Ատելեկտազ (հուն․՝ ατελης - ոչ լրիվ֊ + հուն․՝ εχτασις - ձգում), ամբողջ թոքի կամ նրա մի հատվածի ախտաբանական վիճակ, երբ թոքաբշտերից օդի դուրս գալու հետևանքով նրա պատերը կուչ են գալիս։

Ատելեկտազ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-9518.0
ՀՄԴ-10J98.1
 Atelectasis Վիքիպահեստում

Տեսակներ խմբագրել

 
Ատելեկտազ

Ատելեկտազ լինում է՝

  • բնածին՝ մեռած ծնված կամ մակերեսորեն շնչող անկենսունակ նորածինների մոտ,
  • ձեռքբերովի, որն առաջ է գալիս թոքի հյուսվածքի վրա արտաքինից կատարվող ճնշումից (թոքամզի խոռոչում կուտակված հեղուկի կամ խոշոր ուռուցքների դեպքում), բրոնխների լուսանցքը օտար մարմնով, արյան մակարդուկով, ուռուցքով խցանվելու պնևմաթորաքսի հետևանքով։

Բուժում խմբագրել

Բուժումը՝ ատելեկտազ առաջացնող հիմնական պատճառի վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 654