Արդահանի գավառ

գավառ Կարսի մարզի կազմում

Արդահանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին մտել է Կարսի մարզի կազմ։ Գավառի կենտրոնը Արդահան քաղաքն էր։

Արդահանի գավառ
Ардаганский округ

Զինանշան

Կարսի մարզի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԿարսի մարզ
Ներառում է14 համայնք
ՎարչկենտրոնԱրդահան
Հիմնական լեզուՀայերեն, թուրքերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)134,142
Ազգային կազմԹուրքեր (մոտ 43 %) և քրդեր (19 %)[1]
Տարածք5,645
Հիմնադրված է1878 թ.
Պատմական շրջան(ներ)Արտահան

Կարսի գավառը հարավ-արևմուտքից սահմանակցում էր Օլթիի, հարավից և հարավ-արևելքից՝ Կարսի գավառներին։ Հյուսիսից և արևելքից գավառը սահմանակցում էր Թիֆլիսի, իսկ արևելքից՝ Քութայիսի նահանգին։

Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Արդահանի մարզը։

Անվանում խմբագրել

«Արդահան» անվանումը հասնում է մինչև զարգացած միջնադար. այդպես էր կոչվում Գուգարք աշխարհի 13 գավառներից մեկը։ Զարգացած միջնադարում բնակավայրի տեղում արդեն երկար ժամանակ գոյություն է ունեցել բերդաքաղաք, որը եղել է Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհին։ 11-րդ դարի սկզբին քաղաքի մասին հիշատակում են արաբական աղբյուրները՝ հայտնելով, որ այն գրավել և թալանել են բյուզանդական զորքերը։ Ուշ միջնադարում քաղաքը ենթարկվում էր վրացական Սամցխե-Սաաթաբագո իշխանությանը։ Արևմտահայերեն քաղաքը գրվում է «Արտահան»։

Պատմություն խմբագրել

Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում[Ն 1]։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր վեց նահանգի՝ Թիֆլիսի, Քութայիսի, Բաքվի, Դաղստանի, Երևանի և Ելիզավետպոլի։ Հայկական գավառները կենտրոնացած էին գերազանցապես վերջին երկուսում, ևս երեքը (Ախալքալաք, Ախալցխա և Բորչալու)՝ Թիֆլիսի նահանգի կազմում։

1878 թվականին կազմվում են Կարսի և Բաթումի մարզերը՝ համապատասխանաբար 4 և 2 գավառներով։ Դրանք ներառում էր 1877-78 թվականներին գրավված օսմանահպատակ հայկական և վրացական տարածքները։ 1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության[2]։ Արդահանը հայկական գավառներից ամենասակավաթիվն էր հայերի քանակով. նրանց ընդհանուր թվաքանակը չէր հասնում 2 հազարի, որոնցից 1315-ը՝ Արդահան քաղաքում։ 1921 թվականի Կարսի պայմանագրից հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մնացել է գրեթե անփոփոխ։

Բնակչություն խմբագրել

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 65,763 մարդ էր, որի ավելի կեսը թյուրքեր (28047), ղարափափախներ (7874), թուրքմեններ (4328) ու քրդեր էին (12565), 11.9 %-ը՝ հույներ (7839), 3.6 %-ը ռուսներ (2357), 2.9 %-ը հայեր (1918) և այլ ազգեր։ Արդահան քաղաքի բնակչությունը հաշվվում էր 4142 մարդ, այդ թվում՝ 1331 ռուսներ, 1315 հայեր և 746 թուրքեր[3]։

Վարչական բաժանում խմբագրել

1913 թվականին գավառը բաժանված էր 14 գյուղական համայնքի[4]՝

Արդահանի շրջան

Գյոլի շրջան

Պոսկովի շրջան

  • Դիգուրի
  • Չիլվանի

Չանդիրի շրջան

  • Զինզալի
  • Քանարբելի

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1639 թվականի Ղասրե Շիրինի հաշտությամբ Հայաստանը չորրորդ անգամ բաժանվում է երկու հարևան տերությունների միջև. Կարսը, Արդահանը և Վանը անջատվում են Արևելյան Հայաստանից։ Օսմանյան տիրապետության շրջանում Արդահանը մտնում է Ախալցխայի էյալեթի մեջ։ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ախալցխան և Ախալքալաքը անցնում են Ռուսական կայսրությանը. այստեղ են տեղափոխվում Արդահանի գյուղերի հայերը։ 1865 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքների մեծ մասը միավորվում են Էրզրումի էյալեթի (1867 թվականից՝ վիլայեթի) մեջ։ 1875 թվականին այն բաժանվում է վեց վիլայեթի՝ Էրզրումի, Կարս-Չըլդըրի, Բիթլիսի, Վանի, Հաքարիի, Դերսիմի։ ռուս-թուրքական պատերազմից (1877-1878) տասը տարի անց, երբ Կարսի վիլայեթը միացվել էր Ռուսաստանին, Հաքարին կցվում է Վանի վիլայեթի մեջ՝ որպես գավառ, իսկ Դերսիմը՝ Խարբերդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Карсский округ
  2. Թորոսյան Շ., Արդահանի խնդիրը հայ-վրացական հարաբերություններում 1920 թ. աշնանը Արխիվացված 2019-12-22 Wayback Machine
  3. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Ардаган
  4. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 7