Ավտոբուս, ավտո... և լատին․՝ (omni) bus - բոլորի համարի հասարակական օգտագործման ավտոմոբիլ՝ 9 և ավելի ուղևորներ փոխադրելու համար։ Ըստ նշանակման, ավտոբուսները լինում են քաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային (տուրիստական), տեղական հաղորդակցության և ընդհանուր նշանակման։ ավտոբուսների տարողությունը կախված է նրանց արտաքին չավւերից (հիմնականում երկարությունից)։

Միջքաղաքային ավտոբուս Autosan A1012T, Լեհաստան
Աշխարհի առաջին ներքին այրման շարժիչով ավտոբուսը, 1895 թ.

Տարածված են նաև մեկուկես և երկհարկանի ավտոբուսները։ Քաղաքային ավտոբուսների համար սահմանված շարժման առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, մերձքաղաքային ու տեղական հաղորդակցության ավտոբուսերինը՝ 80 կմ/ժ, միջքաղաքայիններինը՝ 100 կմ/ժ։

Հայաստանում միջքաղաքային ավտոբուսային երթևեկությունը հիմնվել է 1927 թվականին, իսկ քաղաքայինը՝ 1928 թվականին։ 1971 թվականին Հայաստանում գործում էին 140 քաղաքային, 180 միջքաղաքային, 820 մերձքաղաքային երթուղիներ՝ 32000 Կմ ընդհանուր երկարությամբ։ Երևանի «ԵրԱԶ» ավտոգործարանը պատրաստել է փոքր ավտոբուս, որի պետական փորձարկումը 1971 թվականին արժանացել է բարձր գնահատականի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 640
Ընթերցե՛ք «ավտոբուս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոբուս» հոդվածին։