային դինամիկան կամ համադրվում են նույնատիպ գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպությունների և ենթաբաժինների ինդեքսներ[8]։

Արդյունավետության գնահատման ցուցանիշներ խմբագրել

Առավել տարածված է Դ.Կաուֆմանի և ուրիշների կողմից Համաշխարհային բանկի ինստիտուտի համար կատարված հետազոտությունների շրջանակներում մշակված պետական կառավարման արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը[9]։ Այս մեթոդաբանությունը հիմնված է միջազգային կազմակերպությունների և ռեյտինգային գործակալությունների, ինչպիսիք են WEF[10], PRS[11], EIU[12] կողմից կոնկրետ ոլորտներում պետական կառավարման արդյունավետությունը գնահատող չափանիշների մհամակարգի ընդհանրացման վրա։ Իրենց աշխատում նրանք առանձնացնում են ագրեգացված ցուցանշների 6 խումբ, որոնք ենթակա են ուսումնասիրման պետական կառավարման արդյունավետության գնահատման համար.

  • Հասարակության մասնակցություն և հաշվետվողականություն. Իր մեջ ներառում է մի քանի ցուցանիշներ, որոնք բնութագրում են քաղաքական գործընթացի, քաղաքացիական ազատուոյւնների և քաղաքական իրավունքների տարբեր ասպեկտներ։ Այս ցուցանիշները արտացոլում են որևէ երկրի քաղաքացիների մասնակցության աստիճանը տվյալ երկրի իշխանության ձևավորման գործում։ Այս ցուցանիշները առավել մեծ նշանակություն ունեն հատկապես կառավարությնա գործունեության նկատմամբ մոնիտորինգի իրականացման ժամանակ և կառավարական չինովնիկների հաշվետվողականությունը ապահովելու գործում։
  • Քաղաքական անկայունություն և բռնություն. Բաղկացած է այն ցուցանիշներից, որոնք արտացոլում են կառավարության տապալման կամ դեստաբիլիզացման հնարավարությունը ոչ սահմանդրական կամ բռնի ճանապարհով։ Այս խումբ ցուցանիշների հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ պետական կառավարման որակի և հնարավոր կտրուկ պետական փոփոխությունների միջև ուղիղ կապ կա։
  • Ցուցանիշներ, որոնք բնութագրում են կառավարության արդյունավետությունը. Արտացոլում են պետական կառավարման հետևյալ ասպեկտները. Պետական ծառայություներ, քաղծառայողների աշխատանքի արդյունավետություն, քաղծառայողների որակավորումը, պետական ապարատի անկախության աստիճանը քաղաքական ճնշումից և կառավարության խոստումների համապատասխանության աստիճանը նրա կողմից տարվող քաղաքական կուրսի հետ
  • Կարգավորող ավելորդություններ, ներառում են այն ցուցանիշներ, որոնք բնորոշում են հենց քաղաքականությունը։ Այց ցուցանիշները կարող են արտացոլել այնպիսի հակաշուկայական միջոցառումների բացասական ազդեցությունը, ինչպիսիք են գների նկատմամբ հսկողության սահամնումը կամ բանկային գործունեության նկատմամբ անորակ հսկողության սահմանելը։ Սրանք նաև արտացոլում են միջազգային առևռտրի կամ բիզնեսի զարգացման նկատմամբ կիրառված սահմանափակումների գնահատականը։
  • Օրենքի գերակայություն. արտացոլում է ինստիտուտների նկատմամբ վստահության աստիճանը թե քաղաքացիների, թե պետության կողմից, ինչպես նաև որքանով են դրանք հետևում սահմանված հասարակական կանոններին։
  • Կոռուպցիայի դեմ պայքարը. Ներկայացնում է կոռուպցիայի գնահատականը։ Այս կատեգորիան կարելի է հեշտորեն բնութագրել, օգտագործելով կոռուպցիայի ավանդական բնորոշումը՝ որպես պետական իշխանության չարաշահում, սեփական շահի նպատակով։ Այս բնորոշումից ելնելով, պարզ է դառնում, որ կոռուպցիայի առկայությունը պետությունում նշանակում է պետական կառավարման ձախողում[9]

Ատամանչուկը, իր աշխատություններում պետական կառավարման արդյունավետության գնահատման գործում կարևոր է համարում պարզել «հասարակական պահանջների իրական բավարարման աստիճանը պետաիրավական նպատակադրման, կազմակերպման և կարգավորման տեսանկյունից»։ Նա առանձնացնում է մինիմալ քանակի անհրաժեշտ չափանիշներ, որոնցով պետք է գնահատվի պետական կառավարումը.

  • Պետական կառավարաման կողմից փաստացի իրականացվող նպատակների համադրումը հասարակության համար օբյելտիվորեն անհրաժեշտ նմատակների հետ
  • Կառավարչական գործընթացներում իրականացրած նպատակների համադրումը պետական կառավարման օբեյեկտիվիզացացման ժամանակ ստացված արդյունքների հետ
  • Կառավարման օբյեկտիվ արդյունքերի համադրումը հասարակության օբյեկտիվ շահերի և պահանջարկների հետ
  • Պետական կառավարման վրա ծախսված հասարակական ծախսերի համադրումը կառավարման հետևանքով ստացված օբյեկտիվ արդյունքերի հետ
  • Կառավարչական պոտենցիալում դրված հնարավորությունների համադրումը դրանց իրական օգտագործման աստիճանի հետ

Իր աշխատություններում նա առանձնացնում է պետական կառավարման արդյունավետության գնահատման հետևյալ միջոցները.

  • Պետական իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց հաշվետվությունները
  • Մասսայաական քննարկումները և քվեարկությունները (հանրաքվե, ընտրությունները, և այլն)
  • Հասարակական կարծիքը՝ որպես հասարակության մեջ առկա տեսակետների ամաբողջություն (հեղինակը այստեղ դրանք հավասարեցնում է հարցումների արդյունքերի հետ)
  • Զլմ-ներում արտահայտվող գնահատականներ
  • Քաղաքացիների անմիջական դիմումները պետական մարմիններին և դրնաց պաշտոնատար անձանց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. R., McConnell, Campbell (2012). Microeconomics : principles, problems, and policies. McGraw-Hill/Irwin. ISBN 9780077337735. OCLC 664451032.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Cremer, Helmuth; Gahvari, Firouz (2015-01). «Atkinson and Stiglitz theorem in the presence of a household production sector». Economics Letters. 126: 91–95. doi:10.1016/j.econlet.2014.11.020. ISSN 0165-1765.
  3. Pilcher, Robyn; Van Der Zahn, Mitchell (2010 թ․ հուլիսի 14). «LOCAL GOVERNMENTS, UNEXPECTED DEPRECIATION AND FINANCIAL PERFORMANCE ADJUSTMENT». Financial Accountability & Management. 26 (3): 299–324. doi:10.1111/j.1468-0408.2010.00503.x. ISSN 0267-4424.
  4. «Саидов З.А. Проблемы административно- правового регулирования обеспечения безопасности в государственном секторе экономики». Административное и муниципальное право. 5 (5): 387–393. 2016-05. doi:10.7256/1999-2807.2016.5.15760. ISSN 1999-2807.
  5. 5,0 5,1 F.W., Taylor, (1911). Scientific management : comprising : Shop management, The principles of scientific management, Testimony before the Special House Committee. Harper. OCLC 898864258.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. «Public administration. By Herbert A. Simon, Donald W. Smithburg and Victor A. Thompson. New York, Alfred A. Knopf, Inc., 1950. 615 pp. $6». National Municipal Review. 41 (2): 120–120. 1952-02. doi:10.1002/ncr.4110410214. ISSN 0190-3799.
  7. Simon, Herbert A. (1946). «The Proverbs of Administration». Public Administration Review. 6 (1): 53. doi:10.2307/973030. ISSN 0033-3352.
  8. «Добрынин Н.М., Митин А.Н. Главный вызов для России — эффективность и качество государственного управления». Право и политика. 11 (11): 1473–1480. 2013-11. doi:10.7256/1811-9018.2013.11.10022. ISSN 1811-9018.
  9. 9,0 9,1 Kraay, Aart; Zoido-Lobaton, Pablo; Kaufmann, Daniel (1999-10). «Governance Matters». Policy Research Working Papers. doi:10.1596/1813-9450-2196. ISSN 1813-9450.
  10. «The World Economic Forum». World Economic Forum. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «The PRS Group». PRS Group (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. «Country analysis, industry analysis - Market risk assessment». www.eiu.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.