Արագած (Արմավիրի մարզ)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագած (այլ կիրառումներ)

Արագած, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Արագած
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետԱշոտ Կամավոսյան
Մակերես8.7 կմ²
ԲԾՄ915 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2924 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարագածցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1119[1]
Արագած (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Արագած (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Գտնվում է ծովի մակերևույթից 915 մ բարձրության վրա, Արմավիրից 20 կմ հյուսիս-արևելք, Վաղարշապատից` 8 կմ հյուսիս-արևմուտք, հարթավայրում։ Հարևան բնակավայրերն են նույն մարզի Աղավնատուն և Ծաղկալանջ գյուղերը։

Գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Պարսկահայաստանի Խոյի շրջանից տեղափոխված հայերի կողմից։ Ի սկզբանե կոչվել է Խզնավուզ, վերանվանվել է Արագած 1946 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով։ Բնակիչները հիմնականում խոսում են Խոյի բարբառով։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի անվան), մշակույթի տուն։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Արագածի մշտական բնակչությունը կազմել է 2924, իսկ առկա բնակչությունը՝ 2814 հոգի[2]։ Բնակվում են հիմնականում հայեր, նաև` եզդիներ։

Արագած գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1897 1914 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 192 541 738[4] 997 925[4] 1448 1914 2038 2576[5] 3013 2924[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և խոզաբուծությամբ։

Պատմական կառույցներ խմբագրել

Գյուղում կա 19-րդ դարի 70-ական թվականների եկեղեցի (Սուրբ Ստեփանոս), իսկ շրջակայքում պահպանվել են նախնադարյան ժամանակներից մնացած բնակավայրերի, դամբարանների և ամրությունների մնացորդներ։ Գյուղի հարավ-արևմտյան եզրին պահպանվել են խոշոր ամրոցի մնացորդներ

Հայտնի մարդիկ խմբագրել

Գյուղում է ծնվել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Ասատրյանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code database of Armenia, Արմավիր
  2. 2,0 2,1 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքները» (PDF).
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 564

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 678