Ատամի մածուկ, դոնդողանման զանգված է (մածուկի կամ հելի տեսքով)՝ նախատեսված ատամի մաքրման համար։ Նախկինում պատրաստվել է կավճից, իսկ այժմ ժամանակակից ատամի մածուկների հիմքը սիլիկատներն են։

ատամի մածուկ

Պատմություն խմբագրել

Եգիպտական մանուսկրիպտերում (մ․թ․ա  IV) կան հիշատակումներ ատամնամածուկների մասին։ Այդ ատամնամածուկները պատրաստվել են աղի, բիբարի փոշենման զանգվածից, անանուխի տերևներից, իրիսի ծաղիկներից։ Այլ բաղադրատոմս է ցուլի ներքին օրգաններից ստացված ածուխի, զմուռսի, ձվի կճեպի եւ պեմզայի խառնուրդը։ Ցավոք, կիրառման եղանակը այս խառնուրդի գիտնականների համար մնաց անհայտ։

Գիտնականները կարծում են, որ այս մածուկները օգտագործվել են մատերի օգնությամբ, քանի որ ատամնախոզանակների մասին հիշատակումներ չկան։ Հիգիենան կարևոր էր ոչ միայն Հին Եգիպտոսում, այլ նաև Հնդկաստանում։ Հնդկաստանում այն համարվում էր փիլիսոփական գաղափարախոսության մի մասը։ Բուդդան մեծ ուշադրություն էր դարձնում ատամների մաքրմանը։ Բուդդան իր հիգիենիկ ծիսակարգում օգտագործում էր Սաաք Աստծուց տրված ատամների փայտիկը։ Ժամանակակից ատամնամածուկների և ընդհանրապես բերանի խոռոչի հիգիենայի հիմնադիրներն են հանդիսանում հույները և հռոմեացիները։ Չնայած իրենց մեթոդները փոքր֊ինչ կասկածելու տեղիք են տալիս։

Դրանցից էին՝

  • որոշ կենդանիների (մկներ, ճագարներ, ցլեր, այծ) հրկիզումից ստացված մոխիրով լնդերի մերսումները,
  • գայլի ոսկորով վզնոցը համարվում էր թալիսման, որը պաշտպանում էր ատամնացավից,
  • կիայի արյունով ողողումները, տարին երեք անգամ, ևս պաշտպանում էր ատամի հետ կապված բոլոր խնդիրներից։

Բերանի խոռոչի հիգիենայի զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել պարսիկները՝ նպաստելով ատամնամածուկների կատարալեգործմանը։ Նրանք դեմ են եղել շատ կոշտ ատամնամածուկների կիրառմանը։ Պարսիկները կիրառել են ատամնափոշի, որը պատրաստում էր եղնիկի եղջյուրի մանրացված հատիկներից, խխունջի մանրացված խեցուց, թրծված գիպսի փոշուց։ Պարսկական այլ բաղադրատոմսեր ներառում էին տարբեր խոտաբույսեր, մեղր, հանքային աղեր, հոտավետ յուղեր։ Այսպիսով ատամնամածուկների նախատիպերը եղել են ատամնափոշիները։ Ներկայումս օգտագործվող ատամնամածուկի նախօրինակը արտադրվել է Մեծ Բրիտանիայում. դրանք շատ աբրազիվ (հղկելիություն) ունեին և վնասում էին էմալը։ Այդ նյութերից էին աղյուսի փոշին, կավի մանրահատիկները, մանրեացված ճենապակին։

Որպեսզի մածուկները հաճելի լինեն օգտագործմն համար, սկսեցին ավելացնել գլիցերին[1]։

1873 թվականին առաջին անգամ Colgate կազմակերպությունը ներկայացրեց տարրայով արոմատիզացված ատամնածուկը։ Հետագայում սկսվեցին արտադրվել սրվակներում՝ սկզբում ալյումինե, հետագայում պլաստիկ։ 1915 թվականին սկսեցին մածուկների մեջ ավելացնել որոշ ծառերի էքստրակտներ (հանուկներ, մզվածքներ)՝ էվալիպտ։ 20֊րդ դարի կարևորագույն ներմուծում էր ֆտորի ներառումը ատամնամածուկի մեջ։

Կազմություն խմբագրել

Ներկայումս ատամի մածուկները կազմված են`

  • ջրից 1-1, 5%,
  • Աբրազիվ նյութերետերգենտներ (փրփրացնող նյութեր),
  • կապող նյութեր,
  • կոնսերվանտներ,
  • ակտիվ ագենտներ (կախված ատամնամածուկի տեսակիցէֆտոր, սպիտակեցնող նյութեր),
  • մակերեսային ակտիվ նյութեր (ՄԱՆ), դետերգենտներ,
  • փափկեցնող նյութեր,
  • հակասեպտիկներ,
  • համային հավելումներ,
  • հոտային հավելումներ[2]։

Աբրազիվ նյութեր խմբագրել

Նախկինում որպես աբրազիվ նյութ օգտագործվել է կալցիումի կարբոնատը, սակայն այն իներտ չէ և փոխազդում է այլ նյութերի հետ և տրավմայի է ենթարկում լինդը։ Այժմ օգտագործվում են կրեմնիումի հիմքի վրա ավելի թույլ աբրազիվ նյութեր՝

  • աէրոսիլ,
  • ալյումինոսիլիլատ,
  • կրեմնիումի դիօքսիդ,
  • կրեմնիումի հիդրօքսիդ,
  • դիկալցիֆոսֆատ։

Մակերեսային ակտիվ նյութերը (ՄԱՆ) պատասխանատու են ատամի մածուկի փրփուռաջացման համար։ Այդպիսի նյութեր են՝

  • նատրիումի լաուրիլսուլֆատե,
  • բետաիներ։

Կապող նյութերը նպաստում են համասեռ զանգվածի առաջացմանը։

Կապող նյեւթերն են՝

  • պեկտին,
  • դեքստրան,
  • գլիցերին,
  • նատրիումի ալգինատ,
  • նատրիումի կարբոքսիմեթիլցելյուլյօզա։

Ակտիվ ագենտները նյութեր են, որոնք օժտված են բուժական-կանխարգելիչ հատկություններով՝ հակակարիեսային, հակամիկրեբային հակաբորբոքային նյութեր, սպիտակեցնող նյութերը, ֆերմենտներ, պրոպոլիս, առանձին մակրո, միկրո էլեմենտներ, հանքային աղեր։

Հակակարիեսային նյութերն են՝

  • ֆտորիդները (նատրիումի ֆտորիդ, անագի ֆտորիդ, ալյումինի լակտատ, ամինոֆտորիդ, մոնոֆտորֆոսֆատ),
  • կալցիումի գլիցերոֆոսֆատ։

Հակաբորբոքային նյութերն են տարբեր բուժիչ խոտաբույսերի հավելումնորը (անանուխ, երիցուկ, էվկալիպ, եղեսպակ, փշատերևներ ծառերի հավելումներ)

Սպիտակեցնող նյութերն են՝ նատրիումի բիկարբոնատը կամ սոդան։ Այս ատամնամածուկը կարելի է օգտագործել ոչ ավել, քան շաբաթական 1-2 անգամը։

Ներկայումս լայն կիրառւմ ունեն ատամնամածուկներ սորբենտների պարունակությամբ։ Սորբենտներն են՝

  • պոլիդիմեթիլսիլօքսան,
  • Էնտերոսգելե։

Սորբիտների ներծծող հատկությունը նպաստւմ է բերանի խոռոչի վատ հոտի ներծծմանը, միկրոօրգանիզմների ներծծմանը և ցուցաբերում էմալապաշտպան հատկություն։

Համային հավելումները (արոմատիզատորները) լինում են բնական և սինթետիկ։ Բնական հավելումներից են մենթոլը, թիմոլը, կորվակրոլը, լիմոնենը, սկվալենները։

Հակաբորբոքային նյութեր՝ հիդրոքսիապատիտ, տրիկլոզաան։

Հիդրոքսիապատիտի ֆունկցիաներ են՝

  • ատամների գերզգայունության իջեցում,
  • մանրէների ադսորբցիա,
  • օստեոգենեզի խթանոմ (ոսկրի աճի խթանում),
  • թարախաբորբոքային պթոցեսների կանխարգելում,
  • կենսաբանական չեզոքություն։

Տրիկլոզանը ունի լայն սպեկտորի հակաբաիոտիկ հատկւթյուն, այն ազդում է սնկերի, խմորասնկերի և վիրուսների վրա։ Այն ազդում էցիտոպլազմատիկ թաղանթի վրա՝ բերելով ցածրամոլեկուլյար նյութերի դուրսբերմաը բջջից։

Նատրիումի հիդրոկարբոնատը ևս ցուցաբերում է հակաբորբոքային ազդեցություն՝ չեզոքացնելով մանրէների կենսագործունեության ժամանակ առաջացող թթուներին։

Ատամնամածուկների դասակարգում խմբագրել

  1. Հիգիենիկ,
  2. Բուժ֊կանխարգելիչ։

Հիգիենիկ ատամնամածուկները ունեն՝

  1. ատամները մաքրողտկություն,
  2. դեզոդորացնող հատկություն։

Բուժական֊կանխարգելիչ ատամնամածուկները լինում են՝ Հակակարիեսային

  1. ֆտոր պարունակող (նատրիումի ֆտորիդ, անագի ֆտորիդ, ալյումինի լակտատ, ամինոֆտորիդ)
  2. ֆտոր չպարունակող (կալցիումի գլիցերոֆոսֆատ, քսիլիտ, ֆերմենտներ)

Դեսենսիտիվ ատամների գերզգայունությունը իջեցնող՝ ռեմիներիլիզացնող, անզգայացնող նյութեր պարունակող

Հակաբորբոքային

  1. ալյումինի լակտատ պարունակող,
  2. հակամիկրոբային նյութեր պարունակող,
  3. աղային,
  4. քլորոֆիլ պարունակող խոտաբույսերի մզվածքներ պարունակող։

Սպիտակեցնող

Բարձր աբրազիվությամբ մասնիկներ պարունակող

  1. ջրածնի պերոքսիդ պարունակող
  2. ֆերմենտներ պարունակող

Սորբցիոն

Էնտերոսգել պարունակող[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «У зубной пасты богатая история — А знаете ли вы, что... — Стом.ру». www.stom.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Состав зубных паст: абразивные наполнители». ludent.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Зубные пасты для взрослых: классификация, состав, рекомендации по выбору, показания и противопоказания». ОкейДок (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամի մածուկ» հոդվածին։