Արդա Թուրան (հունվարի 30, 1987(1987-01-30)[1][2], Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս իսպանական «Բարսելոնաում» և Թուրքիայի հավաքականում։ Նախկինում հանդես է եկել «Գալաթասարայում» և «Մանսիսասպորայում»։ 2015 թվականի հուլիսի 6-ին պաշտոնապես դարձավ «Բարսայի» ֆուտբոլիստ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։

Արդա Թուրան
թուրքերեն՝ Arda Turan
Անձնական տվյալներ
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Թուրքիա Ֆատիքս, Թուրքիա
Հասակ 177 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Իստանբուլ
Համար ?
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018-ներկաԹուրքիաԻստանբուլ
2004 - 2011 Թուրքիա Գալաթասարայ 130 (29)
2011 - 2015 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 127 (13)
2015 - 2018 Իսպանիա Բարսելոնա 24 (4)
Ազգային հավաքական
2006 - ներկա Թուրքիա Թուրքիա 95 (17)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 24, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 18, 2016

Գործունեություն խմբագրել

«Գալաթասարայ» խմբագրել

Թուրանը թուրքական «Գալաթասարայի» սան է, որի ակադեմիան նա ընդունվել է 12 տարեկանում։ 18 տարեկանում Արդան վարձավճարով գնացել է «Մանիսասպորա» և, վերադառնալով սեփական ակումբ, և միանգամից սկսեց արդյունավետ խաղալ։ Թուրքին սկսեցին անվանել «նոր Գեորգի Խաջի», որը Ռումինիայի և «Գալաթասարայի» լեգենդ էր։ Ֆուտբոլիստի վրա աչք էին դրել շատ առաջատար ակումբներ, դրանց թվում էր նաև իտալական «Միլանը» և անգլիական «Լիվերպուլը»։ Սակայն ինքը Արդան երկարացրեց պայմանագիրը «դեղնակարմիրների» հետ և հավատացրեց երկրպագուներին, որ չի պատրաստվում լքել ստամբուլյան ակումբը և ցանկանում է նոր բարձունքների հասնել և դառնալ թիմի ավագը։ 2007/08 մրցաշրջանում Թուրանը նվաճեց առաջին չեմպիոնայան տիտղոսը։ «Գալաթասարայի» չէր շտապում վաճառել տաղանդավոր ֆուտբոլիստին։

«Ատլետիկո Մարդրիդ» խմբագրել

2011 թվականի օգոստոսի 11-ին Արդան եկավ Ատլետիկո կնքելով 4 տարվա պայմանագիր տրանսֆերի արժեքը կազմում է €12 մլն, իսկ Տուրանը դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը Թուրքիայի պատմության մեջ։

Ֆուտբոլիստը իր համար վերցրեց 11 համարը։ Առաջին անգամ 2011 թվականի օգոստոսի 28-ին իր նոր ակումբում խաղաց ընդդեմ «Օսասունայի», երկրորդ խաղակեսում դուրս է եկել փոխարինման։

Եվրոպայի լիգայում առաջին անգամ 2011 թվականի սեպտեմբերի 15-ին մեկնարկային կազմում «Սելտիկաի» դեմ խաղում աչքի է ընկել գոլաին փոխանցմամբ։ 2011 թվականի նոյեմբերի 30-ին Թուրանը խփեց իր առաջին գոլը «Ատլետիկոյի» կազմում Եվրոպա լիգաի ընդդեմ «Սելտիկաի»,հզոր հարվածով գրավեց հակառակորդի դարպասը։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Արդան խփեց իր առաջի գոլը իսպանական առաջնությունում։

«Ատլետիկոն», որի կազմում խաղում էր նաև Արդա Թուրանը, 2012 թվականին հաղթեց ՈւԵՖԱ Եվրոպայի լիգան։ 2012/13 մրցաշրջանի սկզբում Արդան խաղում էր 10 համարի ներքո։ 2012 թվականի օգոստոսին դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. խաղը վերջացավ 4:1 հաշվով, իսկ Թուրանը գոլային փոխանցում արեց Ֆալկաոյին[3]։ 2013 թվականի սեպտեմբերի 19-ին թուրքը երկարացրեց պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ մինչև 2017 թվականի հունիսի 30[4]։ 2014 թվականի ապրիլի 30-ին կիսաեզրափակչում «Չելսիի» դարպասը խփեց հաղթական գոլը և դուրս բերեց «Ատլետիկոյին» 2014 թվականի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ[5], ինչը առաջին էր 1974 թվականից հետո[5][6]։ Եզրափակիչ խաղում Թուրանը վնասվածք ստացավ և կարողացավ խաղալ միայն «Կամպ Նոու»-ում ընդդեմ Բարսելոնայի խաղի միայն ««ոսկե»» մասը։ Խաղը վերջացավ է ոչ-ոքի՝ 1։1, ինչը թույլ տվեց «Ատլետիկոյին» առաջին անգամ 18 տարվա մեջ դառնալ Իսպանիայի չեմպիոն։ Այդ տիտղոսը Թուրանի համար դարձավ առաջինը։ Իսպանիայի առաջնությունում Արդան խաղաց 30 խաղում, խփեց 3 գոլ և կատարեց 4 գոլային փոխանցում։

«Բարսելոնա» խմբագրել

2015 թվականի հուլիսի 6-ին տեղափոխվեց «Բարսելոնա»։ Տրանսֆերի գինը կազմել է 34 մլն եվրո։ ՖԻՖԱ-ի ահմանափակումների պատճառով Թուրանը տեղափոխվեց միայն ձմեռային պատուհանի ժամանակ 2016 թվականին։ 2016 թվականին մարտի 3-ին «Ռայո Վալեկանո»-ի դեմ խփեց իր առաջի գոլը «Բարսելոնայի» կազմում։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին Արդան հեթ-տրիկ ձևակերպեց «Բորուսիա Մենխենգլադբախի» դարպասին Չեմպիոնների լիգայի 6-րդ փուլում, այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 4:0 հաշվով[7]։ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Արդան հեթ-տրիկ ձևակերպեց «Էրկուլես Ալիկանտեի» դարպասին։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 7:0 հաշվով։ Թուրանի հեթ-տրիկը «Բարսելոնային» բերեց խոշոր հաղթանակ «Էրկուլեսի» դեմ խաղում, և «Բարսելոնան» Թագավորի գավաթում անցավ 1/8-րդ եզրափակիչ։

Նվաճումներ խմբագրել

Ակուբային խմբագրել

  Գալատասարայ խմբագրել

  • Թուրքիայի չեմպիոն. 2007-2008
  • Թուրքիայի գավաթի տիտղոսակիր. 2004-2005
  • Թուրքիայի սուպեր գավաթի տիտղոսակիր. 2008
  • Թուրքիայի սուպեր գավաթի եզրափակչի մասնակից. 2006

  Ատլետիկո Մադրիդ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. CHELSEA VS. ATLÉTICO MADRID 1-4
  4. Арда Туран продлил контракт с «Атлетико» до лета 2017 года
  5. 5,0 5,1 «Всем Мадридом — на штурм Лиссабона!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  6. Воробьев, Кирилл (18/05/2014). «Спор с судьбой. «Атлетико» выиграл чемпионский титул». Eurosport (ռուսերեն).
  7. «Футбол. Хет-трик Турана принес «Барселоне» разгромную победу над «Боруссией», «Сити» поделил очки с «Селтиком»». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդա Թուրան» հոդվածին։