Արաքսյա Դավթյան

հայ օպերային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արաքսյա Աշոտի Դավթյան (ապրիլի 22, 1949(1949-04-22), Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2010(2010-07-28), Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (2004

Արաքսյա Դավթյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱրաքսյա Աշոտի Դավթյան
Ծնվել է1949, ապրիլի 22, Բերդավան
Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել է2010, հուլիսի 28
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԵրևան
Ժանրերսոպրանո
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արաքսյա Դավթյանը ծնվել է 1949 թվականին Տավուշի մարզի Բերդավան գյուղում։ Սովորել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում (վոկալի ուսուցիչ՝ Մ. Չոլախյան)։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1975-1986 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի, 1986-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ 1996 թվականից դասավանդել է վոկալ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Մինչև կյանքի վերջը դասավանդել է Մոսկվայում։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգասրահներում «Կարնեգի Հոլ» (Նյու Յորք), «Գավո» (Փարիզ), «Կոնցերտ Գեբաու» (Ամստերդամ), «Սենտր Հոլլ» (Տոկիո), հանդես եկել աշխարհահռչակ երաժիշտների հետ, այդ թվում՝ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի (ղեկավար՝ Վլադիմիր Սպիվակով) հետ։ Երգացանկում են արևմտաեվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործերից[2][3][4]։

2005 թվականին նկարահանվել է "Ղազախֆիլմ" կինոստուդիայի "Վոկալային զուգահեռներ" երաժշտական ֆիլմում[5]։

Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • 2004 Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
  • 1987 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • 1984 Վոկալիստների միջազգային մրցույթի (Իտալիա) դափնեկիր
  • 1979 Գլինկայի անվան Վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Скончалась всемирно известная певица Аракс Давтян (չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Araksiya Davtyan (Soprano)
  4. «Արաքս Դավթյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  5. «ВОКАЛЬНЫЕ ПАРАЛЛЕЛИ (2005)» (ռուսերեն). Кино-Театр.РУ — информация о фильме. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել