Արդա Մանդիկյան

սոպրանո օպերային երգչուհի

Արդա Մանդիկյան (սեպտեմբերի 1, 1924(1924-09-01)[1][2], Իզմիր, Թուրքիա[3] - նոյեմբերի 8, 2009(2009-11-08)[1][2], Աթենք, Հունաստան), հույն-հայ սոպրանո օպերային երգչուհի։ Մանդիկյանն իր կարիերան սկսել է Անգլիայում։ Գլխավոր դերեր է ստանձնել Լոնդոնում և Էդինբուրգում։ 1980-ականներին դարձել է Հունաստանի ազգային օպերայի ռեժիսորի օգնական։

Արդա Մանդիկյան
հուն․՝ Άρντα Μαντικιάν
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1924(1924-09-01)[1][2]
ԾննդավայրԻզմիր, Թուրքիա[3]
Մահացել էնոյեմբերի 8, 2009(2009-11-08)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի և կոմպոզիտոր
ԱշխատավայրՀունաստանի ազգային օպերա

Կենսագրություն խմբագրել

Մանդիկյանը ծնվել է 1924 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Մանդիկեանի ծնողները՝ Գրիգոր Մանդիկյանն ու Բեատրիկե Անանյանը, Հայոց ցեղասպանությունը վերապրածներ էին[4]։ Ընտանիքը տեղափոխվել է Հունաստան՝ Աթենք, իսկ Մանդիկյանին ուղարկել են Աթենքի կոնսերվատորիա, որտեղ սովորել է Էլվիրա դե Իդալգոյի մոտ[4]։ Երբ եղել է 15 տարեկան հասակում իր օպերային առաջնաելույթն է ունեցել Մարիա Կալասի հետ։ 1948 թվականին մեկնել է Բրիտանիա՝ հանդիպելու գիտնական և կոմպոզիտոր Էգոն Ուելեսին։ Ուելեսը նրա համար համերգ է կազմակերպել, որտեղ հնչել են ավելի քան երկու հազար տարի առաջ գրված հունական երաժշտություններ[5]։ 1953 թվականին գլխավոր դերեր է ունեցել ինչպես Փարիզի, այնպես էլ Լոնդոնի օպերաներում[4]։ Նույն թվականին Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում երգել է Բենջամեն Բրիտտենի «Փիթեր Գրեյմս» պիեսում, իսկ 1954 թվականին կրկին երգել Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ» Թագավորական օպերային թատրոնում[6]։

1960-ականներին նրա մայրը հիվանդացել է, և Արդան վերադարձել է նրան խնամելու։ Մինչ վերադառնում էր Հունաստան, այնտեղ իշխանությունը զավթել է ռազմական խունտան, և Մանդիկյանը հանդես է եկել նրանց դեմ։ Չէր կարող երգել օպերայում, քանի որ չի ցանկացել աշխատել Հունաստանում։ Հունական խունտայի բռնապետությունն ավարտվել է 1974 թվականին։ 1971-1980 թվականներին Մանդիկյանը եղել է Հունաստանի ազգային օպերայի ռեժիսորի օգնականը։ Աշխատել է Քրիստոս Լամբրակիսի հետ[7]։

Մանդիկյանը մահացել է Աթենքում 2009 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #128735740 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 https://dspace.mmb.org.gr/mmb/handle/123456789/6765
  4. 4,0 4,1 4,2 «Arda Mandikian». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. John Warrack, ‘Mandikian, Arda (1924?–2009)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Jan 2013 accessed 7 Sept 2015
  6. Arda Mandikian, Naxos.com, Retrieved 7 September 2015
  7. Arda Mandikian obituary, The Guardian, Retrieved 7 September 2015