Արամ MP3

հայ հեղինակ-կատարող, շոումեն, երգիչ

Արամ Ավետիքի Սարգսյան (ապրիլի 5, 1984(1984-04-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արամ MP3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում իր «Not Alone» երգով` զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Արամ MP3
Ի ծնե անունԱրամ Ավետիքի Սարգսյան
Ծնվել էապրիլի 5, 1984(1984-04-05)[1] (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, շոումեն, երգիչ, կատակերգու, կիթառահար, ստեղնահար և ՈՒՀԱ-ի խաղացող
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
ԱշխատավայրՇանթ հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն
 Aram Mp3 Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը։

Կարիերա խմբագրել

Ուսանողական տարիներին Արամը մասնակցում էր «ՈւՀԱ» հումորային ծրագրի շոուներին։ 2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը, նրան անվանել է MP3, և նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը[2]։ 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող «Հանրային հեռուստաընկերության» «2 աստղ» մրցույթում։

 
Արամը կատարում է իր «Not Alone» երգը Եվրատեսիլ 2014-ի բեմում

Համագործակցելով «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ Սուպերսթար», «Իմ անունն է», «10-ի ուժը» և այլ նախագծեր։ Արամը հանդիսացել է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամ, որը հեռարձակվում էր յուրաքանչյուր շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությամբ։ «Հանրային հեռուստաընկերությունում» Գարիկ Պապոյանի հետ վարել է "Լավ երեկո" հաղորդումը։ Նա նույնիսկ եղել է «Վելո MP3»-ի հաղորդավար, որտեղ ինքը հեծանիվով բացահայտում էր Հայաստանի չբացահայտված վայրերը։

Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Հանրային հեռուստաընկերության» Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[3]։ Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա մարտ ամսին[4]։ Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «Not Alone» երգը[5]։ Մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը[6]։ Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 174 միավորով։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունեցել է իրենց առաջնեկին[7], որդու անունը Առնո են դրել։ Մյուս որդին՝ Դավիթը լույս աշխարհ է եկել 2017 թվականի հոկտեմբերին[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը». The Armenian Times. 2008 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  3. Omelyanchuk, Olena. «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  4. «Eurovision 2014's Armenian representative's song is chosen». Panorama.am. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  5. Brey, Marco. «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  6. Roxburgh, Gordon. «The ten winners from tonight's show». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  7. «Արամ MP3». Bravo.am. June 2011.
  8. «Ծնվել է Արամ MP3–ի երկրորդ զավակը». Sputnik Արմենիա — news. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.