Արգիշտի Քյարամյան

Հայ քաղաքական և պետական գործիչ

Արգիշտի Էլբեկի Քյարամյան (մայիսի 22, 1991(1991-05-22)[1], Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն (2020 թվականի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը)։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։

Արգիշտի Քյարամյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԱԾ տնօրեն
2020 հունիսի 8-ից - 2020 հոկտեմբերի 8
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն
2020 մայիսի 5 - 2020 հունիսի 8
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
04.05.2020-05.05.2020
24.12.2020-12.07.2021
Դրոշ
Դրոշ
ՀՀ ՊՎԾ պետի տեղակալ
2019 մարտի 1 - 2020 մայիսի 4
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ
 2021 հուլիսի 12
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր մայիսի 22, 1991(1991-05-22)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Էլբեկ Քյարամյան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում[2]։ 2009-2011 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2013-2014թթ., ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ։
  • 2016թ․ հունիսի 1-ից մինչև 2018թ․ հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ։
  • 2018թ. հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, հետաքննության վարչության պետ, հետաքննության և օպերատիվ–հետախուզական վարչության պետի տեղակալ։
  • 2019թ. մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող։
  • 2020թ. մայիսի 4-ի ՀՀ Վարչապետի որոշմամբ  նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ[3]։
  • 2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ[4]։
  • 2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
  • 2020թ . դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։

Պարգևներ խմբագրել

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։

2021թ․ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կենսագրությունը՝ ՀՀ Քննչական կոմիտեի կայքում
  2. One, Studio. «Կենսագրություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ». www.investigative.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.