Արդենյան ձի
Արդենյան ձի, արդեններ, ծանրաքարշ ձիերի ցեղ։
Արդենյան ձի | |
---|---|
Տեսակ | ձիու ցեղատեսակ |
Բնաշխարհ | Ֆրանսիա[1] և Բելգիա[1] |
Ձի (Equus ferus caballus) |
Ստացվել է Բելգիայում, Արդենյան բարձրավանդակի շրջանում։ Հետագայում խոշոր ձիեր ունենալու նպատակով Բելգիայում արդենյան ձի տրամախաչվել է բրաբանսոնի հետ և ստացվել է բելգիական բանող ձիերի ցեղը։ Ֆրանսիայում և Շվեդիայում բելգիական արդենների, տեղական ձիերի և ապա բրաբանսոնի տրամախաչումից ստացված ցեղը նույնպես կոչվում է արդենյան ձի։ Ներկայումս բուծվող արդենյան ձիերն ունեն ամուր մարմնակազմ, դիմացկուն են, կերի նկատմամբ ոչ պահանջկոտ։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, իրանը՝ երկար և լայն, գույնը՝ շիկավուն, աշխետ, մոխրագույն։ Հովատակների մնդավի բարձրությունը 148-160 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 160-170 սմ, կրծքի փաթը՝ 190-220 սմ, դաստակինը՝ 23-25 սմ։ Կենդանի քաշը՝ 700-800 կգ։
Արդենյան ձի բուծվում է նաև Ավստրիայում, Հունգարիայում, Արգենտինայում, Չիլիում և այլուր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bataille L., Valren A. T. Races équines de France (ֆր.) — Paris: éditions France Agricole, 2017. — 304 p. — ISBN 978-2-85557-481-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 8)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդենյան ձի» հոդվածին։ |