Ավստրիայի խորհրդարանական ընտրություններ, 2017

Ավստրիայում Ազգային ժողովի 26-րդ ընտրությունները արտահերթ ընտրություններ էին, որոնք կայացան 2017 թվականի հոկտեմբերի 15-ին։

Ավստրիայի խորհրդարանական ընտրություններ, 2017
Ավստրիա
Հոկտեմբերի 15, 2017թ.
Թեկնածու Սեբաստիան ԿուրցԿրիստիան ԿեռնՀանց Կրիստիան Շտրախե
Կուսակցություն ÖVP SPÖ FPÖ
Ստացած ընտրատեղեր 62 52 51
Ձայներ 1,538,409
(31,7 %)
1,292,902
(26,7%)
1,284,262
(26,5 %)

Տեսակ Ավստրիայի խորհրդարանական ընտրություններ

Պաշտոն Ավստրիայի ազգային խորհրդի անդամ

Թեկնածուներ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1], Ավստրիայի ժողովրդական կուսակցություն[1], Ավստրիական ազատություն կուսակցություն[1], Կանաչներ[1], NEOS՝ Նոր Ավստրիա[1], NOW – Pilz List?[1], My Vote Counts! - G!LT?[1], Free List Austria?[1], Ավստրիայի կոմունիստական կուսակցություն[1], Weiße?[1], Socialist Left Party?[1], Men's Party?[1], Christian Party of Austria?[1], New Movement for the Future?[1] և Homeless in Politics?[1]

Հաղթող Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Ավստրիայի ժողովրդական կուսակցություն, Ավստրիական ազատություն կուսակցություն, NEOS՝ Նոր Ավստրիա, Կանաչներ և NOW – Pilz List?

Նախորդ Ավստրիայի խորհրդարանական ընտրություններ, 2013

Հաջորդ Ավստրիայի խորհրդարանական ընտրություններ, 2022

Ազգային ժողովի գործող կազմ խմբագրել

Ավստրիայի ազգային ժողովի 25-րդ նստաշրջանում ներկայացված կուսակցություններն են՝

Կուսակցական ցուցակներ, որոնք չեն ներկայացված Ազգային ժողովում՝

Նախաբան խմբագրել

«ÖVP» պահպանողական կուսակցության առաջնորդ Ռեյնհոլդ Միտելեյները մայիսի 10-ին հրաժարական է տալիս[2]։ Մայիսի 14-ին արտաքին գործերի և եվրոինտեգրացիայի նախարար Սեբաստիան Կուրցը միաձայն ընտրվում է ÖVP կուսակցության նոր առաջնորդ։ Կուրցը հայտարարեց ընտրություններին մասնակցելու նոր անկախ ցուցակ, որը կոչվեց «Սեբաստիան Կուրցի ցուցակ - Նոր ժողովրդական կուսակցություն»։ Ցուցակը պետք է բաց լինի նաև այն անձանց համար, ովքեր չեն հանդիսանում ÖVP կուսակցության կամ այլ շահագրգռված կուսակցությունների անդամ[3]։

 
Ընտրության պաշտոնական թերթիկ (նմուշ)
 
Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական թերթոն
 
Հիմնական թեկնածուների հեռուստաբանավեճը 4 պլյուս հեռուստաընկերության եթերում

Մայիսի 18-ին «Կանաչների կուսակցության» առաջնորդ Եվա Գլավիշնիկը իր բոլոր պաշտոններից հրաժարական տվեց՝ պայմանավորելով ընտանեկան և առողջական խնդիրներով, ինչպես նաև վերջին ամիսներին քաղաքական ճնշման հետևանքով կուսակցությունից հեռացվելով և նախկին ոչ բնականոն նախընտրական գործընթացով[4]։ Մայիսի 19-ին Կանաչների կուսակցության հանձնաժողովը ընտրում է Տիրոլի կուսակցության ներկա առաջնորդ Ինգրիդ Ֆելիպեյին որպես կուսակցության ղեկավար։ Սակայն կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավորության 2017 թվականի թեկնածու է ընտրվում Ուլրիկե Լունաչեկը[5]։

Հունիսի 14-ին SPÖ կուսակցության ղեկավարությունը հայտարարեց, որ նա որոշակի պայմաններով հանում է ծայրահեղ աջ FLÖ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու 30-ամյա արգելքը։ Կուսակցության «արժեքների» ցուցիչը ներառում էր պահանջների շարք, որոնք պետք է կատարեր կոալիցիայի ցանկացած գործընկեր՝ ներառյալ եվրոպամետ քաղաքականությունը, ամսական 150 եվրո նվազագույն աշխատավարձի վճարման պարտավորությունը, սեռերի հավասարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը[6]։

Հունիսի 27-ին Ստրոնախի խումբը հայտարարեց, որ նրանք ընտրություններին չեն մասնակցի այն պատճառով, որ նրա հիմնադիր Ֆրանկ Ստրոնախը որոշել է դադարեցնել ֆինանսական վճարները կուսակցությանը և հայտարարել կուսակցությունը լքելու իր մտադրության մասին[7]

Հուլիսի 8-ին Ավստրիայի 2016 թվականի նախագահական ընտրությունների անհայտ թեկնածու Իրմհարդ Գրիսսը միացավ Էլեկտորալ NEOS - Նոր Ավստրիա և Ազատական ֆորում միությանը։ Չնայած նա չէր էլ եղել կուսակցական և չէր մասնակցել քննարկումներին NEOS-ի ցուցակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը կուսակցության առաջնորդ Մատիաս Ստրոլիից հետո։ Այդ քայլը Վիննայում կուսակցական ժողովում լայն շրջանակի կողմից հավանության արժանացավ[8].:

Հուլիսի 14-ին FPÖ կուսակցության նախկին առաջնորդ Կառլ Շնելը Զալցբուրգում հայտարարեց, որ ընտրություններին կմասնակցեի «Ազատ Ավստրիա - Շնելի ցուցակով»։ Շնելն արդեն ուներ ազգային ժողովի երեք պատգամավորների աջակցությունը և պարտավոր չէր գրանցման համար ներկայացնել 2600 ստորագրություն։

Հուլիսի 17-ին Կանաչների կուսակցության նախկին պատգամավոր և հիմնադիր անդամ Պիտեր Պիլցը որոշեց լքել ազգային ժողովը։ Հուլիսի 25-ին Կանաչների կուսակցության պատգամավորների մեծամասնությունը համաձայնեցին, որպեսզի ընտրությանը մասնակցեն նոր ցուցակով։ Հուլիսի 25-ին Պիլցը ներկայացրեց իր նոր ցուցակը լրագրողական հարց ու պատասխանի ժամանակ։ Նա արդեն ուներ ազգային ժողովի 4 պատգամավորների աջակցություն և կարիք չուներ գրանցման համար ներկայացնել 2600 ստորագրություն։

Օգոստոսի 14-ին հանրահայտ ավստրիական հումորիստ Ռոլանդ Դյուրինգերը հայտարարեց, որ իր հակաքաղաքական երգիծական «Ձայների իմ հաշվարկ» (G!LT) ցուցակը հավաքել է ավելի քան 2600 ստորագրություն և կհայտնվի ընտրական թերթոնում։

Օգոստոսի 16-ին Կոմունիստական կուսակցության և Երիտասարդ կանաչների միջև ստեղծված KPÖ պլյուս ընտրական դաշինքը հայտարարեց այն մասին, որ նրանք հավաքել են ավելի քան 2600 ստորագրություն և կլինեն ընտրական թերթիկում։ Նրանց՝ Կանաչների կուսակցությունից հեռանալուց հետո մայիսին պատանի կանաչները միացան Կոմունիստական կուսակցությանը[9]։

Ընտրական համակարգ խմբագրել

Ավստրիայի ազգային ժողովի 183 անդամների ընտրությունը կատարվում է համամասնական ընտրական համակարգով 9 բազմամանդատ ընտրական շրջաններում, որոնց սահմանները համապատասխանում են երկրի 9 նահանգներին։ Ազգային ժողովում տեղերը բաշխվում են դը Հեյրի ընտրական մեթոդով, 4 տոկոս ընտրական շեմի կիրառմամբ։ Ընտրողները կարող են տալ 3 ձայն ներկայացված թեկնածուների համար դաշնային, պետական և տեղական մակարդակով։ Թեկնածուի համար ցուցակի առաջադրման շեմը կազմում է դաշնային մակարդակի կուսակցական արդյունքի 7 տոկոսը, պետական մակարդակի 10 տոկոսը և տեղական մակարդակի 14 տոկոսը[10]։

Հասարակական կարծիքի հարցումներ խմբագրել

 

Արդյունքներ խմբագրել

Կուսակցություն Ձայներ % Տեղ +/-
Ավստրիայի ժողովրդական կուսակցություն 1,341,930 31.4 61 +14
Ավստրիայի ազատություն կուսակցություն 1,170,455 27.4 53 +13
Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 1,144,516 26.7 52 0
Նոր Ավստրիա 212,251 5.0 9 0
Պետր Պիլցի ցուցակ 177,035 4.1 8 Նոր
Կանաչներ - Կանաչ այլընտրանք 141,959 3.3 0 -24
Իմ ձայնը հաշվարկվել է 39,466 0.9 0 Նոր
Ավստրիայի կոմունիստական կուսակցություն 31,381 0.7 0 0
Զալցբուրգի ազատ թուղթ 7,731 0.2 0 Նոր
Սպիտակներ 7,604 0.2 0 Նոր
Հանուն Ապագայի նոր շարժում 2,631 0.1 0 Նոր
Տունը քաղաքականությունում 661 0.0 0 Նոր
Սոցիալիստական ձախ կուսակցություն 571 0.0 0 0
ԵՄ-ից դուրս գալու կուսակցություն 500 0.0 0 0
Քրիստոնեական կուսակցություն 338 0.0 0 0
Տղամարդկանց կուսակցություն 183 0.0 0 0
Դատարկ կամ անվավեր թերթիկներ 45,548 - - -
Ընդամենը 4,324,760 100 183 0
Գրանցվել են ընտրողներ/մասնակցություն 6,400,998 67.6 - -
Աղբյուր՝ Ավստրիայի ՆԳՆ Արխիվացված 2017-10-15 archive.today (առանց փոստային թերթիկների հաշվարկի)

Ծանոթագրություններ խմբագրել