Արավետ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Արավետ (նախկին անվանումը՝ Չայբասար, ավելի վաղ անցյալում նաև` Իլանլի), լքված գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 25 կմ հյուսիս, Ալվար գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Արավետ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։

Գյուղ
Արավետ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՉայբասար, Իլանլի
ԲԾՄ1990 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Արավետ (Հայաստան)##
Արավետ (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արավետը մշտական կամ առկա բնակչությունը չի ունեցել[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։

Արավետի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 137 206 160 261 283 507 547 250 0[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Արավետն ունի 19-րդ դարի եկեղեցի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 28» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»