Արդյո՞ք այս ֆիլմը քո մասին չէ

Արդյո՞ք այս ֆիլմը քո մասին չէ (ռուս.՝ Не про тебя ли этот фильм?), խորհրդային տարիների կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է ըստ Միխայիլ Ռոմանովի «Արդյո՞ք այս գիրքը քո մասին չէ» բանաստեղծության։

Արդյո՞ք այս ֆիլմը քո մասին չէ
ռուս.՝ Не про тебя ли этот фильм?
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Q84149775?
ՌեժիսորՎալերի Ուգարով
ԵրաժշտությունՎլադիմիր Մարտինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն3 րոպե
ՇարքՈւրախ կարուսել և Q84149775?
Թվական1973

«Ուրախ կարուսել» № 5 մուլտիպլիկացիոն ալմանախի չորս սյուժեներից առաջինն է։

Այս մուլտֆիլմի գրաֆիկական հիմքով նկարահանվել է մեկ այլ` «Գաղտնիքներով զարդատուփը» մուլտֆիլմը։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը փնթի աղջկա մասին է, որը թափում, իսկ հետո ամբողջ բնակարանով փնտրում է իր իրերը, տնային աշխատանքները մինչև վերջ չի կատարում, իսկ կատարելու դեպքում էլ սխալ է կատարում։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր Վալերի Ուգարով
Բեմադրող-նկարիչ Սոֆյա Միտրոֆանովա
Կոմպոզիտոր Վլադիմիր Մարտինով
Վոկալային պարտիաներ Լ. Կարաևա

Մուլտֆիլմի մասին խմբագրել

  Վալերի Ուգարով... Նրա ռեժիսորական դեբյուտը եղել է «Ուրախ կարուսել» ժողովածուի երրորդ թողարկումը (1971 թվականին)։ Նա նկարահանել է «Ավերածություն» մուլտֆիլմն ըստ Էդուարդ Ուսպենսկովի ստեղծագործության։ Անկարգության, ուրախ ավերածության, չարության թեման լինում է նաև նրա մյուս` «Կախարդ-գորտի մասին», «Արդյո՞ք այս ֆիլմը քո մասին չէ» մուլտֆիլմերում։
- Սերգեյ Կապկով[1]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Валерий Угаров // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել