Ատիֆեթե Յահյագա (ալբ․՝ Atifete Jahjaga, ապրիլի 20, 1975(1975-04-20)[1], Ջակովիցա, Կոսովո), մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության 4-րդ նախագահ։ Առավելապես մուսուլման բնակչության կողմից ընտրված առաջին կին նախագահն է Եվրոպայում։

Ատիֆեթե Յահյագա
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Պրիշտինայի համալսարան, Լեստերի համալսարան, Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն, FBI National Academy? և Պրիշտինայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ոստիկան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր ապրիլի 20, 1975(1975-04-20)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Ջակովիցա, Կոսովո
Քաղաքացիություն  Կոսովո
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Տարրական և միջնակարգ դպրոցն ավարտել է Պրիշտինա քաղաքում[2]։ Դպրոցը ավարտելուց հետո նա ընդունվել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2000 թվականին ավարտելուց հետո կրթությունը շարունակել է անգլերեն Լեստերի համալսարանում՝ անցնելով քրեագիտության և ոստիկանական մենեջմենթի դասընթացներ[3]։

2008 թվականին Կոսովոյի անկախության հռչակումից անմիջապես հետո ծառայության է անցել տեղի ոստիկանությունում, որտեղ ընդունում էին նոր աշխատողներ։ Ատիֆեթեն սկսել է աշխատանքը պարետի պաշտոնից։ Որպես երկու դիպլոմով մասնագետ՝ նա արագ առաջ է գնացել։ Եղել է Կոսովոյի ոստիկանության ղեկավարի օգնական, HR տնօրենի տեղակալ, վարչական բաժնի կոմիսարի հատուկ օգնական և ուսումնական ղեկավար[4]։ Ուսումնական գործունեության գագաթնակետն է եղել ղեկավարի օգնականի պաշտոնը գեներալ մայորի աստիճանով[5], որը Հարավարևելյան Եվրոպայի ծառայող կանանց շրջանում ամենաբարձր աստիճանն է[6]։

2011 թվականի ապրիլի 7-ին կայացել է պառլամենտի քվեարկություն, որի ժամանակ Ատիֆեթե Յահյագան ընտրվել է Կոսովոյի Հանրապետության նախագահ՝ առաջինը երկրի անկախության հռչակումից հետո։

Նա եղել է աշխարհի՝ այդ պահին գործող ամենաերիտասարդ կին ղեկավարը և պետության ղեկավարի պաշտոնում ամենաերիտասարդ կին նախագահը։ Նրանից երիտասարդ են միայն 3 տղամարդ՝ 2 միապետ և հանրապետության մեկ ղեկավար՝ ոչ ավանդական իրավասությամբ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Атифете Яхьяга - первая женщина-президент Косово.- Умма | Umma». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  3. Забродина Е. «Атифете Яхьяга стала президентом Косово "благодаря" фото с Бушем». Российская газета. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  4. Koha, «Në krye të Policisë së Kosovës, Atifete Jahjaga» Արխիվացված 2011-04-10 Wayback Machine Shqip TIME.mk 16 October 2010 (accessed 6 April 2011)
  5. «Atifete Jahjaga zgjidhet presidente e Republikës» Telegrafi.com 7 April 2011 (accessed 6 April 2011)
  6. «Kush do të na udhëheq» Telegrafi.com 7 April 2011 (accessed 7 April 2011)
  7. Բութանի թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյել Վանգչուկ, Քաթարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Սանի, ԿԺԴՀ գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Ուն

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատիֆեթե Յահյագա» հոդվածին։