Արաբական խեժ

քիմիական միացություն

Արաբական խեժ կամ գումիարաբիկ (լատին․՝ gummi - բուսախեժ + անգլ.՝ arabicus - արաբական), օրգանական նյութ, բազմաշաքար։

Հատկություններ խմբագրել

Ամորֆ, թափանցիկ, կարծրացող զանգված է, որ արտահոսում է աֆրիկյան և արաբական ակացիաների բներից (որտեղից և արաբական խեժ անվանումը)։

Լուծվում է ջրում և առաջացնում կպչուն, թույլ թթվային լուծույթ։

Նշանակություն խմբագրել

Նախկինում լայնորեն օգտագործվում էր արդյունաբերության շատ ճյուղերում, որպես սոսնձող նյութ։ Պոլիմերների արտադրության զարգացմամբ արաբական խեժը կորցնում է իր նշանակությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 668  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական խեժ» հոդվածին։