Արարատ Սարգսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Վանիկի Սարգսյան (հոկտեմբերի 20, 1956(1956-10-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2008)։

Արարատ Սարգսյան
Ի ծնեԱրարատ Վանիկի Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԶավակներԱրշակ Սարգսյան
Կայքararatsarkissian.com
Արարատ Սարգսյան Վիքիքաղվածքում

Գեղանկարիչ Արթուր Սարգսյանի եղբայրն է, ֆիգուրատիվ նկարիչ, քանդակագործ Արշակ Սարգսյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Սարգսյանի աշխատանքները ցուցադրվում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելքում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծել է ֆիգուրատիվ ու խորհրդանշական պատկերներ, ձեռակերտ գրքեր։

  • «Լուսաբաց», 1987 թվական, ՌԴ մշակույթի ֆոնդ, Մոսկվա։
  • «Պատկերասրահ», 1991 թվական, ԺԱԹ:
  • «Արքետիպեր», նախագիծ-գիրք, 1994 թվական, ԺԱԹ, Հորդանանի ազգային թանգարան, Կիպրոսի մշակույթի նախարարության ֆոնդ։

Երկնային Երուսաղեմի իմաստային զուգորդությամբ է Սարգսյանը պատկերել Մուշը, Զեյթունը, Գյումրին, Կարինը և այլ քաղաքներ։

  • «Կորուսյալ դրախտ», 1999 թվական, բացիկների հավաքածու։

Աստվածաշնչյան և փիլիսոփայական իմաստավորումներով նշանագրել-երփնագրել է սիրո և ազգ-մշակույթ-մարդ փոխհարաբերությունները։

  • «Սեր», 2000 թվական, նախագիծ-գիրք։
  • «Արձանագրություն և լանդշաֆտ», 2004 թվական, նախագիծ-գիրք։
  • «Հեծելազորի մարտը», 1981 թվական[2]։

Գեղանկարների շարք

  • «Լենդուտան» կամ «Լեննանկարչությունը»[3][4]

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Հեծելազորի մարտը», Արարատ Սարգսյան
  3. cultural. ««ԼԵՆԴՈՒՏԱ» VS ՎԵԴՈՒՏԱ․ԳՅՈՒՄՐԻՆ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ». cultural.am (armenian). Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. «ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Արարատն ու «Լենդուտան»... - TheHayer». thearmenians.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ Սարգսյան» հոդվածին։