Արագ շախմատ (անգլ.՝ rapid chess, գերմ.՝ Schnellschach), շախմատի տարատեսակ, որում բոլոր քայլերը պետք է կատարվեն յուրաքանչյուր խաղացողի համար սահմանված ժամանակի ընթացքում, որը 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է, կամ հատկացված ժամանակի և 60-ով բազմապատկած ամեն քայլի համար տրվող լրացուցիչ ժամանակի գումարը՝ 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է։

Կադրեր արագ շախմատի 2009 թ. աշխարհի առաջնությունից, որտեղ չեմպիոնի կոչումը նվաճել է Լևոն Արոնյանը (Մայնց, Գերմանիա)

ՖԻԴԵ-ի կանոններ խմբագրել

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն արագ շախմատի համար սահմանել է հետևյալ կանոնները.

  • Խաղացողները պարտավոր չեն գրի առնել քայլերը, ինչպես դա անում են դասական ժամակարգով պարտիաների ժամանակ։
  • Եթե խաղի ընթացքի նկատմամբ վերահսկողությունը համարժեք է (օրինակ, մեկ մրցավար` առավելագույնը երեք պարտիային), ապա գործում են մրցաշարային կանոնները։
  • Եթե մրցավարական վերահսկողությունը համարժեք չէ, խաղը կանոնակարգվում է ՖԻԴԵ-ի շախմատի կանոններով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք փոխարինվում են արագ շախմատի հետևյալ կանոններով.
  • Երկու խաղացողների կողմից երեքական քայլ կատարելուց հետո, խաղաքարերի սխալ դասավորության, խաղատախտակի սխալ դիրքի և ժամացույցի ցուցմունքների առնչությամբ ոչ մի պահանջ ներկայացվել չի կարող։ Այն դեպքում, երբ պարտիան ընթացել է արքայի և թագուհու փոխարինված սկզբնական դիրքով, այդ արքան փոխատեղում կատարել չի կարող։
  • Մրցավարը պետք է կիրառի կանոնների «Քայլերի կատարումը» հոդվածը միայն այն պարագայում, երբ նրան դիմում է խաղացողներից մեկը կամ երկուսն էլ։
  • Անհնարին քայլը համարվում է կատարված, երբ գործի է դրվել հակառակորդի ժամացույցը։ Այդ բանից հետո, մինչև պատասխան քայլ կատարելը, հակառակորդը կարող է պահանջ ներկայացնել անհնարին քայլի առնչությամբ։ Մրցավարը պետք է որոշում կայացնի միայն նման պահանջին ի պատասխան։ Սակայն, եթե երկու արքաներն էլ շախի տակ են կամ զինվորի փոխարկումը կանոններին համապատասխան չի կատարվել, մրցավարը պետք է միջամտի, եթե դա հնարավոր է։
  • Ժամացույցի դրոշակը համարվում է ընկած, եթե այդ մասին խաղացողի կողմից ճիշտ հայտարարություն է արվել։ Մրցավարը պետք է զերծ մնա դրոշակի ընկնելն արձանագրելուց, բայց կարող է դա անել, եթե երկու դրոշակն էլ ընկած են։
  • Ժամանակը սպառելու պատճառով հաղթանակ պահանջելու համար խաղացողը պետք է կանգնեցնի ժամացույցը և տեղեկացնի մրցավարին։ Պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է, որ ժամացույցը կանգնեցնելուց հետո պահանջողի դրոշակը` ի տարμերություն հակառակորդի դրոշակի, ընկած չլինի։
  • Եթե երկու դրոշակն էլ ընկել են պարտիան ավարտվում է ոչ-ոքի[1]։

Փաստեր խմբագրել

1988 թվականին ամերիկացի գրոսմայստեր Ուոլթեր Բրաունը հիմնադրեց Արագ շախմատի համաշխարհային կազմակերպություն և «Արագ շախմատ» ամսագիր, որը փակվեց 2003 թվականին[2]։

Արագ շախմատի աշխարհի չեմպիոններ խմբագրել

2001 թվականից ՖԻԴԵ-ն անցկացնում է արագ շախմատի աշխարհի առաջնություններ։ 2009 թվականին Գերմանիայի Մայնց քաղաքում արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը[3]։

# Տարի Գրոսմայստեր Երկիր
1 2001[4] Գարրի Կասպարով   Ռուսաստան
2 2003[5][6] Վիշվանաթան Անանդ   Հնդկաստան
3 2009[7] Լևոն Արոնյան   Հայաստան
4 2010[8] Գատա Կամսկի   ԱՄՆ
5 2012[9] Սերգեյ Կարյակին   Ռուսաստան
6 2013[10] Շահրիար Մամեդյարով   Ադրբեջան
7 2014[11] Մագնուս Կառլսեն   Նորվեգիա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՖԻԴԵ-ի շախմատի կանոնները առ 1-ը հուլիսի 2009 թ.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  2. Արագ շախմատ
  3. Լևոն Արոնյանը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն
  4. Cap D'Agde World Rapid Championship
  5. Anand is World Rapid Chess Champion
  6. ChessBase.com - Chess News - World Champion Vishy Anand!
  7. «Rapid World Chess Championship - Aronian wins final in smooth style». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. Chess Classic Mainz – Kamsky wins with 10.0/11 points
  9. Ս. Կարյակինն ու Ա. Գրիշչուկը որոշեցին ուժեղագույնին
  10. Ավարտվեցին արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները
  11. Մագնուս Կառլսենը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն