Արա Երեցյան

հայ բժիշկ, մարդասեր

Արա Երեցյան (փետրվարի 23, 1918(1918-02-23), Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 27, 2009(2009-12-27), Վիեննա, Ավստրիա), հայ բժիշկ, մարդասեր։ 1981 թվականին դարձել է առաջինն այն 20 հայերից, որոնց անուններն ընդգրկված են «Աշխարհի արդարակյացների» ցանկում[2]։

Արա Երեցյան
Ծնվել էփետրվարի 23, 1918(1918-02-23)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էդեկտեմբերի 27, 2009(2009-12-27) (91 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Հունգարիա և  Ավստրիա
Մասնագիտությունմեկենաս
ԶավակներAra Jeretzian?
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արա Երեցյանը ծնվել է 1918 թվականին Կոստանդնուպոլսում, հայկական ընտանիքում։ Այնուհետև ընտանիքի հետ գաղթել է Հունգարիա։ Տանը նրան կոչել են Գեորգի։ 1930-ականների սկզբին Երեցյանը միացել է «Խաչված նետեր» (Arrow Cross) կուսակցության երիտասարդական շարժմանը, սակայն դուրս է եկել կուսակցության շարքերից, քանի որ հավանություն չէր տալիս կուսակցության դաժան քաղաքականությանը ընդդեմ հրեաների։ Սկսել է զբաղվել դերձակությամբ։ 1944 թվականին Երեցյանը նշանակվել է Բուդապեշտի 6-րդ շրջանի քաղաքացիական պաշտպանության հրամանատար։ «Խաչված նետերի» կառավարման ընթացքում նա օգտագործել է իր դիրքը՝ փրկելու շատ հրեաների։ Շվեդիայի դեսպանատան հովհանու ներքո՝ Զիխի Յենո փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկում Ֆերենց Վյոլգյեսիի հետ Երեցյանը հիվանդանոց է բացել, որտեղ վիրավոր քաղաքացիներն ու զինվորները բուժվել են անվճար։ Կլինիկայում աշխատում և իրենց ընտանիքների հետ ապրում էին հրեա բժիշկներ, որոնց Երեցյանը կեղծ արիական փաստաթղթեր էր տրամադրել։ Օգտագործելով իր հին կապերը «Խաչված նետեր» կուսակցությունում՝ նա թույլտվություն և արտոնագիր էր ստանում, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր ու կնիքներ՝ «իր» կլինիկայի համար սարքավորումներ և նյութեր պատվիրելու նպատակով։ Նա կարողացել է փրկել 440 հրեայի, այդ թվում՝ 40 բժշկի[2][3]։

1945 թվականի փետրվարի 13-ին, երբ Բուդապեշտը գրավվեց Խորհրդային բանակի կողմից, սկսեցին ձերբակալել նացիստներին և նրանց համագործակիցներին։ Քաղաքի ազատագրումից հետո Արա Երեցյանը նույնպես ձերբակալվեց և վեց ամիս անցկացրեց խորհրդային հետախուզական ծառայության կալանավայրում[4]։

  Այնտեղ նա հանդիպեց ծագումով հայ մի բանտապանի, որը նրան խորհուրդ տվեց ոչ մի խոստովանություն չստորագրել։ Այսպիսով, բազմաթիվ կտտանքների ենթարկվելուց հետո, նա վերջապես ազատ արձակվեց։
- Արա Երեցյան կրտսեր[2]
 

1960-ականներին Երեցյանը հեռացել է Հունգարիայից և բնակություն հաստատել Վիեննայում[5]։

Պարգևներ խմբագրել

1981 թվականի փետրվարի 26-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչել է Արա Երեցյանին որպես «Աշխարհի արդարակյացներ»։

1982 թվականին Ավստրիայում Իսրայելի դեսպանն ու Հայ եկեղեցու եպիսկոպոսը Վիեննայի հայկական եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Արա Երեցյանին շնորհել են Յադ Վաշեմի հուշամեդալ[2]։

Մահ խմբագրել

Արա Երեցյանը մահացել է 2010 թվականի հունվարի 1-ին՝ 92 տարեկան հասակում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Righteous Among the Nations Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 Մարդասերները. Արա Երեցյան
  3. «Праведники народов мира». db.yadvashem.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «Ара Ерецян - Праведник народов мира». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Արա Երեցյան». www.friends-of-armenia.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)