Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատլաս (այլ կիրառումներ)

Ատլասի լեռներ[1] (արաբ․՝ جبال الأطلس‎‎), լեռնային համակարգ Աֆրիկայի հյուսիս–արևմուտքում, Մարոկկոյի, Ալժիրի և Թունիսի սահմաններում։

Կաղապար:PAGENAMEBASEԱտլասի լեռներ
արաբ․՝ جبال الأطلس‎‎
Տեսակլեռնաշղթա
Երկիր Մարոկկո,  Ալժիր և  Թունիս
վայրՀյուսիսային Աֆրիկա
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Բարձրություն (ԲԾՄ)4,165
Երկարություն2092
Լայնություն1019
Մակերես775 340
Մեծագույն գագաթՏուբկալ

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Երկարությունը մոտ 2000 կմ է, իսկ առավելագույն բարձրությունը՝ 4165 մ (Տուբկալ լեռ)։ Կազմված է իրար զուգահեռ մի շարք լեռնաշղթաներից (Ռիֆյան Ատլաս, Բարձր Ատլաս, Միջին Ատլաս և այլն) և լեռնազանգվածներից։ Ունի միմյանցից բաժանված բարձր լեռնային սարավանդաձև հարթավայրեր (բարձրությունը 800 – 1200 մ)։ Սեյսմիկ տարածք է, առաջացել է երրորդական ժամանակաշրջանում։ Կազմված է կրաքարերից, կավերից, որոնք հանդիպում են հնագույն հրաբխային ապարներ։

Ռելիեֆ խմբագրել

Ատլասի ռելիեֆը բազմազան է։ Կան ալպյան ձևեր, սեղանաձև հարթավայրեր, կուեստներ, մնացորդային լեռներ։ Գետերը, որոնք այստեղ կոչվում են ուեդներ կամ վադիներ, ունեն անձրևային սնուցում և ձմեռային ամիսներին վարարում են։ Ամռանը այդ գետերը ցամաքում են։ Միջլեռնային իջվածքներում տեղակայված են աղի լճեր՝ սեբխաներ։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Հյուսիսային մերձափնյա հարթավայրերը և լեռնալանջերը ծածկված են միջերկրածովյան բուսականությամբ, իսկ ներքին շրջանները՝ կիսաանապատներով։ Բարձր լեռների ստորին գոտիներում աճում են թփուտներ, ապա՝ խառը, իսկ ավելի բարձրադիր վայրերում՝ փշատերև անտառներ։ Ունի յուրահատուկ, սակայն ոչնչնացման եզրին կանգնած կենդանական աշխարհ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Օգտակար հանածոներից են՝ երկաթը, կապարը, ցինկը, կոբալտը, մոլիբդենը, կերակրի աղը, ֆոսֆատները, նավթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 28.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 655